Հասոն թափառում է փողոցներում և հավաքում աղբը,որը փոքր ինչ օգտակար կարող է լինել:Հիմա նա ինչ-որ մեկի պատուհանի տակ հին շորերով լցած ճամպրուկ է գտել և հետևից քարշ է տալիս դեպի իր անպատուհան տունը:Նա ուրախ է,որովհետև ձեռքերի հմտության շնորհիվ ճամպրուկի փալասները կարող է դարձնել խոհանոցի համար օգտակար բռնիչներ և վաճառել,կամ իր համար կարող է շորեր կարել և ինքն իր համար բոլորից նորաձև լինել:Անկախ նրանից ինչ եղանակ էր՝շոգ,թե սառնամանիք,նա ձմեռային կապույտ,երկար քուրքով էր,վիզը,բերանը ծածկող շալֆով և հելյունագործ գունավոր գլխարկով:Նրա ներս ընկած աչքերը անցորդների մոտ սարսափ են առաջացնում:Հիմա նա նայում է մի երեխայի ,թվում է ուզում է մոտենալ,բայց չի կարողանում:Երեխան նրան հիշեցնում է իր կյանքը…:
Հիշում է,թե ինչպես Լևոնը եկավ մայրաքաղաք հարս տանելու մտադրությամբ և իր ծնողները իրենց միակ աղջկան հանձնեցին Լևոնին:Լևոնը միամիտ էր և Հասմիկի ծնողները առիթը բաց չթողեցին իրենց խելագար,<<տանը մնացած>> աղջկան տան մի միամիտի,որ տանի փայփայի:Պսակադրությունը լավ անցավ,Հասմիկը իրեն լավ դրսևորեց և ոչ ոք չնկատեց,որ նա հոգեկան է:Ապրեցին Լևոնի փոքրիկ քաղաքում,որտեղ Լևոնը ուներ մեծ ընտանիք և ընտանիքին համապատսխան ընդարձակ տուն: Լևոնի երկու եղբայրները աշխատում էին հոր ստեղծած փոքրիկ ,բայց շահութաբեր խանութում:Մայրը դասախոս էր,բայց դասախոսի ոչ այնքան բարձր աշխատավարձից զատ,նա նաև հարուստ ուսանողների փողերն էր տուն բերում:Լևոնի քույրը`Նվարդը տան աստղն էր,չնայած նրան,որ Նվարդը արդեն 18 տարեկան էր նրան վերաբերվում էին մանկան նման և ամեն մի ցանկությունը կատարում էին:Նվարդը անսանձ և լպիրշ աղջիկ էր,սակայն եղբայրների աչքին հրեշտակ էր:Երբ ավագ եղբոր ընկերը մի անգամ պատմեց,թե ինչ է իր քույրը անում գիշերը,նա դանակով հարվածեց ասողին ,բայց կլորիկ գումար վճարելով զերծ մնաց բանտ նստելուց:Եղբայրներին Հասմիկը չէր տեսնում,քանզի աշխատանքից տուն էին գալիս ուշ երեկոյան,երբ Հասմիկը իր սենյակում էր լինում:Նրա վրա ոչ մի պարտականություն չկար,նա անում էր այն ինչ սիրտն էր ուզում:
Հասմիկի երեխայի սպասման ամիսներին նա դարձավ բոլորի աչքի լույսը և ամբողջ ուշադրությունը իր վրա գրավեց:Նվարդին սկսզբում դա դուր եկավ,քանզի ազատ էր տան անդամների հսկող աչքերից,իսկ հետո ինքն իրեն արհամարված զգաց և սկսեց ատել Հասմիկին:Հասմիկը իրեն շատ հանգիստ էր պահում,հղիությունը իր վրա շատ լավ էր անդրադարձել և հոգեկան շեղումներ ունենալու մասին ընտանիքի անդամները չգիտեին:Ամեն պահ պատրվակներ փնտրելով Նվարդը Հասմիկի ու Լևոնի միջև փորձում էր լարվածություն մտցնել :Մի օր ասաց,որ թուղթ ու գիր կանի և վաղ, թե ուշ նրանք կբաժանվեն:Նվարդի թուղթ ու գիրը ազդեց տան բոլոր անդամների վրա,բացառությամբ Հասմիկի:Հոր սկսած աշխատանքը ձախողվեց և չքավորությունը սկսեց խեղդել: Ավագ եղբայրը աշխատանք գտավ,բավականին բարձր աշխատավարձով ,ամուսնացավ և տեղափոխվեց:Նա օգնում էր ինչ-որ կարողանար,բայց նրա տված փողը չէր հերիքում Նվարդի կարիքները հոգալուն: Նրա գիշերները անվերջ թեժ էին լինում տան նկուղում:
Անհաջողությունից մի քանի ամիս անց երեխան ծնվեց ,բայց աղքատությունը չթողեց,որ ինչ-որ մեկը ուրախանա այդ լուրով:Անունը դրեցին Արևիկ: Հասմիկը նրան կուրծք տալուց բացի ոչինչ չէր անում,մնացածը Լևոնի մայրն էր կատարում,քանի որ նկատել էր Հասմիկի տարօրինակությունները:Հերթական անգամ անհաջողություն եկավ. տունը հրդեհվեց:Ողջ մնացին Հասմիկը,Արևիկը և Նվարդը:Հասմիկը վերջնականապես խելագարվեց,Նվարդը դարձավ արբեցող և երկուսով սկսեցին իրար կոկորդ կրծել:Նվարդը հոգնեց տուրդմբոցից և նկուղ տեղափոխվեց,ինչից հետո Հասմիկը սկսեց ծեծել Արևիկին՝ ամեն ինչում մեղադրելով նրան:Հորեղբայրը տեսնելով Նվարդի գիշերային կյանքը նկուղում,Հասմիկի վերաբերմունքը՝երկար պայքարելուց հետո վերցրեց Արևիկին:Արևիկին հորեղբայրը դաստիարակեց,կրթեց դարձրեց չափահաս և մահացավ սրտի հիվանդությունից:Հորեղբոր կինը սկսեց իր կյանքով ապրել և տնից դուրս հանեց Արևիկին:Հորեղբոր կնոջ օգնությամբ Արևիկը եկավ մոր մոտ, նրան գտավ լրիվ հյուծված,խմած՝Նվարդի հետ կռվելուց…
Արևիկը աշխատանքի ընդունվեց և կարողացավ մոր կյանքը փոքր-ինչ բարելավել,չնայած այն բանին ,որ մայրը աշխատավարձի կեսը ծախսում էր ծխախոտի և ալկոհոլի վրա :Հորաքույրը ծերացել էր և գիշերային այցելություններ չէր ունենում ,նա մեկուսացել էր նկուղում և ապրում էր օդով:Նվարդը խույս էր տալիս Արևիկի հետ հանդիպումից և Արևը չգիտեր հորաքրոջ մասին:
Արևիկը ամեն օր աշխատանքի գնալուց հանդիպում էր հարևան տղաներից մեկին՝Գևորգին:Շուտով սկսեցին իրար սիրել և հանդիպել:Մայրը նկատեց դա և մի օր ճանապարհին կագնեց.
-Դու չես գնա:Ինձ մենակ ե՞ս թողնում հա՞:
Մի լավ ծեծեց Արևիկին,երկար ժամանակ փակեց տանը,հետո, երբ ծխախոտի փող չկար ,նորից աղջկան թողեց դուրս:Գևորգին թվում էր ,թե Արևիկը ուրիշին է գտել և չէր ուզում կանգնել Արևիկի երջանկության ճանապարհին.
<<Եթե նա երջանիկ կլինի առանց ինձ,թող լինի…Միայն թե լինի…>>
Հաջորդ առավոտյան Գևորգը տեսավ Արևիկին՝դեմքի կապտուկներով,բարկացած մոտեցավ նրան և բացատրություն պահանջեց:Արևիկը պատմեց իր կյանքի պատմությունը:Գևորգը մի վայրկյան անգամ չվարանեց և հաջորդ օրը փախցրեց նրան:Հասոն կանգնեց Գևորգի տան առաջ և անիծեց.
-Թող դու երբեք չմայրանա՛ս:
Ոչ ոք Ուշադրություն չդարձրեց անեծքին,բայց այն կատարվեց:Յոթ տարին նրանք երեխա չունեցան:Այստեղ նաև անզոր եղավ բժկությունը:Մի ծեր կին տեսնելով երիտասարդ զույգի տառապանքը խորհուրդ տվեց.
-Դու պետք է ուրիշի երեխային քառասուն օր պահես և հետո երեխա կունենաս…,-պառավը ասաց և լռեց,նա չասաց գլխավորը:Պառավի ասածները անելուց հետո Արևիկը տղա ունեցավ,իսկ ինքը մահացավ…
Հասոյին արգելեցին մոտենալ մանկանը և ամեն անգամ փորձելուց Գևորգը մի լավ ծեծում էր նրան:
Հիմա վիզը ծռած Հասոն նայում է թոռանը և ինքն իրեն անիծում:Վերցրեց ճամպրուկը և ճամփան շարունակեց,ճանապարհին մտածելով,թե ինչով պիտի ստամոքսը լցնի՝ավազո՞վ,խոտո՞վ,թե պիտի գնա Նվարդից ուտելիք խնդրի…