Այս ստեղծագործության հեղինակը ես չեմ, բայց կցանկանայի լսել ձեր կարծիքը, քննադատությունը, քարկոծումը, մի խոսքով, ում մտքով ինչ կանցնի, բայց անպայման ուզում եմ կարծիք հայտնեք:
Սիրում էի եւ սիրումեմ քեզ անհուն սրտով,
Սիրումեմ քեզ ողջ էությամբ,
Ամեն այգաբացում աղոթումէի քեզ համար,
Օտարությունը մաշեցնում էր հոգիս,
Դու էլ ասումէիր՝ հոգուս կես նես, սրտիս հատորնես,
Առանց քեզ ես կյանք չունեմ,
Որովհետեւ դու իմ սիրտը մատակարարող
Արյան երկրորդ մայր երակնես,
Առանց քեզ կաթվածահար կլինեմ ես,
Հիմա ասա իմանամ
Ինչ պատահեց քեզ:
Քո անունն էր իմ շուրթերից դուրս ցատկում,
Երբ առաջին անգամ արտասանելեմ սկսել,
Մաշտոցի Հրաշալի Այբուբենը մեր,
Քո երազանքներով իմ կյանքը իմաստավորված էր ,
Քեզնովէի ապրում, շնչում,
Երազներէի հյուսել, հասնելու համար քեզ,
Ինչ պատահեց քեզ, էլ չես հարցնում ինձ,
Կալանեցին քեզ խուժանները,
Թե փակեցին շուրթերդ, որ սուս մնաս,
Ինչից ես վախենում, խոսիր,
Ասա իմանամ:
Անցյալում ասումէիր պայմանները չեն ներում խոսեմ,
Պատերը ականջ ունեն, կլսեն, ասումէիր,
Վախենում եմ խոսեմ, հասնեմ հյուսիսային բեւեռ,
Իսկ հիմա, ինչու չես խոսում,
Ասա իմանամ:
Անցյալում ունեցար ղեկավարներ,
Որոնք ինձ եւ իմ բոլոր եղբայրներին ու քույրերին,
Թուրքից ավելի թշնամիէին նկատել,
Այդպիսով մեզ բոլորիս հեռու պահեցին քեզանից՝
Խռոված տասնյակտարիներ,
Թեեւ հետո ստացան իրենց արդար պատիժը,
Բայց ինչ օգուտ, երբ դա առիթ ստեղծեց
Պղտոր ջրի մէջ ձուկ որսացողներին,
Սպանել մեկին, ով Հայրենիքի ապագա հսկանէր,
Նորակառույց պատմության պայծառ դեմքնէր:
Ով լույսն ու հույսնէր Հայրենիքի ՆորԱյգաբացի,
Իր ժողովրդի տեր-տիրականը դարձած,
Ում հետ բոլոր Հայրենասերները հույսերէին կապել
Ապագայի պայծառ հեռանկարի ձգտումներով,
Տեսնել քեզ՝ շքեղ պատմություն ունեցող,
Կարգ ու կանոն ունեցող,
Մարդկային իրավունքները պաշտպանող,
Արժանավայել պայմաններում ապրող,
Ժողովուրդների դասում:
Բայց նրանէլ հեռացրեցին, որպեսզիԵրկիրը
Հայտնվի խուժանների ճիրաններում
Անկատար մնաց սկսած ծրագրերը,
Որը սկսվելէր Հայոց Բանակի կարգավորումով,
Բայց ոչինչ, Հայ Մայրը, ամենօրէ ծնում
Հերոսներ, մտավորականներ, արվեստագետներ,
Զորավարներ, Սպարապետներ, ֆիդայիներ,
Անձնուրացներ եւ շատ ու շատ հրաշալի դեմքեր,
Դու մի նեղացիր եւ քո երեսը մի շրջիր մեզնից,
Եթե «խաբար» չես, իմացիր՝
Տասնյակ տարիներ իվեր մատակարուրում էինք քեզ,
Անհաշիվ, մինչ հիմա էլհաշիվ չենք պահանջել,
Չենք հարցրել,թե ուրեն հալվել այդ միլիոնները, որոնք
Ուղարկել էինք վերականգնելու եւ արդիականացնելու քեզ,
Ինչերեն կառուցել այդ միլիոններից,
Ժողովուրդը ինչքանովէ օգտվել,
Կենսամակարդակից,բարգավաճումից,
Կենսաթոշակների բարձրացումից,
Կարողէ լուր չունես, թե մեկս մյուսի գլուխ ենք ջարդել,
Ազգային ժողովում 2500 դրամ ավելացնելով թոշակները,
Արդյոք այդ ներկայացուցիչները մտածելեն, թե
Ինչեր կարողեն գնել շուկայից այդ կոպեկներով,
Հաստատ իմացիր, շուտով կբացվեն այդ տոմարները,
Կսկսվի հաշվետվությունը, եվ ամենմեկը կստանա
Իր արդար «գնահատականը»,
Ժամանակին, անկախության վաղ օրերին,
Մի խելահեղ` օգտագործելով խառը վիճակը,
Ավազի գնով «վաճառեց» պետական կառույցները,
Իբրեւ թե «Մեծ Բարիք » է անում, մինչ ինքը,
Ապահովելով «տակից» իր դղյակների գումարները,
Փոշիացնելով ժողովրդի ողջ կյանքի ընթացքում
Հավաքած գումարները, խղճալի վիճակում
թողնելով մարդկանց,
Հետնէլ իբրեւ ազգայնասեր ներկայանալով բեմերից ժողովրդին
Առանց ամաչելու, որովհետեւ իրեն սանձող չհայտնվեց
Մեկը, որարժանի էր մահապատժի,
Փոխանակ խայտառակելու, շատ ու շատ դեբիլներ
հետեւեցին նրան,
Իսկ նրահաջորդողներն էլ, փոխանակ սրբագրելու
նրա ավերները,
Անտեսեցին ու անցան, ավելի մխրճելով երկիրն ու ժողովրդին
Տնտեսական եւ ֆինանսական տագնապի մեջ:
Բայց, մի նեղացիր Սիրելիս, դու հավատա ինձ,
Միշրջիր դեմքդ մեզնից,
Մենք բոլորս՝ Սփյուռքի եւ Երկրի Հայեր,
Քո հավատարիմ զինվորներն ենք,
Թեւ-թիկունքենք քեզ,
Լսում ենք հեռվից, փշրվող շղթաների ձայնը,
Այդ խուլիգանները, որոնք ծծում են քո արյունը,
Տարիներ իվեր,
Բոլորի հաշվետվության ժամը մոտենումէ,
Դատավարության ժամին, խղճալ եւ մեղքանալ չկա,
Ամենմեկն էլ հաշիվէ տալու՝ ապագա Սերունդներին,
Էլ ոչ մեկն է լերկրից դուրս չի գալու,
Քո ծոցումենք մնալու, ջերմանանք քո սիրով, շնչով,
Նորից ենք հավաքվելու միասին, կողք-կողքի,
Վերաշինելու եւ կառուցելու
Մեր Հայրենիքը եւ մեր ապագան,
Նրանք, ովքեր ունեն շինարարծրագրեր,
Հանձն են առնելու երկրի ղեկավարությունը,
Նրանք, որ հստակ ներկայացնում են ինչեն անելու
Երկրի զարգացման համար,
Նրանք են առաջնորդելու մեզ
դեպի լուսավոր եւ պայծառապագան,
Ազգի սիրուց ամեն ինչ զոհելու պատրաստ
դեմքերին ենք զորակցելու,
Թեւ ու թիկունք կանգնելու, որպեսզի հաջողվեն,
Որովհետեւ նրանք ուրիշների նման չունեն
Լվացված միլիարդներ,
Ունեն արժանապատվություն,
Նախանձախնդիրեն Հայրենիքի հանդեպ,
Հայրենիքի եւ ժողովրդի շահերի հանդեպ:
Ոնց որ ասելէ Հայրենասեր մտավորականը՝
Մենք կարիքը ունենք Թագավորի,
Որը լինի ողջ Հայության Հայրը,
Տեր-տիրականը, հոգատարը,
Երբ նստի գահին, հրաժարվիիրկուսակցությունից,
Եվ լինի բոլորի Հայրը , ոնցոր իրագործվում է
բոլոր զարգացած երկրներում,
Մարդկանց հանդեպ օրինականություն գործող երկրներում,
Մենք ինչովենք նվազ մյուսներից,
Ունենք հազարամյա պատմություն,
Ունեցելենք Թագավորություններ, Իշխանություններ,
Ունեցելենք մտավորականություն, գրականություն,
Գիտնականներ,արվեստագետներ
Իսկ նրանք, ովքեր պնակալեզների նման քսմսվումեն
Փշրանքներից օգտվում, միայն թե պահեն իրենց աթոռները,
ԱԺ-ի լուսանցքից դուրսեն շպրտվելու,
Պետական հիմնարկներից եւ կառուցներից,
Կազմակերպություններից եւ կուսակցություններից,
Որպեսզի Նոր Սերունդը օրինական կերպով
Ստանձնի եւ հանձն առնի
Առաջնորդի պարտականությունները եւ պարտավորությունները:
Որովհետեւ այլեւս ձկանգլուխը հոտածէ,
Հարկէ գլխատել եւ ժամանակ չկորցնել,
Որովհետեւ ահազանգը հնչելէ,
Վտանգը սպառնումէ մեզ:
Էլ խտրականություն չի լինելու մերմիջեւ՝
Սփյուռքահայ,
Չեմ իմանում որտեղի Հայ,
Հայաստանցի Հայ,
Կլինենք մի մարմին եւ մի հոգի:
Ձեռք ձեռքի տալով`կսկսենք ճանապարհը
Դեպի նոր այգաբաց,
Դեպի պայծառ ապագան,
Արժանի լինելով ծածանվող Եռագույնին,
Փառք ուՊատիվ՝
Հայ Ազգի Հերոսներին եւ Նահատակներին…
ՍՐՏԻ ՀԱՏՈՐԴ՝
ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՄԸ
Էջանիշներ