User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Օպերա, բալետ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Hala Madrid!!!!!!!! Amourchik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2007
    Գրառումներ
    872
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Օպերա, բալետ...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնող արվեստներ են օպերան ու բալետը: Շուտով էլ ո՛չ օպերա կլինի, ո՛չ էլ բալետ: Ոնց որ արդեն կրկեսն ա մեռել, օրինակ:
    Մեռնող չեն, քանի որ արվեստի ճյուղ են, իսկ արվեստը չի մեռնում
    Համ էլ դու դա միայն Հայաստանում ես այդպես տեսնում, եթե նայենք Հայաստանի օրինակով, ապա իրոք այդպես է, բայց աշխարհում երկուսն էլ լայն տարածում ունեն
    Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (07.08.2010)

  3. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Դե Եվրոպայում վաղուց սկսել եմ մոդեռնիզացնել արվեստի էս երկու ճյուղերը... երբեմն հաջող բաներ ստացվում են, բայց, ասենք, "Մեցցո"-ով տեսածները մեծ մասամբ անորոշ-անտաղանդ փորձարկումներ են... թեև, օրինակ, սկզբից էլ եղել եմ ու մնում եմ ֆրանսիական "Փարիզի Աստվածամոր տաճարը" ռոք կամ փոփ կամ ինչ անուն ուզում եք կցեք՝ օպերայի մե՜ծ երկրպագու ու սիրահար իրական օպերա երբեք չեմ լսել, բայց նույնիսկ հեռուստացույցով դիտելիս կարգի՜ն ծիծաղում եմ էդ երգիչ-երգչուհիների տառապանքների վրա... ախր ո՞նց կարող են համ դեր խաղալ, համ երգել ամբողջ մկանների գերլարումով՝ ամենաբարձր ու ցածր նոտաները... ինչ-որ ծամածռություններ են ստացվում, որոնք կկարողանայի անտեսել մենակ եթե էդ արվեստի գիժ լինեի... լսելիս էլ, երբ չեմ տեսնում, հաճախ նյարդայնանում եմ, երբ մենակ ականջ ծակող սոպրանո է լինում... բայց, իհարկե, հանճարեղ օպերաներ կան, որոնք հրաշք երաժշտական ստեղծագործություններ են, այ եթե մի օր բեմում դիտեմ, կգրեմ՝ սիրում եմ, թե չէ.
    բալետ... փոքր ժամանակ "Մոխրոտիկն" էի նայել, էս տարի էլ "Գայանեն" նայեցի... էնքան էի սպասում էդ "Գայանեին", էնքան էի ոգևորված... բայց էդքան չարժեր... հետաքրքիր էր, երկրորդական դերասանները շատ լավ էին պարում՝ ի տարբերություն գլխավորների, բայց են անտոգոնիստը (չեմ հիշում կերպարի անունը) շա՜տ վատն էր, դերի մեծ մասն էլ ծնկած էր պարում, որովհևետև ավելի լավ էր՝ չոքեր, քան թե ցատկեր-դղրդացներ բեմը...
    ափսոս, որ շատ տաղանդավոր երիտասարդներ տեղ չեն գտնում մեզ մոտ ու հայտնի են դառնում եվրապական բեմերում, պետությունը մի՜ քիչ խելք ունենար, էլի... թե չէ հետո էլ էդ էրեխեքից պահանջելու ենք՝ հիշե՛ք որ հայ եք, հիշե՛ք, բա՜, ցեղասպանությու՜ն էր եղել, եկեք մեզ մոտ դպրոցներ հիմնե՜ք, դաս տվե՜ք... ինչի՞, որովհետև մի ժամանակ էստեղ իրենց ոչ մեկ շնչելու օդ չէ՞ր տալիս...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  4. #3
    Hala Madrid!!!!!!!! Amourchik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2007
    Գրառումներ
    872
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը

    Քեզ ասեմ, որ բալետը Հայաստանում անմխիթար վիճակում ա, բոլոր լավ պարողներն ու պարուհիները լքել են Հայաստանը ու գնացել արտերկիր ու ասեմ, որ շատ հանրահայտ են բալետային աշխարհում մեր հայրենակիցները և համարվում են լավագույններից մեկը, ինչպես ասում են՝«մենք քիչ ենք, բայց լավն ենք»
    Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան

  5. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Բալետը չգիտեմ ոնց, բայց օպերան երբեք չի մեռնի
    Ուղղակի ձեզ թվում է մեռնող արվեստ է, որովհետև ոչ մեկդ չեք գնում ու չգիտեք՝ համերգներին որքան մարդ է գալիս:

    հ.գ. Մադամ Բատերֆլայն եմ գնացել ու Տրավիատան, երիչների մակարդակը ահավոր էր Էլ չեմ գնալու Հայաստանում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. Մադամ Բատերֆլայն եմ գնացել ու Տրավիատան, երիչների մակարդակը ահավոր էր Էլ չեմ գնալու Հայաստանում
    Կարող ես սա ավելի սև գրես, որ բոլորը կարդան: Սխալ որոշում չես ընդունել, որովհետև Հայաստանում ըտենց տեղ գնալը մի խոշոր վտանգ է պարունակում իր մեջ, որ երբևէ չուզենաս այլևս այդպիսի տեղ գնալ:

  7. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Դե չեմ ուզում բոլորը տեսնեն, հիասթափվեն
    Ես ինձ ստիպեցի գնալ երկու անգամ: Դեռ Տրավիատայի մեջ մենակատարուհին վատը չէր, իսկ Մադամ Բաթերֆլայում ընդհանրապես նորմալ երգիչ չլսեցի, երիտասարդ երգիչները ընդհանրապես ահավոր էին
    Իսկ ամռանը ֆեստիվալի շրջանակներում գնացել էի մի համերգ, որտեղ իռլանդացի երգչուհի էր ելույթ ունենում, Վագների օպերաներից մեկից հատվածներ էր կատարում, շատ լավն էր
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #7
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Ժամանկին նորմալ Օպերա ունեինք .. երեխա ժամանակ Տիգրան Լևոնյանի կենդանության օրոք գնում ու հիանում էի .. իսկ էս վերջերս գնացի « Տրավիատան» լսեցի ու հիասթափվեցի , ճխլվեցի մի այլ կարգի .. կոնկրետ վատ էին երգում .. տանջում էին .. չի կարելի

  9. #8
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Հա, մեկ էլ "Պայացներն" էմ դիտել: Լավն էր՝ հետաքրքիր բեմադրություն կար՝ միմեր, երգչախումբ... սոլիստն էլ լավն էր... բայց դե աչքս կպավ կեսերից
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  10. #9
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք որ 2011թ.-ին եմ միանում այս քննարկմանը, բայց քանի որ բալետը իմ ամենասիրելի ոլորտներից մեկն է, ուզում եմ մի քանի բան ձեզ հայտնել ու միգուցե և ոգևորել, որ դուք գնաք բալետ նայելու գոնե մեկ-մեկ: Ճիշտ է Հայաստանում գրեթե պարող չի մնացել, հատկապես ինչ վերաբերում է տղաներին նրանց տասնյակներով արտասահման են հրավիրում, քանի որ արտասահմանում կա տղամարդ պարողների դեֆիցիտ, իսկ մեր պարողները առանձնանում են նրանով, որ տղամարդու պես են պարում 2009թ.-ի տվյալներով մոտ 40 հայ տղա այժմ աշխարհի առաջատար բեմերում է պարում http://www.armenianow.com/hy/arts/94...nian_best_ball
    Սա այն տեղեկությունն է, որը «տխուրաուրախ» կարելի է անվանել...Այսինքն մենք իրականում բալետ ունենք, ուղղակի ոչ Հայաստանում

    Բայց կա մի լուսավոր կետ ևս, այժմ ունենք մի նոր բալետ՝ «Սպարտակը», որը բեմադրել է «Սպարտակի» աշխարհում ամենահայտնի բեմադրիչց Գիրգարովիչը և որի պաստառն ու գովազդը հաստատ տեսել ու լսել են շատերը... մի մասը հավատացել է, որ լավ բեմադրություն է, մի մասը ասել է, դե էլի նույն անորակությունը կլինի...

    Հրաաաաաաաաաաաաաաաաաշք գործ է, առանց չափազանցության ու շատ լավ է, որ մեր բալետն այսօր ունի Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա բեմադրված երկու ամենաճանաչված բալետները «Սպարտակը» և «Գայանեն»:

    Դե «Գայանեն» ավելի շատ գեղեցիկ ներկայացում է ու ազգային, իսկ «Սպարտակը» ավելի բարդ գործ է պարային առումով ու գլխավոր դերակատար Ռուբեն Մուրադյանը, ով ինչքան գիտեմ ընդամենը 22 տարեկան է, լավագույնս է կատարում այն և համարվում է աշխարհի երիտասարդ լավագույն կատարողների մեկը, քանի որ շատ մրցույթների ժամանակ գլխավոր տեղեր էլ է զբաղեցրել:

    Մի հետաքրքիր բան էլ է կատարվում այն շենքերի պատերից ներս, որի կողքով շատ հաճախ ենք անցնում, բայց միայն քաղաքականության, կամ լճացած մշակույթի մասին ենք մտածում:

    Բալետի գլխավոր բալետմեյստերը այժմ Ռուդոլֆ Խառատյանն է, ով երկար տարիներ Ամերիկայում բալետ է դասավանդել ու շատ լավ խումբ ունեցել, ինքը այժմ ժամանակակից բալետ էլ է բեմադրում, որոնց մեջ ամենալավը ես համարում եմ Պիացցոլայի երաժշտության հիման վրա բեմադրված մեկ գործողությամբ «Տանգոն»...

    Հ.Գ. Իհարկե կան թերություններ, հաճախ «մասովկան» անհավասար է պարում, կամ գլխավոր դերակատարը մի բան այն չի անում, բայց կարծում եմ արտիստները շատ են աշխատում իրենց վրա ու, ի դեպ, այդ չնչին գումարները ստանալուց հետո էլ օրվա երկրորդ կեսին գնում են այլ գործ են անում, որ ընտանիք պահեն, իսկ բալետի արտիստին արգելված է այլ ոճի պար պարել, կամ ֆիզիկական առումով շատ ծանրաբեռնված լինել, քանի որ իրենք այդկերպ կորցնում են 11 տարվա ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (16.03.2011), Ռուֆուս (15.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օպերա, բալետ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.09.2012, 11:26
  2. Գևորգ Մութաֆյան - Օպերա
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2010, 00:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •