User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Վախ Շներից/ Սայնոֆոբիա

  1. #1
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վախ Շներից/ Սայնոֆոբիա

    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ես ե՞մ, թե՞ էլի մարդ կա, որ շներին շատ է սիրում, բայց միաժամանակ ահավոր վախենում է:
    Իրականում կա նման ֆոբիա՝ վախ շներից: Ես էլ եմ վախենում շներից դեռ մանկուց ու ես էլ քեզ նման շատ եմ սիրում շների: Նույնիսկ մինչև հիմա, որ ինձ համար «վախենալու» շուն եմ տեսնում, կարող ա ճանապարս փոխեմ:

    Եկեք այս թեմայում էլ քննարկենք այս ֆոբիան: Ո՞նց կարելի ա հաղթահարել: Ո՞վ այս ֆոբիայի հաղթահարման ինչ իրական դեպք գիտի: Հատկապես հետաքրքիր ա շուն պահողների տեսակետը:

    հ.գ. ուզում եմ շուն պահեմ, բայց ձագ, որ մեծանա ինքը ինձ սովորի, ես էլ՝ իրան: Ու հնարավոր ա նման ձև վախս հաղթահարեմ:

    հ.գ.գ. վստահ չեմ, որ վերնագրում ֆոբիայի լատիներեն անունը ճիշտ եմ գրել

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (15.05.2013), erexa (15.05.2013), Այբ (15.05.2013), Նիկեա (16.05.2013), Ուլուանա (15.05.2013)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ էս ֆոբիայով «տառապողներին» հարց կարելիա?
    Ի՞նչնա հատկապես վախեցնում, ես մինչև հիմա էդ պահը չեմ կարողանում հասկանամ:


  4. #3
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    27
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ունեմ մի շուն անունը Գյաբռո ա :Ճիշտն ասած ինձ երբեք չի կծել, բայց ամեն անգամ կեր տալուց միշտ զգուշանում եմ: Մինչև այն պահը ,երբ գնացի Նիկեաենց տուն ու շունը ինձ կծեց ,չէի վախենում շնից ,բայց այդ օրվանից որտեղ շուն եմ եսնում փախնում եմ:
    Վարդերի թագուհի

  5. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս ֆոբիայով «տառապողներին» հարց կարելիա?
    Ի՞նչնա հատկապես վախեցնում, ես մինչև հիմա էդ պահը չեմ կարողանում հասկանամ:
    կոնկրետ ինձ համար էն, որ չեմ հասկանում շներին, իրանց անկանխատեսելիությունը, երբ ինձ թվում ա, որ ցանկացած պահի կարող են հարձակվել վրես ու գզեն, ու ես էլ իրանց չեմ կարողանա հասկացնել, որ «ապեր, ստոպ, մերոնքական եմ»:
    Ես շների մասին նման բացասական պատկերացում չունեմ իրականում ու էլի ասեմ, սիրում էլ եմ շների, բայց որ շուն եմ տեսնում, նման տագնապալի մտքեր ինձանից անկախ մոտս առաջանում են:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (15.05.2013), Անվերնագիր (15.05.2013), Լեդի Վարդ (15.05.2013), Ուլուանա (15.05.2013)

  7. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս ֆոբիայով «տառապողներին» հարց կարելիա?
    Ի՞նչնա հատկապես վախեցնում, ես մինչև հիմա էդ պահը չեմ կարողանում հասկանամ:
    Շան տեսքը ինձ համար արդեն վախենալու է: Ավելին, էնքան եմ վախենում, որ երբեմն լինում է երազումս տեսնում եմ, թե ինչպես է շունը ինձ վրա հարձակվում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեդի Վարդ (15.05.2013)

  9. #6
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս ֆոբիայով «տառապողներին» հարց կարելիա?
    Ի՞նչնա հատկապես վախեցնում, ես մինչև հիմա էդ պահը չեմ կարողանում հասկանամ:
    փոքր ժամանակ միշտ սարսափեցնող երազներ էի տեսնում շների մասին...Մինչև հիմա վախենում եմ շներից...

  10. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    :

    հ.գ.գ. վստահ չեմ, որ վերնագրում ֆոբիայի լատիներեն անունը ճիշտ եմ գրել
    Ենթադրում եմ, որ կանոֆոբիա ա հայերեն:

    Փոքր ժամանակ ես էլ ունեի, բայց երկար ժամանակ պարապմունքների պատճառով գիշերով իրանց հաչոցների ներքո էի գալիս տուն ու որոշ չափով հաղթահարել եմ, հիմա մենակ զգուշանում եմ, էն էլ մենակ իրանց կասկածելի արտաքինի/պահվածքի դեպքում:
    համ էլ շներ կան, որոնցից պետք ա վախենալ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (16.05.2013)

  12. #8
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, որ կանոֆոբիա ա հայերեն:
    Նյեա, կինոֆոբիա ա հայերեն: Ֆոբիաների անունները ոչ թե լատիներենից են վերցնում, այլ հին հունարենից (ֆոբոսն էլ ա դե հունարեն բառ):

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (15.05.2013), Հայկօ (16.05.2013)

  14. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես շան տեղ էլ չեմ դնում :
    Նրանց չնկատելու մոտեցումն էլ, հավանաբար, իմ մեջ բացառել է շների հանդեպ վախ ասվածը: Նույնը խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր վախենում են, որովհետև նկատել եմ, որ շներից վախեցողները կենտրոնանում են շան վրա, երբ տեսնում են, ու արդյունքում կամ ճանապարհն են փոխում, կամ էլ իրենց հետ քայլողների օգնությանն են ապավինում: Ենթադրում եմ, որ վախեցողները ժամանակին ինչ-որ միջադեպի հետևանքով խիստ վախեցել են շներից կամ այլ կենդանիներից, միգուցե իրենք էլ չեն հիշում, ու այդ վախը կամ զգուշությունը, ինչպես կուզեք անվանել դա, դեռ պահպանվել է: Փորձեք շուն տեսնելիս անուշադրության մատնել, վրան անգամ չնայել, կողքով շատ վստահ անցնել: Որոշ ժամանակ անց կզգաք, որ դեռ մի բան էլ շներն են ձեզնից վախենում:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.05.2013, 21:14:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (15.05.2013)

  16. #10
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս ֆոբիայով «տառապողներին» հարց կարելիա?
    Ի՞նչնա հատկապես վախեցնում, ես մինչև հիմա էդ պահը չեմ կարողանում հասկանամ:
    Ընդհանրապես հենց խնդիրը նրանումա, որ ինչ-որ տեսանկյունից սա անհիմն վախ ա: Դեռ ամբողջությամբ բացահայտված չի: Ֆոբիայի օբյեկտին հակազդումը լինում ա ակամայից ու բուռն: Սովորաբար մարդիկ չեն հասկանում թե ինչու են վախենում դրանից: Ավելի ճիշտ պատճառը չեն հասկանում:ֆոբիան տրամաբանական բացատրություն չունի: Չնայած դե բնականաբար ինչ-որ պատճառ լինումա:Հնարավորա դա թաքնվածա խորը մանկությունում (Ֆրեյդի ականջը կանչի ): Պատճառները կարող են տարբեր լինել, որովհետև սրանք խիստ անհատական են: Չնայած պատճառը գտնելը կարևորա հաղթահարման համար:

    Sagittarius հաղթահարման օրինակի հետ կապված: Իմ ծանոթը հենց ուներ սուր ֆոբիա շներից: Պատմեմ՝ թե ոնց ա եղել իրա մոտ. մի անձրևոտ օր ուշ երեկոյան տուն գնալիս ինքը տեսնումա մի հատ շատ պուճուր ձագի, որ թրջվել ու դողումա անձրևի տակ: Դե էդ փոքրից չի վախենում , մեղկը գալիսա, որոշումա վերցնի ու տանի տուն: Էդպես պահումա պուճուրին ու արդեն մի քանի տարի անց լրիվ ազատվումա ֆոբիայից, հիմա էլ, որ պատմում զարմանումա՝ ոնց կարելիա վախենալ շներից:
    Սա երևի ամենատարածված մեթոդնա, այսինքն աստիճանաբար մոտեցում ֆոբիայի օբյեկտին, էդ մոտեցումը տարբեր ձև կարողա լինի: Դու էլ կարող ես փորձել:
    Հաղթահարումը նաև կապվածա ֆոբիայի տիպից: Բայց ամենակարևորը ցանկություննա, կամքի ուժը, ինքնատիրապետումը ևն: Ու հաշվի առնել որ էս դեպքում ինքդ քեզ կարող ես օգնել, թեկուզ մշակելով քո համար, քեզ հարմար ինչ-որ մեթոդ, միջոց ու կամաց-կամաց ազատվել դրանից:


    Հ.Գ. Օր. ես կարող եմ ասել որ պրոգրես ունեմ. 2 տարի առաջ ճվում էի սարդ տեսնելիս, հիմա էլ չեմ ճվում, ուղղակի փախչում եմ
    "Non est ad astra mollis e terris via."

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (16.05.2013), Smokie (16.05.2013), Ուլուանա (16.05.2013)

  18. #11
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյեա, կինոֆոբիա ա հայերեն: Ֆոբիաների անունները ոչ թե լատիներենից են վերցնում, այլ հին հունարենից (ֆոբոսն էլ ա դե հունարեն բառ):
    ուշ մտքովս անցավ, որ եթե phobia-ն հունարեն ա, բառի կեսը լատիներեն չի լինի

  19. #12
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շներից չեմ վախում, շատ եմ սիրում շներին Իսկ եթե տեսնում եմ, ուղղակի չեմ նկատում իրանց, իրանք իրենց ճանապարհով, ես՝ իմ: Եթե անգամ հաչում են ես ինձ հանգիստ եմ պահում ասում եմ խելոք շունիկ ես քեզ բան չեմ անի ու էտ ամեն ինչը հանգիստ տոնով ու քայլելով, առանց պանիկայի: Իրանք վախի հոտը զգում են, ու հենց հարձակվել կարող են նրանց վրա, ովքեր վախենում են. բայց եթե իրանց չվնասես, բան չեն անի: Համ էլ քանի որ ես շատ բարի եմ, ինձ շները սիրում են, գալիս քսմսվում են
    Գլխավոր. մի վախեցեք շներից, իրենց տեսնելիս ուղղակի անցեք, «չտենալու տվեք», եթե անգամ հաչում են, մի վազեք, մի փախեք իրանցից, ավելի վատ, ձեր հետևից կվազեն, քարերով մի խփեք, շներն էլ են մարդ .....և այլն. մի խոսքով շները մեր բարեկամներն են

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (16.05.2013)

  21. #13
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում կա նման ֆոբիա՝ վախ շներից: Ես էլ եմ վախենում շներից դեռ մանկուց ու ես էլ քեզ նման շատ եմ սիրում շների: Նույնիսկ մինչև հիմա, որ ինձ համար «վախենալու» շուն եմ տեսնում, կարող ա ճանապարս փոխեմ:

    Եկեք այս թեմայում էլ քննարկենք այս ֆոբիան: Ո՞նց կարելի ա հաղթահարել: Ո՞վ այս ֆոբիայի հաղթահարման ինչ իրական դեպք գիտի: Հատկապես հետաքրքիր ա շուն պահողների տեսակետը:

    հ.գ. ուզում եմ շուն պահեմ, բայց ձագ, որ մեծանա ինքը ինձ սովորի, ես էլ՝ իրան: Ու հնարավոր ա նման ձև վախս հաղթահարեմ:

    հ.գ.գ. վստահ չեմ, որ վերնագրում ֆոբիայի լատիներեն անունը ճիշտ եմ գրել
    Խորհուրդ կտամ նայել <<Переводчик с собачьего с Цезарем Миланом>> հաղորդումը, animal planet ալիքով: Առաջ ես շներից չէի վախենում, 10 տարի առաջ մեզ պուդել ցեղատեսակի շուն նվիրեցին, շուն մի ասա մի կրակ ու պատիժ, մեկ ամսական էր երբ նվիրեցին: Դեռ ատամներ չուներ, բայց ադրեն կծում էր: Մի խոսքով էս շունը դարձավ մեր տան, էսպես կոչված, վոժակը: Այսինքն ինքը չի ենթարկվում ոչ ոքի, անում ա էն ինչ ուզում ա, հանկարծ փորձվի հակառակվել նրան, կկծի: Մի խոսքով ես էլ սկսեցի շներից վախենալ մինչեւ որ չսկսեցի նայել Ցեզր Միլանի հաղորդումը: Ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում: Արդեն ահագին բան եմ սովորել, հարաբերություններս ահագին կարգավորել եմ շանս հետ: Հիմա շունս հանգիստ գալիս նստում ա կողքս ու ես իրան շոյում եմ: Իսկ առաջ ես կզրկվեի ձեռքիցս եթե հանկարծ նրան կպնեի: Մի խոսքով, ըստ Ցեզար Միլանի, շները տանել չեն կարողանում թուլության ցանկացած դրսեւորում, թուլությունը նրանց համար այլանդակություն ա: Շներից վախը դա մի առանձին վախ չի, էտ վախը չլինի ուրիշ վախ կլինի: Ցանկացած վախ դա թուլության դրսեւորում ա: Այսինքն ոչ թե շունս խելոքացավ, դաստիարակվեց, այլ ես սանձահարեցի իմ թուլությունը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (16.05.2013), Stranger_Friend (16.05.2013)

  23. #14
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած վախ դա թուլության դրսեւորում ա:
    Այսինքն՝ եթե առյուծը ինձանից, ոչ շատ հեռու կանգնած լինի ու ես փախչեմ, կնշանակի, դա թուլության դրսևորու՞մ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (16.05.2013), Smokie (16.05.2013), StrangeLittleGirl (16.05.2013)

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ կտամ նայել <<Переводчик с собачьего с Цезарем Миланом>> հաղորդումը, animal planet ալիքով: Առաջ ես շներից չէի վախենում, 10 տարի առաջ մեզ պուդել ցեղատեսակի շուն նվիրեցին, շուն մի ասա մի կրակ ու պատիժ, մեկ ամսական էր երբ նվիրեցին: Դեռ ատամներ չուներ, բայց ադրեն կծում էր: Մի խոսքով էս շունը դարձավ մեր տան, էսպես կոչված, վոժակը: Այսինքն ինքը չի ենթարկվում ոչ ոքի, անում ա էն ինչ ուզում ա, հանկարծ փորձվի հակառակվել նրան, կկծի: Մի խոսքով ես էլ սկսեցի շներից վախենալ մինչեւ որ չսկսեցի նայել Ցեզր Միլանի հաղորդումը: Ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում: Արդեն ահագին բան եմ սովորել, հարաբերություններս ահագին կարգավորել եմ շանս հետ: Հիմա շունս հանգիստ գալիս նստում ա կողքս ու ես իրան շոյում եմ: Իսկ առաջ ես կզրկվեի ձեռքիցս եթե հանկարծ նրան կպնեի: Մի խոսքով, ըստ Ցեզար Միլանի, շները տանել չեն կարողանում թուլության ցանկացած դրսեւորում, թուլությունը նրանց համար այլանդակություն ա: Շներից վախը դա մի առանձին վախ չի, էտ վախը չլինի ուրիշ վախ կլինի: Ցանկացած վախ դա թուլության դրսեւորում ա: Այսինքն ոչ թե շունս խելոքացավ, դաստիարակվեց, այլ ես սանձահարեցի իմ թուլությունը:
    Չամիչ, էրնեկ քեզ սաղ պրոբլեմներդ ինչ-որ հաղորդում նայելով լուծում ես:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.05.2013), erexa (16.05.2013), keyboard (16.05.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •