User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Զազ/Zaz

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զազ/Zaz

    Փաստորեն էսքան ժամանակ ա ակումբում ոչ ոք Զազի մասին թեմա չի բացել Քանի որ էլ ֆեյսբուքում չկամ, որ էնտեղ մարդկանց զազվացնեմ, էստեղ կանեմ դա:

    Շատ բան չեմ ասի Զազի մասին, բոլորդ էլ գիտեք: Մենակ մի բան նշեմ: Էդ որ ասում են՝ փողոցից դուրս եկած երգչուհի, մի քիչ չափազանցնում են, որովհետև փողոցում նվագելուն զուգահեռ ինքն արդեն լավ էլ ստուդիայում աշխատելուց ա էղել, նենց չի, որ մեկը նկատել, իրան մարդ ա սարքել: Ուղղակի հիմա Եվրոպայում շատ մոդա ա ձեռի հետ էլ փողոցներում ելույթ ունենալը (էդպիսին ա նաև մեկ այլ ավելի նորահայտ երգիչ՝ Passenger-ը):

    Զազը ստուդիայում ձայնագրված երկու ալբոմ ունի (Zaz, Recto Verso), մի հատ էլ կենդանի (Sans Tsou Tsou Live Tour): Իմ համեստ կարծիքով, էդ կենդանի ալբոմը շա՜տ լավն ա: Սա ասում եմ որպես մեկը, որն առանձնապես համերգային դիսկերի սիրահար չի: Հա՛, Զազը կենդանի ավելի լավն ա, քան ձայնագրված:

    Երգերը հիմնականում ինքը չի գրում (էդ թվում ամենահայտնի Je veux-ն), չնայած օրինակ Trop Sensible երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունն ինքն ա գրել ու եթե չեմ սխալվում եղբոր մասին ա: Ուրիշների գրածների մեջ էլ կան էնպիսիք, որ հատուկ Զազի համար են գրված (ասենք, որ կարդում ես, իսկապես լրիվ ոնց որ Զազը լինի), մեկ էլ վերակատարումներ արդեն հայտնի երգերի (օրինակ՝ Էդիթ Պիաֆ, Շառլ Ազնավուր, Սերժ Գենսբուրգ):

    Մեկ էլ Զազը մի տոննա չթողարկված երգ ունի (օրինակ՝ La pluie-ն): Դրանք դեսուդենից գտնում եմ, հավաքում մոտս: Եթե դուք էլ գտնեք, դրեք էս թեմայում: Ես էլ մեկ-մեկ կդնեմ:

    Հիմա մի երգ դնեմ (առայժմ հներից): Ամենածեծվածներից չի, բայց ամենալավերից ա: Հատկապես կլիպը շատ համովն ա (բառերն էլ, բայց դրա մասին հետո):


  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.05.2013), ARMbrain (11.05.2013), Diana99 (11.05.2013), Jarre (28.05.2020), keyboard (11.05.2013), Lusina (11.05.2013), Meme (11.05.2013), Ripsim (11.05.2013), Արևհատիկ (11.05.2013), Գալաթեա (12.05.2013), Ուլուանա (11.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •