User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Օպերա, բալետ...

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. Մադամ Բատերֆլայն եմ գնացել ու Տրավիատան, երիչների մակարդակը ահավոր էր Էլ չեմ գնալու Հայաստանում
    Կարող ես սա ավելի սև գրես, որ բոլորը կարդան: Սխալ որոշում չես ընդունել, որովհետև Հայաստանում ըտենց տեղ գնալը մի խոշոր վտանգ է պարունակում իր մեջ, որ երբևէ չուզենաս այլևս այդպիսի տեղ գնալ:

  2. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ մեզանից մեկը կերգի Ֆիգարոյի պարտիտուրան, իսկ մյուսը կպարի Սպարտակի պա՞րը, Հայկ ջան:
    Չէ, ուզում էի ասեի, քանի դեռ պահանջարկ կա, առաջարկ կլինի ու կլինի
    I may be paranoid but no android!

  3. #18
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Դե չեմ ուզում բոլորը տեսնեն, հիասթափվեն
    Ես ինձ ստիպեցի գնալ երկու անգամ: Դեռ Տրավիատայի մեջ մենակատարուհին վատը չէր, իսկ Մադամ Բաթերֆլայում ընդհանրապես նորմալ երգիչ չլսեցի, երիտասարդ երգիչները ընդհանրապես ահավոր էին
    Իսկ ամռանը ֆեստիվալի շրջանակներում գնացել էի մի համերգ, որտեղ իռլանդացի երգչուհի էր ելույթ ունենում, Վագների օպերաներից մեկից հատվածներ էր կատարում, շատ լավն էր
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #19
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Ժամանկին նորմալ Օպերա ունեինք .. երեխա ժամանակ Տիգրան Լևոնյանի կենդանության օրոք գնում ու հիանում էի .. իսկ էս վերջերս գնացի « Տրավիատան» լսեցի ու հիասթափվեցի , ճխլվեցի մի այլ կարգի .. կոնկրետ վատ էին երգում .. տանջում էին .. չի կարելի

  5. #20
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օպերա, բալետ...

    Հա, մեկ էլ "Պայացներն" էմ դիտել: Լավն էր՝ հետաքրքիր բեմադրություն կար՝ միմեր, երգչախումբ... սոլիստն էլ լավն էր... բայց դե աչքս կպավ կեսերից
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #21
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք որ 2011թ.-ին եմ միանում այս քննարկմանը, բայց քանի որ բալետը իմ ամենասիրելի ոլորտներից մեկն է, ուզում եմ մի քանի բան ձեզ հայտնել ու միգուցե և ոգևորել, որ դուք գնաք բալետ նայելու գոնե մեկ-մեկ: Ճիշտ է Հայաստանում գրեթե պարող չի մնացել, հատկապես ինչ վերաբերում է տղաներին նրանց տասնյակներով արտասահման են հրավիրում, քանի որ արտասահմանում կա տղամարդ պարողների դեֆիցիտ, իսկ մեր պարողները առանձնանում են նրանով, որ տղամարդու պես են պարում 2009թ.-ի տվյալներով մոտ 40 հայ տղա այժմ աշխարհի առաջատար բեմերում է պարում http://www.armenianow.com/hy/arts/94...nian_best_ball
    Սա այն տեղեկությունն է, որը «տխուրաուրախ» կարելի է անվանել...Այսինքն մենք իրականում բալետ ունենք, ուղղակի ոչ Հայաստանում

    Բայց կա մի լուսավոր կետ ևս, այժմ ունենք մի նոր բալետ՝ «Սպարտակը», որը բեմադրել է «Սպարտակի» աշխարհում ամենահայտնի բեմադրիչց Գիրգարովիչը և որի պաստառն ու գովազդը հաստատ տեսել ու լսել են շատերը... մի մասը հավատացել է, որ լավ բեմադրություն է, մի մասը ասել է, դե էլի նույն անորակությունը կլինի...

    Հրաաաաաաաաաաաաաաաաաշք գործ է, առանց չափազանցության ու շատ լավ է, որ մեր բալետն այսօր ունի Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա բեմադրված երկու ամենաճանաչված բալետները «Սպարտակը» և «Գայանեն»:

    Դե «Գայանեն» ավելի շատ գեղեցիկ ներկայացում է ու ազգային, իսկ «Սպարտակը» ավելի բարդ գործ է պարային առումով ու գլխավոր դերակատար Ռուբեն Մուրադյանը, ով ինչքան գիտեմ ընդամենը 22 տարեկան է, լավագույնս է կատարում այն և համարվում է աշխարհի երիտասարդ լավագույն կատարողների մեկը, քանի որ շատ մրցույթների ժամանակ գլխավոր տեղեր էլ է զբաղեցրել:

    Մի հետաքրքիր բան էլ է կատարվում այն շենքերի պատերից ներս, որի կողքով շատ հաճախ ենք անցնում, բայց միայն քաղաքականության, կամ լճացած մշակույթի մասին ենք մտածում:

    Բալետի գլխավոր բալետմեյստերը այժմ Ռուդոլֆ Խառատյանն է, ով երկար տարիներ Ամերիկայում բալետ է դասավանդել ու շատ լավ խումբ ունեցել, ինքը այժմ ժամանակակից բալետ էլ է բեմադրում, որոնց մեջ ամենալավը ես համարում եմ Պիացցոլայի երաժշտության հիման վրա բեմադրված մեկ գործողությամբ «Տանգոն»...

    Հ.Գ. Իհարկե կան թերություններ, հաճախ «մասովկան» անհավասար է պարում, կամ գլխավոր դերակատարը մի բան այն չի անում, բայց կարծում եմ արտիստները շատ են աշխատում իրենց վրա ու, ի դեպ, այդ չնչին գումարները ստանալուց հետո էլ օրվա երկրորդ կեսին գնում են այլ գործ են անում, որ ընտանիք պահեն, իսկ բալետի արտիստին արգելված է այլ ոճի պար պարել, կամ ֆիզիկական առումով շատ ծանրաբեռնված լինել, քանի որ իրենք այդկերպ կորցնում են 11 տարվա ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (16.03.2011), Ռուֆուս (15.03.2011)

  8. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծեմ երկու տարի առաջ էր, գնացել էի Սպարտակ բալետի պրեմիերային, երեք ակտերից յուրաքանչյուրին տարբեր մենակատարներ էին պարում՝ առաջինն ու երրորդը հայեր էին, երկրորդ ակտինը՝ Բոլշոյի մենակատարները: Էնքան մեծ էր տարբերությունը՝ հայերից հետո երբ նայում էիր, թե ռուսները ոնց էին պարում, հիացմունքից բերանդ բաց էր մնում...

    Գայանեն էլ եմ սիրում, երկու անգամ գնացել եմ
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (15.03.2011)

  10. #23
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ երկու տարի առաջ էր, գնացել էի Սպարտակ բալետի պրեմիերային, երեք ակտերից յուրաքանչյուրին տարբեր մենակատարներ էին պարում՝ առաջինն ու երրորդը հայեր էին, երկրորդ ակտինը՝ Բոլշոյի մենակատարները: Էնքան մեծ էր տարբերությունը՝ հայերից հետո երբ նայում էիր, թե ռուսները ոնց էին պարում, հիացմունքից բերանդ բաց էր մնում...

    Գայանեն էլ եմ սիրում, երկու անգամ գնացել եմ
    Նախանձում եմ քեզ, երևի հենց առաջին համերգներին ես գնացել, որովհետև այժմ միայն հայերն են պարում, բայց ամեն դեպքում «Ժիզելի» ու «Դոն Քիշոտի» համեմատ Սպարտակը ամենալավն են պարում

    «Գայանե~» իրոք որ արժե նայել միշտ, չնայած շատ ծիծաղալու էր, երբ իմացա, որ «Գայանեն» եղել է սովետական ժամանակաշրջանը բնութագրող սովորական ներկայացում առաջին բեմադրությունների ժամանակ, որի սյուժեն եղել է այն, թե ինչպես է սովորական գեղջկուհի Գայանեն դիվերսանտի հախից գալիս իսկ բալետի ընթացքում «Սուսերով պարը» պարել են կոլխոզնիկների խնջույքի ժամանակ
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 15.03.2011, 14:43:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  11. #24
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախանձում եմ քեզ, երևի հենց առաջին համերգներին ես գնացել, որովհետև այժմ միայն հայերն են պարում, բայց ամեն դեպքում «Ժիզելի» ու «Դոն Քիշոտի» համեմատ Սպարտակը ամենալավն են պարում
    Իրականում մենակ պրեմիերայի ժամանակ էին ռուսները պարում, դրանից հետո բոլոր ներկայացումներին մենակ հայերն էին: Տոմսերն էլ բավականին թանկ էին ու չճարվող
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    «Գայանե~» իրոք որ արժե նայել միշտ, չնայած շատ ծիծաղալու էր, երբ իմացա, որ «Գայանեն» եղել է սովետական ժամանակաշրջանը բնութագրող սովորական ներկայացում առաջին բեմադրությունների ժամանակ, որի սյուժեն եղել է այն, թե ինչպես է սովորական գեղջկուհի Գայանեն դիվերսանտի հախից գալիս իսկ բալետի ընթացքում «Սուսերով պարը» պարել են կոլխոզնիկների խնջույքի ժամանակ
    Հա, լավ կլինի ընդհանրապես Գայանեի սցենարին չծանոթանալ, թե չէ կհիասթափվեք Բայց դե միևնույնն ա, համ երաժշտությունն ա շատ լավը, համ էլ պարը
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (15.03.2011)

  13. #25
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր լավագույնները, ցավոք դրսում... Գժվում եմ իրանց համար









    Տեսեք, թե այդ տղաները որտեղից են ի հայտ գալիս

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (19.09.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օպերա, բալետ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.09.2012, 11:26
  2. Գևորգ Մութաֆյան - Օպերա
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2010, 00:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •