Անկեղծորեն խոստովանեմ,որ երբեք չեմ գնացել...
Անկեղծորեն խոստովանեմ,որ երբեք չեմ գնացել...
Հովսեփ-ի խոսքերից
Հարգելի Հովսեփ քեզ մի այսպիսի հարց ուղղեմ. չես գնացել քանի որ ժամանակը չի ներում, թե չես սիրում այդ ժանրը...
Ես օրինակ չեմ գնացել, դեռ չեն տարել հիմա էլ պարզապես չեմ գնում, չեմ ուզում, հետաքրքրություն չունեմ, բայց չեմ կարող ասել, որ չեմ սիրում։ Ինչպե՞ս կարելի է չսիրել մի բան որը չես տեսելViki-ի խոսքերից
![]()
Պարզապես էդ ժանրից գաղափար չունեմ...Viki-ի խոսքերից
Բալետ ընդհանրապես չեմ գնացել, բայց վաղո՜ւց օպերայում էլ չեմ եղել , վերջին անգամը ...երբ Հայաստանում էի : Դասական երաժշտությունն էլ մոռացել եմ... ինչ բան է
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Որ ասեմ, կզարմանաք, բայց ես օպերա ու բալետ գնում էի փոքր ժամանակ, ավելի ճիշտ՝ տանում էին... ծնողներս։Առաջին անգամ բալետ գնացել եմ մի քանի տարեկանում։ «Ժիզել» բալետն էր։ Հիշում եմ, որ ինձ շատ էր դուր եկել։
![]()
Օպերա էլ վերջին անգամ գնացել եմ դպրոցական հասակում։ Դե, մի քանի տարեկանում գնացածները չեմ հիշում, թե ինչ ստեղծագործություններեն եղել, երևի չափազանց փոքր եմ եղել դրա համար։ Իսկ դպրոցական ժամանակ գնացել եմ «Անուշ» օպերային՝ դաշնամուրիս ուսուցչուհու և մայրիկիս հետ։, մեկ էլ, դրանից մի քանի տարի հետո՝ «Կարինե» օպերետային։
Դե, ի՞նչ ասեմ, սիրում եմ այդ ժանրերը, բայց որ հիմա չեմ գնում, երևի շա՜տ չեմ սիրում, էլի։Չնայած, մի կողմից էլ, գուցե պարզապես դրանցից ստացվող զգացողությունները խամրել են, և շատ հնարավոր է, որ նորից մի անգամ գնալուց հետո էլի մեջս ցանկություն առաջանա գնալու։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մեռնող արվեստներ են օպերան ու բալետը: Շուտով էլ ո՛չ օպերա կլինի, ո՛չ էլ բալետ: Ոնց որ արդեն կրկեսն ա մեռել, օրինակ:
DIXIcarpe noctem
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Inana (07.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ