User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

  1. #106
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո գրածիծ պարզ դարձավ, որ միտքը չես հասկացել։ Դու կարդում ես նախապես լարված վիճակում ու մի քանի բառ կարդալուց հետո միանգամից եզրակացություն ես անում։
    Հայ հայրենասերի և իսկական քաղաքացու պատվո վարքուկանոնին համապատասխանու՞մ է սա, ո՜վ դու մեր ուսուցիչ: Նվաստիս ու խեղճիս կարծիքով՝ շա՜տ հայեցի է, բայց շա՜տ կոպիտ է հնչում, տե՛ր իմ haik: Գոնե գրեիր «գրածիծիկ»:

    Ներող եղիր, ուսուցի՛չ, որ համարձակվեցի այս փոքրիկ գրառմամբ իմ կարծիքը հայտնել Ձեր կողմից օգտագործված բառի վերաբերյալ:

    Եվ թող գարնան արագիլը թևածի Հայկական լեռնաշխարհում՝ ետ պահելով ու կտցահարելով մեզ ոչ հայեցի և իսկական հայ քաղաքացուն, հայրենասերին անհարիր բառերից, նախադասություններից, կետադրական նշաններից, ի՛մ ուսուցիչ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.05.2013), StrangeLittleGirl (15.05.2013), Հայկօ (16.05.2013)

  3. #107
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    haik ջան, մի անգամ էլ փորձեմ կրկնվել: Կրոնը ազգի չափորոշիչների հիմքում դնելը շատ վտանգավոր է, քանի որ այն շատ անկայուն երևույթ է: Այն հղի է ազգի մեջ տարանջատումներ ու սահմաններ մտցնելու վտանգով: Աթեիստ հայն էլ հայ է, մուսուլմանն էլ, քրիստոնյան էլ, բուդդիստն էլ: Այլ հարց է, որ բոլորին կոչ արվի համախմբվել առաքելական եկեղեցու շուրջ, բայց ոչ երբեք պարտադրվի:
    Եվ հետո ես չեմ հասկանում ինչ է նշանակում մեկ ազգ հասկացությունը: Անիմաստ շահարկվող բառակապակցություն է: Հայը հայ է, սենց թե նենց մեկ ազգ է: Հայը կարո?ղ ա իրա մեջ մի քանի ազգերա ներառում, որ անընդհատ շեշտվում է մեկ ազգ արտահայտությունը:
    Այսինքն մի անգամ էլ կրկնեմ՝ շեշտադրման խնդիր ունես: Կոնկրետացման ու հստակեցման խնդիր: Տարանջատումներ չմտցնելու խնդիր: Սխալ է ասել, օրինակ՝ ով ազնիվ չի հայ չի, ճիշտ կլինի ասել՝ հայը որպես հավաքական կերպար ազնիվ է: Ու մնացած բոլոր հարցերում կիրառել շեշտադրման այս մոտեցումը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.05.2013), StrangeLittleGirl (15.05.2013), Վահե-91 (15.05.2013)

  5. #108
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ հայրենասերի և իսկական քաղաքացու պատվո վարքուկանոնին համապատասխանու՞մ է սա, ո՜վ դու մեր ուսուցիչ: Նվաստիս ու խեղճիս կարծիքով՝ շա՜տ հայեցի է, բայց շա՜տ կոպիտ է հնչում, տե՛ր իմ haik: Գոնե գրեիր «գրածիծիկ»:

    Ներող եղիր, ուսուցի՛չ, որ համարձակվեցի այս փոքրիկ գրառմամբ իմ կարծիքը հայտնել Ձեր կողմից օգտագործված բառի վերաբերյալ:

    Եվ թող գարնան արագիլը թևածի Հայկական լեռնաշխարհում՝ ետ պահելով ու կտցահարելով մեզ ոչ հայեցի և իսկական հայ քաղաքացուն, հայրենասերին անհարիր բառերից, նախադասություններից, կետադրական նշաններից, ի՛մ ուսուցիչ:
    Ռուսերեն մի հատ բառակապակցություն կա։ Ես քեզ հետո ականջիտ կասեմ, որ ոչ մեկ չլսի։

  6. #109
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսերեն մի հատ բառակապակցություն կա։ Ես քեզ հետո ականջիտ կասեմ, որ ոչ մեկ չլսի։
    Սիրելի ուսուցի՛չ, Հայ հայրենասերի և քաղաքացու պատվի վարքուկանոնով մայրենի լեզվի տարրական կանոնների չիմացությունը նորմա՞լ է համարվում:

    Հայերեն էլ մի նախադասություն կա: Դե էլ չասեմ, որ ոչ ոք չկարդան: Դե երևի հասկանում եք՝ ինչ մասին է խոսքը, մեծարգո հաիկ:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.05.2013), Sagittarius (15.05.2013), StrangeLittleGirl (15.05.2013), Հայկօ (16.05.2013)

  8. #110
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    haik, էտ դավթարումդ սենց կետ չկա՞, որ հայերեն ուղղագրություն չիմացողը հայ չի, թե տեղ մենակ ռուսերենն ա կարևոր:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (15.05.2013), Zodiac (16.05.2013), Անվերնագիր (15.05.2013), Մարկիզ (15.05.2013), Տրիբուն (15.05.2013)

  10. #111
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    հաիկ:
    haik - հէկ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (15.05.2013)

  12. #112
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ, զահլաս գնաց: Սկսեմ իսկական հայի՝ հայրենասերի ու քաղաքացու պատվո վարքականոնի ներկայացումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #113
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, զահլաս գնաց: Սկսեմ իսկական հայի՝ հայրենասերի ու քաղաքացու պատվո վարքականոնի ներկայացումը:
    դու քանի մասնագիտություն ու՞նես

  14. #114
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1. Հայը հասկանում է, որ ինքը մարդ է: Առաջին հերթին մարդ: Ունի պատմություն, մշակույթ, ունի ազգային պատկանելիություն: Բայց այդ ամենից վեր ինքը մարդ է, ում հատուկ է մարդկային բոլոր հատկությունները: Հայը հասկանում է, որ իր ազգային պատկանելիություն պահելն անհրաժեշտ է, բայց դա չպետք է լինի իրեն այլ ազգերից վեր դասելու հաշվին: Հայը հասկանում է, որ իրեն պետք է հատուկ լինի այն ամենը, ինչը հատուկ է համամարդկային արժեքներին: Համամարդկային իրական արժեքները այն հիմնաքարն են, որոնք պետք է դրված լինեն հայի արժեքների հիմքում: Անշուշտ հայն ունի նաև առանձնահատկություններ, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որոնք որևէ կերպ չեն հակասում համամարդկային ընդունված արժքներին: Հայը հասկանում է, որ իր հայրենիքը Հայաստանն է: Ու հայը հասկանում է, որ լավ կլինի, որ ինքն ապրի Հայաստանում: Բայց հայը նաև հասկանում է, որ ամեն դեպքում ունի ընտրության հնարավորություն և այդ հնարավորությունից օգտվելը չի փոխում իր ազգային պատկանելիությունը: Հայը հասկանում է, որ իր հայրենիքը Հայաստանն է, բայց հայը հասկանում է, որ իր հայրենիքում կարող են ապրել նաև այլազգիներ, որ այդ այլազգիները պետք է ունենան նույնքան արտոնություններ, որքան ինքը՝ հայը, որովհետև այստեղ բնակություն հաստատելով այլազգին դառնում է այս երկրի հավասար տերը: Հայը ձգտում է, որ իր հայրենիքը մեծապես բնակեցված լինի հայերով, բայց դա երբեք չի անում մարդկանց իրավունքների ոտնահարման, ազգային խտրականության, համամարդկային արժեքների անտեսման տարբերակով: Հայ հասկանում է, որ հայ լինելը ընտրություն չէ, առավելություն կամ թերություն չէ, որ հայն իր ազգությունն է, որի պատճառն իր գեներն են, իր ծնողների, նախնիների ազգությունն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.05.2013), StrangeLittleGirl (15.05.2013), Zodiac (16.05.2013), Արէա (15.05.2013), Վահե-91 (15.05.2013)

  16. #115
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    2. Հայը հավատում է Աստծուն, կամ չի հավատում Աստծուն: Հայը ժամանակին եղել է բազմաստված: Հայը հավատում է այս կամ այն Աստծուն կամ կրոնական ուղղությանը: Հայը ընդունում է իր հարևանի ընտրությունը, կրոնական հայացքները: Հայը հարգում է իր պատմությունը, հարգում է Առաքելական Եկեղեցուն, որը դարեր շարունակ եղել է հայերի մեծամասնության ընտրությունը ու իր ուրույն դերն ունի ներկայիս Հայաստանում, անցյալում, պատմության մեջ: Հայը պախարակում է կրոնական անհանդուրժողականությունը, որևէ մեկի սրբության պղծումը: Հայը պահում է իր ընտրության հնարավորությունը, այլ Աստծու, կրոնական ուղղության հետևորդ դառնալու իրավունքը, բայց դա չի անում իր կողքինների իրավունքների ոտնահարման հաշվին: Կողքի իրավունքների ոտնահարումը հայը հստակ հասկանում է, որ դեմ է համամարդկային արժեքներին: Հայն իր կրոնն ընտրելով որևէ կերպ չի վնասում ուրիշին, չի վնասում իր երկրին, չի վնասում ոչնչի: Նա պարզապես ստեղծում է իր աշխարհայացքը, իր աշխարհընկալումը, ընտրում այն տարբերակը, որով ուզում է ապրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.05.2013), Zodiac (16.05.2013), Արէա (15.05.2013), Վահե-91 (15.05.2013)

  18. #116
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (15.05.2013)

  20. #117
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    դու քանի մասնագիտություն ու՞նես
    Հարցիդ պատասխանելու փոխարեն ուրիշ բան ասեմ. ինչքան էլ դատարկաբանություն գրեմ, հազար անգամ ավելի խելոք ու արժեքավոր բան կստացվի, քան թեմայում ներկայացված զառանցք-դատարկաբանություն-տավարությունը: Ու էդպես ձեզնից յուրաքանչյուրի՝ նման բան գրելու դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (15.05.2013), Tig (15.05.2013), Zodiac (16.05.2013)

  22. #118
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան էլ դատարկաբանություն գրեմ, հազար անգամ ավելի խելոք ու արժեքավոր բան կստացվի, քան թեմայում ներկայացված զառանցք-դատարկաբանություն-տավարությունը:
    քո վարքականոնի երկու կետերի հետ էլ համաձայն եմ լիովին

  23. #119
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    վայ, էս թեման նոր հայտնաբերեցի, որոշեցի իմ կարծիքն արտահայտել…

    Եկել եմ ասեմ, որ haik-ի գրած վարքականոնը հեչ ավետբարսեղյանիս էլ չի

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.05.2013), Մարկիզ (16.05.2013), Վահե-91 (15.05.2013), Տրիբուն (15.05.2013)

  25. #120
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ ա: Պարզ ա վերաբերմունքդ ու ասելիք չունենալդ՝ ուրիշ ոչինչ: Քեզ հստակ հարց էի տվել այդ գրառմանս մեջ: Հարցից թռնելը ու պիտակներ կպցնելը ընդամենը ցույց է տալիս քո՝ քննարկման պատրաստ չլինելը:

    Ինչևէ: Թեման ապրելու միայն մեկ հնարավորություն ուներ իմ կարծիքով, եթե թեման բացողն ինքը պատրաստ լիներ այն քննարկել, որովհետև ակնհայտ էր, որ մյուսները այն ուղղակի մառազմ էին համարում (ինչպիսին այն կա՝ իրականում):

    Ու քանի որ հեղինակը պատրաստ չի դրան, ես կարծում եմ, որ մնում է միայն մեկ ելք. փակել կրոնական անհանդուրժողական, սեռական անհանդուրժողականություն, ազգային անհանդուրժողականություն պարունակող թեման: Գնամ մոդերատորներին միջնորդելու:
    Ակումբը մի ամբողջություն է և այն տարիների ու չարիների համատեղ ու բազմաբույլ մի օրրան լինելով պահպանում է մարդու սեռական փչացման և հակաարիական հաճույքաճխտման և հեռաքոնման ավանդույթները զարկ տալով մութ ուժերի հեռաբլբուլ զարներանգին իբրև ցայտուն դրամփոն և բազուկ: Աշխարհի և տիեզերքի գլանադիր և ըմպանակենտրոն ոգին և հայռուսգազարդի գնային քաղաքականությունը որպես տրամագլուխ և խռակրիչ և ի փառս հանրապետական կուսակցության և անարի բայց բեղավոր լուկաշ արքայի ի լրումն և ի պատասխան միջնորդության արքայած ակումբոյ:
    Մոդերատորական. թեման փակվում է:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.05.2013), Jarre (15.05.2013), keyboard (15.05.2013), Moonwalker (15.05.2013), Sagittarius (16.05.2013), Zodiac (16.05.2013), Աթեիստ (15.05.2013), Հայկօ (16.05.2013), Մարկիզ (16.05.2013), Նաիրուհի (16.05.2013), Վահե-91 (15.05.2013)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •