Ընդհանրապես հենց խնդիրը նրանումա, որ ինչ-որ տեսանկյունից սա անհիմն վախ ա: Դեռ ամբողջությամբ բացահայտված չի: Ֆոբիայի օբյեկտին հակազդումը լինում ա ակամայից ու բուռն: Սովորաբար մարդիկ չեն հասկանում թե ինչու են վախենում դրանից: Ավելի ճիշտ պատճառը չեն հասկանում:ֆոբիան տրամաբանական բացատրություն չունի: Չնայած դե բնականաբար ինչ-որ պատճառ լինումա:Հնարավորա դա թաքնվածա խորը մանկությունում (Ֆրեյդի ականջը կանչի): Պատճառները կարող են տարբեր լինել, որովհետև սրանք խիստ անհատական են: Չնայած պատճառը գտնելը կարևորա հաղթահարման համար:
Sagittarius հաղթահարման օրինակի հետ կապված: Իմ ծանոթը հենց ուներ սուր ֆոբիա շներից: Պատմեմ՝ թե ոնց ա եղել իրա մոտ. մի անձրևոտ օր ուշ երեկոյան տուն գնալիս ինքը տեսնումա մի հատ շատ պուճուր ձագի, որ թրջվել ու դողումա անձրևի տակ: Դե էդ փոքրից չի վախենում, մեղկը գալիսա, որոշումա վերցնի ու տանի տուն: Էդպես պահումա պուճուրին ու արդեն մի քանի տարի անց լրիվ ազատվումա ֆոբիայից, հիմա էլ, որ պատմում զարմանումա՝ ոնց կարելիա վախենալ շներից:
Սա երևի ամենատարածված մեթոդնա, այսինքն աստիճանաբար մոտեցում ֆոբիայի օբյեկտին, էդ մոտեցումը տարբեր ձև կարողա լինի: Դու էլ կարող ես փորձել:
Հաղթահարումը նաև կապվածա ֆոբիայի տիպից: Բայց ամենակարևորը ցանկություննա, կամքի ուժը, ինքնատիրապետումը ևն: Ու հաշվի առնել որ էս դեպքում ինքդ քեզ կարող ես օգնել, թեկուզ մշակելով քո համար, քեզ հարմար ինչ-որ մեթոդ, միջոց ու կամաց-կամաց ազատվել դրանից:
Հ.Գ. Օր. ես կարող եմ ասել որ պրոգրես ունեմ. 2 տարի առաջ ճվում էի սարդ տեսնելիս, հիմա էլ չեմ ճվում, ուղղակի փախչում եմ![]()
![]()
Էջանիշներ