Դե Եվրոպայում վաղուց սկսել եմ մոդեռնիզացնել արվեստի էս երկու ճյուղերը... երբեմն հաջող բաներ ստացվում են, բայց, ասենք, "Մեցցո"-ով տեսածները մեծ մասամբ անորոշ-անտաղանդ փորձարկումներ են... թեև, օրինակ, սկզբից էլ եղել եմ ու մնում եմ ֆրանսիական
"Փարիզի Աստվածամոր տաճարը" ռոք կամ փոփ կամ ինչ անուն ուզում եք կցեք՝ օպերայի մե՜ծ երկրպագու ու սիրահար
իրական օպերա երբեք չեմ լսել, բայց նույնիսկ հեռուստացույցով դիտելիս կարգի՜ն ծիծաղում եմ էդ երգիչ-երգչուհիների տառապանքների վրա... ախր ո՞նց կարող են համ դեր խաղալ, համ երգել ամբողջ մկանների գերլարումով՝ ամենաբարձր ու ցածր նոտաները... ինչ-որ ծամածռություններ են ստացվում, որոնք կկարողանայի անտեսել մենակ եթե էդ արվեստի գիժ լինեի... լսելիս էլ, երբ չեմ տեսնում, հաճախ նյարդայնանում եմ, երբ մենակ ականջ ծակող սոպրանո է լինում... բայց, իհարկե, հանճարեղ օպերաներ կան, որոնք հրաշք երաժշտական ստեղծագործություններ են, այ եթե մի օր բեմում դիտեմ, կգրեմ՝ սիրում եմ, թե չէ.
բալետ... փոքր ժամանակ "Մոխրոտիկն" էի նայել, էս տարի էլ "Գայանեն" նայեցի... էնքան էի սպասում էդ "Գայանեին", էնքան էի ոգևորված... բայց էդքան չարժեր... հետաքրքիր էր, երկրորդական դերասանները շատ լավ էին պարում՝ ի տարբերություն գլխավորների, բայց են անտոգոնիստը (չեմ հիշում կերպարի անունը) շա՜տ վատն էր, դերի մեծ մասն էլ ծնկած էր պարում, որովհևետև ավելի լավ էր՝ չոքեր, քան թե ցատկեր-դղրդացներ բեմը...
ափսոս, որ շատ տաղանդավոր երիտասարդներ տեղ չեն գտնում մեզ մոտ ու հայտնի են դառնում եվրապական բեմերում, պետությունը մի՜ քիչ խելք ունենար, էլի... թե չէ հետո էլ էդ էրեխեքից պահանջելու ենք՝ հիշե՛ք որ հայ եք, հիշե՛ք, բա՜, ցեղասպանությու՜ն էր եղել, եկեք մեզ մոտ դպրոցներ հիմնե՜ք, դաս տվե՜ք... ինչի՞, որովհետև մի ժամանակ էստեղ իրենց ոչ մեկ շնչելու օդ չէ՞ր տալիս...
Էջանիշներ