Էդ լավ ա, որ սա դոգմա չի:
Նախ ասեմ, որ չեմ կարող իմ մեջ ուժ գտնել ու խորանալ մի գրվածքում, որտեղ իմ կարծիքով սխալ շեշտադրումներ են արված:
Ինչ վերաբերվում է կոնտեքստից կտրելուն, մի հատ դու էլ քո մեջ ուժ գտի ու նախորդ գրառումներում շատերի կողմից կոնտեքստից կտրված մտքերը մի անգամ էլ կարդա, կարծում եմ կհամոզվես, որ այդ արտահայտությունները ինքստինքյան կտրված են կոնտեքստից ու հենց դրանք են փչացնում, թուլացնում, որակազրկում ասելիքը: Դու ինքդ ես ասում որ Պատվո կանոնակարգը լուրջ բան է, այսինքն այդ կանոնակարգը պիտի շատ մանրակրկիտ մշակված լինի, հաշվի առնելով նաև այս թեմայում առկա, թեկուզ և ծաղրական քննադատությունները, որ որևէ ավելորդություն կամ շատախոսություն չլինի նրա մեջ:
Կան մտքեր որ հակասում են իմ աշխարընկալմանը: Ամենահիմնական բանը, որ ինձ դուր չի գալիս նման գաղափարախոսություններում դա այն է, որ շատ մարդկային որակներ ազգայնացվում են: Ազգային կարող է լինել լեզուն, երգը, պարը, մշակույթը, բայց ոչ օրինակ պատվախնդիր լինելը կամ բարոյական լինելը: Հա կարելի է ընդհանրացրած ձևով ինչ ինչ հատկանիշներով բնութագրել այս կամ այն ազգին, բայց այլ շեշտադրմամբ: Օրինակ ոչ թե ասել, ով քրիստոնյա չի հայ չի, այլ ասել, հայերի մեծամասնությունը քրիստոնյա են, կամ հայերը կարողացան իրենց ընդունած քրիստոնեությանը, տվյալ դեպքում առաքելական եկեղեցու քարոզած քրիստոնեությանը, տալ նաև ազգային երանգ: Կամ չի կարելի ասել՝ ով պատվախնդիր չի, նա հայ չի, կարելի է ասել՝ լավ հայը նաև պատվախնդիր պիտի լինի: Զգո?ւմ ես շեշտադրումների տարբերությունները:
Ուզում եմ մի կոնկրետացում անել հավաքտի պահով, ավելի ճիշտ կրոնի: Դրանք իմ համար տարբեր բաներ են: Կրոնով ազգություն սահմանելը ամենասխալ բանն է: Քրիստոսից առաջ էլ հայը կար ու հայ էր: Նոր կրոնի ի հայտ գալուց հետո էլ հայը լինելու է ու հայ է մնալու: Համշենցի մուսուլման հայը նույնպես հայ է: Այնպես որ կրոնը ահավոր թույլ հիմնասյուն է ու չարժե նրա վրա հենվել այս հարցում: Իմ անձնական կողմնորոշումն էլ ասեմ: Չնայած, որ առաքելական եկեղեցում կնքված եմ, բայց ինձ քրիստոնեական գաղափարախոսության հետևորդ չեմ համարում: Իմ համար ավելի հոգեհարազատ են բնապաշտական մոտեցումները
Էջանիշներ