Խորհուրդ կտամ նայել <<Переводчик с собачьего с Цезарем Миланом>> հաղորդումը, animal planet ալիքով: Առաջ ես շներից չէի վախենում, 10 տարի առաջ մեզ պուդել ցեղատեսակի շուն նվիրեցին, շուն մի ասա մի կրակ ու պատիժ, մեկ ամսական էր երբ նվիրեցին: Դեռ ատամներ չուներ, բայց ադրեն կծում էր: Մի խոսքով էս շունը դարձավ մեր տան, էսպես կոչված, վոժակը: Այսինքն ինքը չի ենթարկվում ոչ ոքի, անում ա էն ինչ ուզում ա, հանկարծ փորձվի հակառակվել նրան, կկծի: Մի խոսքով ես էլ սկսեցի շներից վախենալմինչեւ որ չսկսեցի նայել Ցեզր Միլանի հաղորդումը: Ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում: Արդեն ահագին բան եմ սովորել, հարաբերություններս ահագին կարգավորել եմ շանս հետ: Հիմա շունս հանգիստ գալիս նստում ա կողքս ու ես իրան շոյում եմ: Իսկ առաջ ես կզրկվեի ձեռքիցս եթե հանկարծ նրան կպնեի: Մի խոսքով, ըստ Ցեզար Միլանի, շները տանել չեն կարողանում թուլության ցանկացած դրսեւորում, թուլությունը նրանց համար այլանդակություն ա: Շներից վախը դա մի առանձին վախ չի, էտ վախը չլինի ուրիշ վախ կլինի: Ցանկացած վախ դա թուլության դրսեւորում ա: Այսինքն ոչ թե շունս խելոքացավ, դաստիարակվեց, այլ ես սանձահարեցի իմ թուլությունը:
Էջանիշներ