User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Վախ Շներից/ Սայնոֆոբիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    շներից սարսափում եմ
    եթե ընկերներս շուն ունեն, ես որ գնում եմ իրանց տուն, շանն աքսորում են, որ ես հիստերիկայի մեջ չընկնեմ
    բայց էս վերջերս մի քիչ դրական փոփոխություն կա, օրինակ Կիտայի Լոկիի հետ իրար սիրում-միրում ենք, բայց հենց Կիտան դուրս ա գնում սենյակից ու ես էդ անկանխատեսելի երևույթի հետ մնում եմ մենակ, սիրտս կանգնում ա
    կամ ասենք ivy-ի քրոջ շունը: շատ քաղաքավարի ու բարեհամբույր շուն ա, լրիվ վստահ եմ, որ կյանքում վնաս չի տա: բայց հենց մենակ էն, որ ինքը շուն ա, հերիք ա, որ դիսկոմֆորտ սկսվի մոտս: չնայած հիմա շատ եմ սիրում, որ գալիս քսմսվում ա, հավես ա:
    իսկ մեր բակի շները ուղղակի պատճառն են էն բանի, որ իմ մեկն էրկու չի դառնում: որտև դրանց ահից ես երեկոները տաքսիով եմ տուն գալիս, եթե մթնած ա լինում արդեն, որ հանկարծ դրանց չռաստվեմ:
    ահավոր վիճակ ա
    Էն որ փողոցային շները Երևանում ագրեսիվ են, պատճառը էլի մարդիկ են: Տեսե՞լ եք հեչ, թե փոքր տարիքից ոնց են երեխեքը հայաթի շներին տանջում: Ում ձեռն ինչ ընկնում ա, խփում են էտ շների գլխին: Էլ չեմ ասում ուրիշ լիքը այլանդակությունների մասին, որ մարդիկ տեղի անտեղի անտեր շների հետ անում են: Դրա համար էլ էտ խեղճ հայվանները հենց մարդ են տեսնում, սկսում են պաշտպանվել: Իրանք էլ ինքնապաշտպանական ուժեղ բնազդ ունեն: Էլ չեմ ասում, որ Հայաստանում փողոցային շների դեմ պայքարի մենակ մի ձև գիտեն - կրակելով սպանելը: Ու էս ընտրությունների ժամանակ էլ իմացանք, որ դրա համար ամեն շան գլխի դիմաց 500 դոլարի չափ փող են դուրս գրում Երևանի բյուջեից: Այլանդակ, տմարդի վայրենություն, գումարած թալանը: Բա էտ հայվաններն էլ բնազդ ունեն, ու հասկանում են, որ մարդը մենակ նրա համար ա, որ իրանց վնաս տա, իրանց վրա կրակի, իսրանց սատկացնի, իրանց տանջի: Բա ագրեսիվ կլինի, ու կհարձակվի, ի՞նչ եք ուզում:

    Ես ավելի քան համոզված եմ, որ եթե մարդիկ շների ու հենց փողոցային շների հետ նորմալ վերաբերվեն, էտ շները իրանց երբեք ու ոչ մի դեպքում վնաս չեն տա:

    Sagittarius ախպեր, դու Գերմանիայում տեսե՞լ ես շների հետ ոնց են վերաբերվում, ու տեսե՞լ ես ոնց են փողոցային շները հանգիստ մարդկանց մեջ ման գալիս, ու ոնց իրանց ոչ մեկը վնաս չի տալիս: Ներմալ տեղերում փողոցային շներին ռեգուլյար բռնում են, սրսկումներն անում են, ստերջացնում են, հաշվառում են, ու բաց են թողնում: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր փողոցային շունը հավայի մտնում քաղաքի կենտրոնի պրեստիժնի խանութ ու դուրս գալիս, ու ոչ մեկը քշ չէր ասում, դեռ մի հատ էլ ամեն անցնող դառնողը գլուխը շոյում էր: Տենց շունը որ մեռնի էլ, մարդուն վնաս չի տա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.05.2013, 23:15:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (17.05.2013), Mephistopheles (25.05.2013), Ruby Rue (18.05.2013), Sagittarius (17.05.2013), Անվերնագիր (18.05.2013)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Sagittarius ախպեր, դու Գերմանիայում տեսե՞լ ես շների հետ ոնց են վերաբերվում, ու տեսե՞լ ես ոնց են փողոցային շները հանգիստ մարդկանց մեջ ման գալիս, ու ոնց իրանց ոչ մեկը վնաս չի տալիս: Ներմալ տեղերում փողոցային շներին ռեգուլյար բռնում են, սրսկումներն անում են, ստերջացնում են, հաշվառում են, ու բաց են թողնում: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր փողոցային շունը հավայի մտնում քաղաքի կենտրոնի պրեստիժնի խանութ ու դուրս գալիս, ու ոչ մեկը քշ չէր ասում, դեռ մի հատ էլ ամեն անցնող դառնողը գլուխը շոյում էր: Տենց շունը որ մեռնի էլ, մարդուն վնաս չի տա:
    Ես ճիշտն ասած ստեղ դեռ փողոցային շուն չեմ տեսել: Իսկ եղած շներն էլ ահավոր հանգիստ են: Քաղաքի մեջ՝ մարդաշատ վայրերում լիքն են մարդիկ իրանց շների հետ, առանց որևէ խնդիր ու հազարից մեկին կտեսնես «նամորդնիկով»: Իմ ֆոբիան ստեղ նույնիսկ մի քիչ պակասել ա, շների հարձակման իրական վտանգ չեմ զգում. ֆոբիան տրամաբանությունից դուրս ա, ենթագիտակցորեն ա էտ վախը առաջանում: Օրինակ՝ ես սնոուբորդ քշել եմ սիրում ու գիտակցում եմ, որ դրանից վնասվելուս հավանականությունը ավելի մեծ ա. շատ հաճախ տեսել եմ ոնց են մարդիկ իրանց վնասել, կամ առաջին անգամ դահուկ քշելուց մի թեթև ոլորել ոտը ու ֆոբիա ա առաջացել մոտները, էլ ոչ մի պարագայում չեն համարձակվում դահուկ կամ սնոուբորդ քշել: Ես էտ ռիսկը գիտակցում եմ, բայց վախ չկա: Ու տրամաբանորեն գիտեմ, որ ինձ համար շներից վնասվելու հավանականությունը շատ ավելի փոքր ա, շատ դեպքերում նույնիսկ զրո, բայց դրանից անկախ էլի վախ ա առաջանում մոտս:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (18.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •