User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպե՞ս եք համարձակվում ցուցադրաբար գրկել միմյանց իշալահ, խարա՜մ, խարա՜մ
    Բա տենց ա: Մինչև ամուսնանալը տղեն պիտի չկպնի աղջկան, թե չէ կփչացնի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (13.05.2013)

  3. #47
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Չամիչն ու՞ր ա: Էն որ ասում որ պատմով-նամուսով հայ տղեք, սենց բան էր ուզու՞մ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.05.2013)

  5. #48
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, որ առաջ եմ ընկնում, բայց էս մեկը շատ հուզիչ էր

    23,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդը, և դրանում է որոշիչ պայմանը, պարտադիր սիրով է ամուսնանում, Ինչը միայն ընդամենը հենց պատվի կամ բարոյականության հարց չէ:

    Ոչ սիրո մեջ բեղմնավորված պտուղը անլիարժեք է ծնվում: Իսկ սիրով ծնված երեխաները ունեն դժվարությունները տոկունությամբ տանելու, հիվանդությունների հանդեպ բարձր դիմադրողականության ունակություն, նրանք կրում են իրենց մեջ ուժը հավատքում և ամրությունը վարքում: Նրանք ընդունակ են զոհողության: Այդ պատճառով սիրով ամուսնանալը պարտք է: Եվ պարտք է, ամենից առաջ, պատվի մարդու համար, ով կատարում է այն իր նախնիների առջև, իր և ապագա սերնդի: Այդ դեպքում մի պայմանի հետևանք է դառնում մյուսը:
    «Պարտադիր սեր»-ը հատկապես շատ լավն էր:
    Անլիարժեք պտղի պահերն էլ էին հետաքրքիր:

    Մենակ չեմ հասկանում՝ ամեն կետի սկզբում ինչի համար են էն բազում ստորակետները, ո՞վ կարող է բացատրել:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013)

  7. #49
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա էս մեկը՝ կույս-լույս

    24 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդը ձգտում է ամուսնանալ կույսի հետ: Այդ հարցի գիտակցման համար հայը պետք է կրի իր մեջ անհրաժեշտ գիտելիքների լույսը, որոնցից գլխավորը՝ հասկանալ սերմի տելեգոնիայի խնդիրը: Այստեղ նյութական-կառուցվածքայինը, տեղեկատվական-կենսաբանականը և համակարգային-համընդհանուրը միաձուլվում են և հոգևոր էություն են ձեռք բերում: Առաջին սերմի ֆենոմենը դառնում է տեղեկույթի փոխանցման անդարձելի հատուկ տեսակ, որը կինը ստանում է տղամարդուց: Արդեն հետագայում նախասահմանված ժառանգականության տեսքով նա կտանի ստացած տեղեկութային ծրագիրը իր ողջ կյանքի ընթացքում: Կնոջ օրգանիզմի կողմից առաջին սերմից ստացած կենսաբանական ծրագիրը որոշում է նրա հետագա բոլոր հետնորդների գլխավոր հատկությունները անկախ այլ կապերից: Հենց տելեգոնիայի մասին գիտելիքների միջոցով մենք ամրապնդում ենք մեր Հավատքը առ ոգեղեն հղիացում, առ մեր Մեծամայրը, Փրկչուհին, Պաշտպանը, Սուրբ Կույսը:

    Հայաստանում լիբ.-դեմոկրատները (ազական-ժողովրդավարները) և Համաշխարհային չարիքի պլաններում արդեն համալսարանական ամբիոններից, քարոզելով մեզ սիրո ազատությունը, քարոզում են սուտ էության ազատությունը սիրուց: Նրանք մեզ շատ չարիք կպատճառեն: Բայց պատիվը, պարտքի և գեղեցիկի ձգտումը սպանել անհնարին է: Իսկ ինչ վերաբերվում է սիրուն, ապա սերն արդեն ամենամեծ անազատությունն է բոլոր տեսակի անազատություններից, ուր որ ձգտում են բոլոր վսեմ հոգիները:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.05.2013)

  9. #50
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերմի տելեգոնիա

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013), Նաիրուհի (13.05.2013), Տրիբուն (13.05.2013)

  11. #51
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին սերմի ֆենոմենը դառնում է տեղեկույթի փոխանցման անդարձելի հատուկ տեսակ, որը կինը ստանում է տղամարդուց: Արդեն հետագայում նախասահմանված ժառանգականության տեսքով նա կտանի ստացած տեղեկութային ծրագիրը իր ողջ կյանքի ընթացքում: Կնոջ օրգանիզմի կողմից առաջին սերմից ստացած կենսաբանական ծրագիրը որոշում է նրա հետագա բոլոր հետնորդների գլխավոր հատկությունները անկախ այլ կապերից:
    Մենակ իմ մտքո՞վ անցավ այն ազգադավ և պիղծ միտքը, որ հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը՝ առաջին սերմը կարող է բնավ էլ առաջին տղամարդուց չլինել։


    Հենց տելեգոնիայի մասին գիտելիքների միջոցով մենք ամրապնդում ենք մեր Հավատքը առ ոգեղեն հղիացում, առ մեր Մեծամայրը, Փրկչուհին, Պաշտպանը, Սուրբ Կույսը:
    Պրիչյոմ տուտ տելեգոնիա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), Chuk (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013)

  13. #52
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսի ինտիմ անկյունն ա՞

    Էս ինչ սեքսից-մեքսից, սերմից ու շիթիլից եք խորացե...


  14. #53
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ իմ մտքո՞վ անցավ այն ազգադավ և պիղծ միտքը, որ հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը՝ առաջին սերմը կարող է բնավ էլ առաջին տղամարդուց չլինել։




    Պրիչյոմ տուտ տելեգոնիա
    Չամիչն ա տելեգոնիայի մասնագետը։ Ինքը ռուս ձյաձյաների վիձյոներ ա նայել։

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.05.2013), Skeptic (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013), Աթեիստ (13.05.2013), Գալաթեա (13.05.2013), Նաիրուհի (13.05.2013)

  16. #54
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օն, անդր, դաս իսթ ֆանթասթիշ, շալո՛մ :
    DIXI
    carpe noctem

  17. #55
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեռնեմ թե չգիտեի, որ էս թեման վերջում պիտի էլի կուսական պոռնոգրաֆիա դառնա Մի քանի կետ էլ որ համբերենք, քարահունջն ու արը կմիանան տելեգոնացված կույսերին:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), keyboard (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013)

  19. #56
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Շրջակա միջավայրի մաքրությունը և նրա պահպանումը կապված է մարդու վարքագծի հետ ոչ միայն գեղեցկության, հիգիենայի և բնության հետ կյանքի հարմոնիայի նորմերի միջոցով, այլ նաև պատվի մարդու արժանավայել վարքագծով: Աֆրիկայի ջունգլիներում, որտեղ հազվադեպ է դիպել քաղաքակիրթ մարդու ոտքը, տեղաբնիկը, եղնիկ սպանելով կամ ծառը հատելով, սկսում էր աղոթել ոգիներին և նրանցից ներողություն խնդրել, ինչպես իր անարժան, բայց ստիպողական արարքի, որը բերել է կյանքից և լինելիությունից զրկելուն, որոնք նա չէր ստեղծել:

    Մարդու արժանապատվությունը և պատիվը չպետք է թույլ տան օգտագործել Աստվածային պարգևը՝ Բնությունը, նրա գեղեցկությունը և մնայունությունը միայն սեփական պահանջները բավարարելու համար, չմտածելով այն մասին, թե ինչ ենք մենք թողնելու մեր երեխաներին և սերունդներին: Պատվի մարդը բնությանը վերաբերվում է ինչպես կենդանի, ոգեղեն կատեգորիայի և Աստվածային պարգևի, որը պետք է փոխանցվի սերունդներին անարատ ձևով:

    Մի’ վնասիր, Մի’ աղտոտիր, Մի’ փչացրու, պետք է դառնան այդպիսի մարդու վարքագծի սկզբունքները:

    Բնության գեղեցկությունը և նախաստեղծվածությունը այսօր արդեն դարձել են նաև տնտեսական կատեգորիա, ներառելով զբոսաշրջության մեջ նաև որպես ապրանքի ձև, որոնք կապ ունեն նաև մեր նյութական բարեկեցության հետ: Մեր անանտառ երկրում յուրաքանչյուր հայի համար, որտեղ էլ աշխարհում նա ապրեթուց լինի, պետք է կարգախոս դառնա. «Ծառ տնկիր քո հինավուրց հողում», մեր կողմից կարող ենք միայն ցանկանալ, որ այն հաճախ լինի ընկուզենի:

    17,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Տնտեսական, քաղաքական, բարոյախոսական զենքով իրականացրած հայերի վերջին՝ 1988-2004 թթ., ցեղասպանությունը և բոլոր նախորդները բերեցին նրան, որ իրենց սփռվածությամբ հայերը դարձան համաշխարհային ազգ: Ազգի մինչև 80%-ը ապրում է Հայաստանի սահմաններից դուրս:

    Այսպիսի սկզբնական հանգամանքների կապակցությամբ, մենք պետք է սփռվածության մինուսները վերածենք համաշխարհային համախմբվածության պլյուսների նոր Ազգի ելքով, համամոլորակայնության նոր պայմաններում, ստեղծելով Հայկական ինտեգրացիոն համակարգ կամ Հայկական ցանց:

    Այդ դեպքում ինչպիսի՞ն է հայի պատվի կատեգորիան Ազգի կյանքում ցանցային կառուցվածքների պայմաններում:

    Այն նրանումն է, որ հայը հային վերաբերվում է հատուկ ուշադրությամբ, բարեկիրթ ձևով և պատվի փոխադարձ հաստատմամբ… անգամ, երբ նրանց միջև իրար սիրելու առիթ չկա: Սա հենց այն իրավիճակն է, երբ հայի անձը ստիպում է զարգանալ իր ներքին հոգևոր ներուժի հնարավորությունները, մարդկային նեղացկոտության դեմ ջանք գործադրելով և քրիստոնեական ներողամտությամբ (հենց այստեղ է պահանջված դրա արժևորումը), մերձավորի համար բարիք է գործում: Դրանում էլ հենց կայանում է պատվի պարտքը: Այդ պարտքը ամրապնդում է ոգին անցնային մակարդակում և Ազգի ներուժը հզորացնում է ինտեգրատիվ մակարդակում, ինչը միջնորդավորված անտեսանելի ձևով կվերադառնա յուրաքանչյուրին:

  20. #57
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդում եք, բայց ի՞նչ վատ կլիներ, որ բոլորս, ազգային տարազ հագած, ծառ տնկեինք, հետո մեր տնկած ծառերի տակ ծածուկ ու հայեցի տելեգոնեինք իրար ու երգեինք տելեգոնիային նվիրված Սասնա երգերը. «Սասնա խորոդիկ աղջիկ, պաքնեմ քո ոռի թշիիիիիկ, պաքնեմ քո ոռի թշիկ»:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.05.2013), keyboard (13.05.2013), Sagittarius (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013), Անվերնագիր (14.05.2013)

  22. #58
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ճիշտ կլինի, որ սրանից հետո օգտագոծենք տելեգոնիայի հայերեն համարժեքը: Տելե - հեռա, գոնիա - գրաբարի քոնիայի հնչյունափոխված ձևն ա: Եղավ հեռաքոնիություն:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.05.2013), keyboard (13.05.2013), Sagittarius (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013)

  24. #59
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Խոսքի պատիվը հատուկ վիճակ է, որն արտացոլում է մարդու հոգին: Այն՝ պատիվը, իր խոսքի մասով, ոչ միայն պարփակվում է այն արտաբերած առանձին անձի վրա, այլ և այն լսած բոլոր մարդկանց վրա:

    Պատվի մարդը խոսում է առանց շտապելու և պատասխանատվությամբ իր յուրաքանչյուր բառի համար, քանզի միշտ էլ սխալվելու հավանականություն կա: Խոստանալիս, ավելի լավ է քիչ առաջարկել, բայց շատ անել, քան խոստանալ շատ, սակայն ոչ ամենը կատարել:

    Խոսքի ուժը ավելի հզոր է քան կրակի, երկաթի և մահվան ուժը, այն թափանցում է մարդու հոգու մեջ ձայներից, գույներից և ժեստերից ավելի խորը, և այդ պատճառով մարդու շուրթերին է դրված Բարձրագույն Գիտակցության կողմից, և մարդ այն պետք է օգտագործի ի բարին և ի սեր: Խոսքի նախասահմանումը միայն այն չէ, որ գեղեցիկն ու բարին կատարի. հայը պետք է խոսքի օգնությամբ կարողանա պաշտպանել իր հոգևոր և գաղափարական կապիտալը, պաշտպան կանգնել իր ազգային իդեալներին:

    Գեղեցիկ, իր ճշմարտացիության մեջ վստահ խոսացող մարդը, եթե անգամ մինչ այդ արտաքնապես հմայիչ չէր թվում, արդեն թվում է այդպիսին: Բայց դրան հասնում են գրականության, արվեստի մեջ և գրքերի աշխարհում գեղեցիկի ճանաչմամբ: Այդ դեպքում ասվածից պատվի մարդու համար նոր պայման է դառնում ինքն իր վրա աշխատելու անհրաժեշտությունը, վսեմի և գեղեցիկի աշխարհ մուտք գործելու համար:

    Ժողովուրդն այդ աշխարհը, իր հավաքական մասով և անհատապես, մտնում էր կրոնի աշխարհի միջոցով, Եկեղեցու բարի օգնությամբ այդ աշխարհի իմացության և ընկալման միջոցով, և’ այդ ժողովուրդը, և’ այդ անձը դառնում էին ավելի բարձր, ում կրոնը ավելի վսեմ էր ու տանում էր առաջ դեպի Բացարձակը:

    Ինչպես անբարոյական է խոսքի չպատճառաբանված կոպտությունը, այնպես էլ անբարոյական է քնքշաքաղցրավունությունը, քնքշանքն ու գովասանքը: Գավառականն ու քաղքենին Հայաստանում իր հոգու խղճուկությունը լրացնում է ոչ թե գրականության և արվեստի հարստության աղբյուրից, այլ քնքշությունների հավաքածուի այն տիպի սուտ ստանդարտից, որ իրար ասում են սիրահարները: Դա անթույլատրելի է տղամարդկանց միջև խոսակցություններում, և առավելևս սիրալիրություններից հեռու մտքերի փոխանակման վիճակում: Պատվի մարդը ուրիշին չի ասի անտեղի ինչպես նորբ-քնքագին, այնպես էլ կոպիտ արտահայտություններ:

    Ավելի վատ է տկարամտության և սեփական զգայականության կառավարման անընդունակության ժեստիկուլյացիայով կոմպենսացնելը: Մարդու ժեստիկուլյացիան թույլատրելի է էքստրեմալ իրավիճակում (ցույցերում, մարտի ժամանակ): Պատվի մարդը խոսակցության մեջ, ուրիշի պատվի հետ հաշվի նստելով, չի նվաստացնի նրան ձեռքերի անտեղի թափահարումներով, ժեստերի, դեմքի ծամածռությունների միջոցով չի հաղորդի նրան իր էմոցիաները:

  25. #60
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթական ազգային արժեքները արժեզրկող մեկազգադաշինքոտ երևույթը:
    Հայկ ջան սա դո?ւ էս մոգոնում, թե? ինչոր մեկը քեզ ներշնչում ա:
    Քեզ ասել են, որ դիալոգի մեջ չմտնե?ս, հանկարծ հիպնոսի ազդեցությունը կկորի?:
    Եթե Էդքան գաղափարապես հասուն ես ու գրածներդ կարող ես հիմնավորել, դե մարդկանց գրառումներին պատասխանի, ոչ թե գազին դրած թռի Անտարկտիդա:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), ivy (14.05.2013), Sagittarius (13.05.2013), StrangeLittleGirl (13.05.2013), Zodiac (13.05.2013), Հայկօ (13.05.2013), Նաիրուհի (13.05.2013), Ուլուանա (13.05.2013)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •