Հարգելի ակումբցիներ,
Հաջորդ գրական մրցույթը կլինի ժանրային: Այս մրցույթի ժանրն է` «Հոգեբանական թրիլլեր»:
Կընդունվեն միայն պատմվածքներ, մինչև 15 000 նիշ (ներառյալ բացատները) ծավալով:
Հեղինակներին կտրամադրվի 21 օր` հանձնելու իրենց ստեղծագործությունները մրցույթին: Վերջնական ժամկետը պատմվածքների ընդունելության` Մայիսի 31, 23:59, Երևանյան ժամանակով:
Եթե ուղարկված տարբերակների քանակը 10-ից ավելին լինի, ապա նախապես կընտրվեն լավագույն 10-ը, որոնք կդրվեն Ակումբում՝ քվեարկության ու քննարկման:
Հեղինակները չեն կարող ինքնաբացահայտվել մինչև քվեարկության ավարտը: Ինքնաբացահայտվող հեղինակի ստեղծագործությունը չի հեռացվի մրցույթից, սակայն այդ ստեղծագործության օգտին տրված ձայների 50 տոկոսը կհամարվի չեղյալ:
Առաջին տեղ-150.00
Երկրորդ տեղ-75.00
Լավագույն 2 պատմվածքը նաև կտպվի «Գրեթերթի» ամառային համարում:
Նոր, չհրապարակված և սրբագրված պատմվածքները ուղարկել այս էլեկտրոնային փոստի վրա.
[email protected]
Էջանիշներ