User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Արան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արան

    Արան միակ ընկերս էր:Չեմ հիշում` ոնց, որտեղից եկավ, բայց, որպես լավագույն ընկեր, միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին ու միշտ կողքիս էր:

    Մեր շենքում մեզ չէին սիրում` ինձ ու մորս, իսկ հորս մի տեսակ խղճում էին ոնց որ:

    Մայրս իսկական գեղեցկուհի էր, հայրս էլ` համեստ ու էլի համեստ:

    Հայրս մի ընկեր ուներ` Շահենը: Շուտ-շուտ էր հորս հետ մեր տուն գալիս:Վախենում էի իրանից: Հետո սկսեց առանց հորս գալ, մորս հետ երկար խոսում էին: Ես անկյունում կուչ էի գալիս մինչև գնում էր. վախենալու դեմք ուներ: Շունս` Կակին էլ չէր սիրում. Շահենին տեսնում էր թե չէ ,հաչում էր, ստիպված տնից դուրս էինք հանում:

    Մի օր Շահենը գիշերվա կես հարբած հորս տուն բերեց: Բերեց ու չգնաց:

    Զարթնեցի ինչ-որ շշուկներից` ամոթ է, բա որ զարթնեն, երեխեն կզարթնի, թող, գնա…:

    Գետնին էին: Շահենը փակեց մորս բերանը մի ձեռքով, մյուսով սկսեց մերկ կուրծքը ճմռթել: Կիսամերկ մայրս Շահենի ծանր մարմնի շարժումներից մենակ տնքում էր:

    Մի քանի օր հետո, երբ Կակիի հետ վերադարձանք դրսից, տեսա, որ Շահենի ձեռքը մորս ոտքերի արանքում էր, իսկ մայրս` նրա գրկում: Կակին հարձակվեց Շահենի վրա: Սա էլ կատաղած Կակիին վերցրեց ու պատուհանից դուրս նետեց: Ութերորդ հարկից անհաջող վայրէջքը սպանեց Կակիին չորս օր հետո:

    Կակիին թաղեցինք ես ու հայրս ու Արան, որ եկավ, կանգնեց կողքիս ու ասեց, որ ինքն իմ հետ է լինելու միշտ: Արայի ներկայությունը մերոնք չէին էլ նկատում:

    Շահենի այցերի ժամանակ ես ու Արան փակվում էինք խոհանոցում, որ մորս տնքոցները չլսեի, բայց Արան հանդգնում էր դուռը բացել ու նայել:

    Մի օր հորս զանգում ու ասում են, որ շուտ տուն գնա: Գալիս ու բռնացնում է: Աղմուկն ահավոր էր: Շահենը հորս գետնին փռեց ու գնաց: Ես ու Արան վախից փախանք հարևան Արուսենց տուն, որ էտ ժամանակ հեռախոսով պատմում էր, որ ինքն էր կանչել հորս ու լավ էր արել: Արան Արուսի միացրած արդուկի լարը քաշեց, ու արդուկն ընկավ Արուսի ոտքին:

    Հայրս երկրից գնաց հարազատների մոտ` Իրան: Մնացինք ես Արայի հետ ու մայրս Շահենի հետ:

    Շահենի այցերն արդեն գաղտնի չէին:

    Մի օր էլ Արուսի ամուսինը գիշերվա կես հարբած Շահենին մեր տուն բերեց: Բերեց ու չգնաց:
    Ես իմ անկյունից տեսա, թե ոնց էր մորս հարվածում ու հետո անկուշտ համբուրում անզգա մերկ մարմինը: Մենակ մահճակալն էր ճռռում:

    Երկու օր տաքության մեջ անգիտակից ապրեցի: Երբ աչքերս բացում էի, Արան կողքիս էր, իսկ մորս կապտած գեղեցիկ դեմքը տխուր ժպտում էր:

    Արուսենք տունը վերանորոգում էին: Մի օր Արան ինձ բաց դռնից ներս քաշեց իրենց տուն, որտեղ էն գազանը պատուհանի դրսի կողմի վրա գործ էր անում` մի ոտքը պինդ դրած ներսի աթոռին: Արան մոտեցավ, նայեց ուղիղ նրան ու հանգիստ աթոռը քաշեց ոտքի տակից: Գազանը սատկեց:

    Արան ինձ պաշտպանում էր: Բակում էլ իմ հետևից չէին խոսում, վախենում էին, իսկ մենք վախենում էինք Շահենից:

    Մի գիշեր վեր թռա մորս բղավոցից.Շահենի հետ կռվում էին. փող էր ուզում, որ էլ չունեինք: Քաշքշոց էր, մայրս ծեփվեց գետնին, հետո էտ հրեշը բարձրացրեց մորս ուշագնաց գլուխն ու նորից շպրտեց:

    Արան վազեց խոհանոց, վերցրեց մեր մեծ ու սուր դանակն ու ետ վազեց սենյակ:

    Շահենին ու մորս իրար կողքի թաղեցին:

    Արան անհետացավ:

    Ինձ երեք ամսից շատ մի տեղում էին պահում, որ չգիտեմ ոնց էր կոչվում: Հետո հայրս եկավ ու ինձ իր հետ Իրան բերեց:

    Այստեղ հորս հարազատները նրան կին գտան` Աղավնուն: Նա ինձ մեղմ ասած չի սիրում: Հայրս չի հարցնում, թե որտեղից են հայտնվում մարմնիս կապտուկները: Բայց ես հանգիստ եմ. Արան վերադարձել է:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.05.2013), boooooooom (17.05.2013), CactuSoul (14.05.2013), Jarre (15.05.2013), keyboard (14.05.2013), LisBeth (16.05.2013), My World My Space (14.05.2013), Sambitbaba (19.05.2013), Smokie (15.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Stranger_Friend (14.05.2013), Աթեիստ (14.05.2013), ԱնԱիդա (14.05.2013), Անջրպետ (17.05.2013), Անվերնագիր (14.05.2013), Գալաթեա (15.05.2013), Գեա (15.05.2013), Դավիթ (14.05.2013), Դատարկություն (14.05.2013), Ժունդիայի (14.05.2013), Հայկօ (14.05.2013), Մարկիզ (14.05.2013), Շինարար (14.05.2013), Ուլուանա (14.05.2013), Վահե-91 (17.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •