User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Արան

  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արան

    Արան միակ ընկերս էր:Չեմ հիշում` ոնց, որտեղից եկավ, բայց, որպես լավագույն ընկեր, միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին ու միշտ կողքիս էր:

    Մեր շենքում մեզ չէին սիրում` ինձ ու մորս, իսկ հորս մի տեսակ խղճում էին ոնց որ:

    Մայրս իսկական գեղեցկուհի էր, հայրս էլ` համեստ ու էլի համեստ:

    Հայրս մի ընկեր ուներ` Շահենը: Շուտ-շուտ էր հորս հետ մեր տուն գալիս:Վախենում էի իրանից: Հետո սկսեց առանց հորս գալ, մորս հետ երկար խոսում էին: Ես անկյունում կուչ էի գալիս մինչև գնում էր. վախենալու դեմք ուներ: Շունս` Կակին էլ չէր սիրում. Շահենին տեսնում էր թե չէ ,հաչում էր, ստիպված տնից դուրս էինք հանում:

    Մի օր Շահենը գիշերվա կես հարբած հորս տուն բերեց: Բերեց ու չգնաց:

    Զարթնեցի ինչ-որ շշուկներից` ամոթ է, բա որ զարթնեն, երեխեն կզարթնի, թող, գնա…:

    Գետնին էին: Շահենը փակեց մորս բերանը մի ձեռքով, մյուսով սկսեց մերկ կուրծքը ճմռթել: Կիսամերկ մայրս Շահենի ծանր մարմնի շարժումներից մենակ տնքում էր:

    Մի քանի օր հետո, երբ Կակիի հետ վերադարձանք դրսից, տեսա, որ Շահենի ձեռքը մորս ոտքերի արանքում էր, իսկ մայրս` նրա գրկում: Կակին հարձակվեց Շահենի վրա: Սա էլ կատաղած Կակիին վերցրեց ու պատուհանից դուրս նետեց: Ութերորդ հարկից անհաջող վայրէջքը սպանեց Կակիին չորս օր հետո:

    Կակիին թաղեցինք ես ու հայրս ու Արան, որ եկավ, կանգնեց կողքիս ու ասեց, որ ինքն իմ հետ է լինելու միշտ: Արայի ներկայությունը մերոնք չէին էլ նկատում:

    Շահենի այցերի ժամանակ ես ու Արան փակվում էինք խոհանոցում, որ մորս տնքոցները չլսեի, բայց Արան հանդգնում էր դուռը բացել ու նայել:

    Մի օր հորս զանգում ու ասում են, որ շուտ տուն գնա: Գալիս ու բռնացնում է: Աղմուկն ահավոր էր: Շահենը հորս գետնին փռեց ու գնաց: Ես ու Արան վախից փախանք հարևան Արուսենց տուն, որ էտ ժամանակ հեռախոսով պատմում էր, որ ինքն էր կանչել հորս ու լավ էր արել: Արան Արուսի միացրած արդուկի լարը քաշեց, ու արդուկն ընկավ Արուսի ոտքին:

    Հայրս երկրից գնաց հարազատների մոտ` Իրան: Մնացինք ես Արայի հետ ու մայրս Շահենի հետ:

    Շահենի այցերն արդեն գաղտնի չէին:

    Մի օր էլ Արուսի ամուսինը գիշերվա կես հարբած Շահենին մեր տուն բերեց: Բերեց ու չգնաց:
    Ես իմ անկյունից տեսա, թե ոնց էր մորս հարվածում ու հետո անկուշտ համբուրում անզգա մերկ մարմինը: Մենակ մահճակալն էր ճռռում:

    Երկու օր տաքության մեջ անգիտակից ապրեցի: Երբ աչքերս բացում էի, Արան կողքիս էր, իսկ մորս կապտած գեղեցիկ դեմքը տխուր ժպտում էր:

    Արուսենք տունը վերանորոգում էին: Մի օր Արան ինձ բաց դռնից ներս քաշեց իրենց տուն, որտեղ էն գազանը պատուհանի դրսի կողմի վրա գործ էր անում` մի ոտքը պինդ դրած ներսի աթոռին: Արան մոտեցավ, նայեց ուղիղ նրան ու հանգիստ աթոռը քաշեց ոտքի տակից: Գազանը սատկեց:

    Արան ինձ պաշտպանում էր: Բակում էլ իմ հետևից չէին խոսում, վախենում էին, իսկ մենք վախենում էինք Շահենից:

    Մի գիշեր վեր թռա մորս բղավոցից.Շահենի հետ կռվում էին. փող էր ուզում, որ էլ չունեինք: Քաշքշոց էր, մայրս ծեփվեց գետնին, հետո էտ հրեշը բարձրացրեց մորս ուշագնաց գլուխն ու նորից շպրտեց:

    Արան վազեց խոհանոց, վերցրեց մեր մեծ ու սուր դանակն ու ետ վազեց սենյակ:

    Շահենին ու մորս իրար կողքի թաղեցին:

    Արան անհետացավ:

    Ինձ երեք ամսից շատ մի տեղում էին պահում, որ չգիտեմ ոնց էր կոչվում: Հետո հայրս եկավ ու ինձ իր հետ Իրան բերեց:

    Այստեղ հորս հարազատները նրան կին գտան` Աղավնուն: Նա ինձ մեղմ ասած չի սիրում: Հայրս չի հարցնում, թե որտեղից են հայտնվում մարմնիս կապտուկները: Բայց ես հանգիստ եմ. Արան վերադարձել է:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.05.2013), boooooooom (17.05.2013), CactuSoul (14.05.2013), Jarre (15.05.2013), keyboard (14.05.2013), LisBeth (16.05.2013), My World My Space (14.05.2013), Sambitbaba (19.05.2013), Smokie (15.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Stranger_Friend (14.05.2013), Աթեիստ (14.05.2013), ԱնԱիդա (14.05.2013), Անջրպետ (17.05.2013), Անվերնագիր (14.05.2013), Գալաթեա (15.05.2013), Գեա (15.05.2013), Դավիթ (14.05.2013), Դատարկություն (14.05.2013), Ժունդիայի (14.05.2013), Հայկօ (14.05.2013), Մարկիզ (14.05.2013), Շինարար (14.05.2013), Ուլուանա (14.05.2013), Վահե-91 (17.05.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու էս գործն ինչու՞ մրցույթին չուղարկեցիր
    Շատ լավն ա ախր

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.05.2013), Jarre (15.05.2013), keyboard (14.05.2013)

  5. #3
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ բաներ կան, որ կարդում ես ու հլը առաջին տողը չվերջացած ուզում ես միանգամից, երկրորդը, երրորդը ու մնացածը անկուշտի պես կարդաս, այ հիմա մի քանի անգամ կարդացի, մեկա էլի անկուշտի պես կարդում եմ...
    Տպավորիչ էր, Բյուրի ասածի տակ ստորագրեցի

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.05.2013), Jarre (15.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    einnA ջան, շատ լավ ես գրել, ուղղակի քեզ մի տեսակ չէի պատկերացնում էսպիսի բան գրելուց: Չգիտեմ էլ, թե ինչու:
    Այնուամենայնիվ, ինչ-որ մի բան ինձ հետ պահեց էս գործը հավանելուց: Դրա բացատրությունն էլ չունեմ...

    Ես էլ հենց կարդացի, միանգամից մտածեցի, թե ինչու մրցույթին չես ուղարկել: Բայց հետն էլ մտածում եմ, որ լավ ես արել, չես ուղարկել: Էսպես առանձին դնելով՝ գործն ավելի շատ ուշադրության կարող է արժանանալ, քան մի քսանքանի տարբերակի մեջ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.05.2013), einnA (14.05.2013), Jarre (15.05.2013), Smokie (15.05.2013), Ուլուանա (15.05.2013)

  9. #5
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էս գործն ինչու՞ մրցույթին չուղարկեցիր
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    einnA ջան, շատ լավ ես գրել, ուղղակի քեզ մի տեսակ չէի պատկերացնում էսպիսի բան գրելուց: Չգիտեմ էլ, թե ինչու:
    Այնուամենայնիվ, ինչ-որ մի բան ինձ հետ պահեց էս գործը հավանելուց: Դրա բացատրությունն էլ չունեմ...
    Ես էլ չէի պատկերացնում, ստացվեց մի բան
    Ճիշտն ասած մրցույթի թեմատիկան ազդեց, սկզբից հենց մրցույթի համար էի գրել, հետո ասեցի`ես մրցույթների բան չեմ

    շնորհակալ եմ բոլորին` կարդալու համար
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.05.2013), keyboard (14.05.2013), Smokie (15.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Շինարար (14.05.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաստատ էս գործին ձայն կտայի, որովհետև դու էստեղ արել ես էն, ինչը ես գրականության մեջ շատ եմ սիրում, այսինքն՝ ցույց ես տվել, առանց մի կաթիլ անգամ բացատրելու:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.05.2013), einnA (15.05.2013), Jarre (15.05.2013), keyboard (14.05.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ եմ կարդացել, ու մենակ կասեմ, որ շարադրանքդ շատ լավն ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (15.05.2013), keyboard (15.05.2013), Smokie (15.05.2013)

  15. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շնչով կարդացի:
    Զարկերակ կար մեջը, լավն էր:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (15.05.2013), keyboard (15.05.2013), Smokie (15.05.2013)

  17. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ, երբ ակումբում պատմվածքները երկար չեն լինում

    Բայց որ էս պատմվածքը կարդացի, թվաց թե շատ կարճ էր, երևի նրանից ա, որ մի շնչով ա կարդացվում, ինքդ էլ չես հասկանում, ո՞նց հասար վերջին:

    einnA ջան շատ լավ ես գրել, էն որ յուրահատուկ ու հետաքրքիր ձեռագիր ունես, իմ համար գաղտնիք չի, բայց պատմվածքը ընդհանուր առմամբ էդքան չհավանեցի՝ թեման ու իրադարձությունները դուրս չեկան:
    Արան ու Կակին էին լավը
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.05.2013), keyboard (15.05.2013)

  19. #10
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անի ջան լավն էր,քո ձեռագրին վաղուց եմ սիրահարվել, դեռ քո ՙՙՀամբիկից՚՚ եմ հասկացել, թե ինչ խորությունների ես կարողանում հասնել,եթե ուզում ես: Մի խոսքով բարձրագույն պիլոտաժ)): Հավեսով եմ կարդացի, մեջը հոգի կար, կերպարները լիքն էին ու կենդանի, կարդալիս կինոյի նման կադր-կադր ամեն ինչ տեսա. ով ի՞նչ տեսք ուներ, ինչպես էր հագնված, չնայած դրա մասին հատուկ գրած բան չկար: Հաճախ գրիր , դա քո մոտ իսկապես լավ է ստացվում:
    ՀԳ եթե կարելի է մի նախադասության մասին նշեմ: Իմ, հնարավոր է սխալ կարծիքով,այստեղ ժամանակները խառնել ես:
    Մի օր հորս զանգում ու ասում են, որ շուտ տուն գնա: Գալիս ու բռնացնում է:

    Աչքս կերավ այս նախադասությունը,նախորդ ու հաջորդ նախադասություններից ելնելով՝ ինձ թվաց, որ ավելի ճիշտ կլիներ եթե գրված լիներ այսպես.ՙՙՄի օր հորս զանգել ու ասել էին, որ շուտ տուն գա: Եկավ ու բռնացրեց՚՚:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.05.2013), keyboard (15.05.2013), Նարե91 (08.08.2013)

  21. #11
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքս կերավ այս նախադասությունը,նախորդ ու հաջորդ նախադասություններից ելնելով՝ ինձ թվաց, որ ավելի ճիշտ կլիներ եթե գրված լիներ այսպես.ՙՙՄի օր հորս զանգել ու ասել էին, որ շուտ տուն գա: Եկավ ու բռնացրեց՚՚:
    Ճիշտ ես տեսել, համաձայն եմ:Ժամանակային համաձայնության մասին լրիվ մոռանում եմ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.05.2013), My World My Space (17.05.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա ասեցի չասեմ, բայց չդիմացա

    enniA ջան, մի նախադասություն կա, որը շատ վատն ա իմ կարծիքով, էդ մեկն ուղղի էլի, էսա մեջբերեմ.
    Քաշքշոց էր, մայրս ծեփվեց գետնին, հետո էտ հրեշը բարձրացրեց մորս ուշագնաց գլուխն ու նորից շպրտեց:
    զգացի՞ր
    ոնց որ գլուխը մարմնից անջատ լինի, ֆուտբոլի գնդակի տեղ տշեն
    շատ ա խանգարում

    մեկ էլ մի բան էլ ասեմ, դու լավ ես գրում, պոտենցիալ ունես մի օր շատ լավ գրել կարողանալու, բայց որ հիմա քեզ կոմպլիմենտներ են շռայլում, դու չփչանաս դրանցից, հա՞
    որովհետև էս պատմվածքդ մենակ ցույց տվեց, որ դու կարողանում ես շարադրել, բայց հետն էլ լիքը ուրիշ բան ցույց տվեց, որոնց մասին էլի չէի ասի ոչինչ, եթե քոմենթները չլինեին վերևի:
    նայի, սյուժեն կաղում ա, գրածը համոզիչ չի, որտև հապճեպ ա, կերպարները բացահայտված չեն, վերաբերմունքն էլ բացահայտված չի որևէ մեկի՝ մեկ ուրիշի հանդեպ: հիմա սա չեմ գրում, որ մտածես՝ այ նախանձ օձ, քեզ լիքը լավ բան են ասում, մի հատ էլ թող ինձ ասեին էլի, ինչ մի սիրտդ վատացավ: հավատա, հենց գրես իսկականից լավ գործ, ամենալավ գովեստն ինձնից ես լսելու:

    հա, ինձ էլ են լիքը լավ բան ասում, բայց ես միշտ գիտեմ իմ գրածի թերությունները, ու էդ նենց չի որ ծնվել եմ ու գիտեմ: դա գալիս ա շատ կարդալուց, շատ գրելուց, շատ մտածելուց ու վերլուծելուց: հասկանում ե՞ս, դեռ լիքը, շաաաատ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև լավ պատմվածքը, ու էդ ճանապարհը Ակումբում դեռ ոչ ոք չի անցել, ասեմ քեզ, ժամանակակից գրականության մեջ՝ հայ, շաաաաատ քչերն են անցել, ու էն էլ՝ ոչ առանց դարուփոսի:
    հա, կարող ա դու քեզ գրող չես համարում, ու ես շատ կուրախանամ, եթե տենց էլ լինի, որտև հենց քեզ համարեցիր գրող, դու էլ աճողը չես: ուղղակի էս սաղ ասեցի, որտև ինչ-որ տեղ համարեցի, որ պարտավոր եմ ասել: ես մի քիչ կտրուկ եմ ու շատ չեմ էլ խորանում՝ ոնց կազդեն ասածներս կամ գրածներս, բայց էս անգամ հուսով եմ, որ լավ հետևանք կթողնեն քեզ լիքը հաջողություն եմ մաղթում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.05.2013), einnA (17.05.2013), My World My Space (17.05.2013), Հայկօ (17.05.2013), Նարե91 (08.08.2013), Ուլուանա (17.05.2013)

  25. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմփի գրածի տակ անվերապահորեն ստորագրում եմ։ Առաջին շնորհակալություն տվողը ես եմ էղել, ու էդ վախտվանից հա մտածել եմ, թե ո՞նց գրեմ կարծիքս։
    Հ.Գ. նեղանալ - մեղանալ չկա։

    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (17.05.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց էի մոռացել... էն դեպի լավ պատմվածք տանող ճամփեն Հովոն անցել ա՝ MWMS-ն, նրա գյուղական շարքն ինչ ասես արժի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.05.2013), My World My Space (17.05.2013)

  29. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինձ թվում ա՝ շատ խիստ եք: Ես հավեսով կարդացի ու էս գործը պատկերացրի մրցույթի մեջ ու պատկերացրի, որ հաստատ ձայն էի տալու: Կերպարների զարգացում-չգիտեմ ինչեր, չեմ խորացել: Բայց կարծում եմ՝ էս գործը տեղով մեկ ահագին մեծ թռիչք ա Einna-ի համար, եթե համեմատենք նախորդ մրցույթներից մեկում ներկայացված գործի հետ:

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.05.2013), keyboard (17.05.2013), My World My Space (17.05.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •