User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորին
    Էս թեման սխալ բաժնում է բացված, առաջարկում եմ փակել կամ տեղափոխել Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժին:

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս թեման հենց այս բաժնի համար է նախատեսված։ Այն հետաքրքիր է, գրված է դրական ոգով և կհետաքրքրի շատերին։

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ:

    Ամենաքիչը ամուսնու և կնոջ համար ընտանիքի արժևորումը նրանցից յուրաքանչյուրի համար կազմվում է երկու գումարելիներից: Ամուսնու համար դրանք առաջին հերթին՝ ծնողներն ու երեխաներն են, իսկ կնոջ համար առաջին հերթին՝ ամուսինը և երեխաները:

    Հիերարքիկորեն ընտանիքը Ազգից ցածր է դասվում: Դրանց փոխատեղել նշանակում է փոխատեղել Աստվածային արժեքները: Պարփակվել ընտանիքում նշանակում է ապրել ավելի բարձր կարգի ընդհանրությունից էներգիա վերցնելու հաշվին, որտեղ վերջ ի վերջո տուժում է Ազգը, այդ պատճառով հայոց ավանդույթում չի կարող գոյություն ունենալ ընտանեակենտրոնության սկզբունքը: Հակառակ դեպքում, Ազգի տառապանքի միջոցով տառապանքը կգա ամեն մի ընտանիք և ամեն մեկին:

    Ընտանեակենտրոնությունը աշխարհընկալման խղճուկություն է, ոչխելացի, եսասիրական, գավառամիտ, աշխարհի հակահասարակական ընկալումով ավարտվող համոզմունք է կամ կենսակերպ:

    Հարգանքը, ուշադրությունը և սերը ծնողների, մեծերի հանդեպ՝ մարդու իրեն նմանների մեջ լինելու անփոփոխ հիմքն է, որը հայն անգ է կացրել հազարամյակների միջով: Մայրը՝ սրբություն է, երեխան պաշտպանվում է յուրաքանչյուրի, ծերերը հարգված են բոլորի կողմից:

    Հայի պատվի պարտքն է ոչ մի հայ երեխայի թույլ չտալ մնալ առանց ծնողների: Անծնող մնացած երեխան չպետք է կրկնակի զրկվի՝ այս անգամ մնա առանց իր ժողովրդի, իր ազգային ընտանիքի, օջախի, կենցաղային և ազգային մշակույթի, և ուրեմն պաշտպանվում (դաստիարակվում) է հայ ընտանիքում և հասարակությունում:

    Հայոց աստվածաշնորհության մեջ տղամարդը և կինը փոխլրացնող երևույթներ են: Դեռ մեր հնագույն ուսմունքներում ներկայացվում էր, որ տղամարդը մարդու սեռ է, կինը նույնպես սեռ է, և միայն միասին նրանք դառնում են մարդ: Այստեղից «սեռ» հասկացությունը հայտնվեց սլավոն-արիացիների լեզուներում («Ма», «ба»-ն կին է, «ра», ха»-ն՝ տղամարդ, և միասին նրանք «мара-մարդ», «раба-раб»): Արյունակցական հարաբերություններում հայը իրեն պահում է առանց հայրականության սկզբունքի թուլացման՝ կինը ենթարկվում է ամուսնուն և հարաբերակցվում է նրա հետ ինչպես հոգին ոգու հետ: Հավասար քաղաքական իրավունքները չպետք է շփոթել իրենց բնույթում ներդրված տարբեր հնարավորությունների հետ: Հիերարքիկորեն տղամարդը վեր է կանգնած կնոջից: Տղամարդը՝ դա ոչ այնքան ավելի բարձր իրավունքներն են, ավելի բարձր պարտականություններ են: «Թույլ տղամարդը՝ դա ավելի Բարձր իրավունքներ են, ուժեղ տղամարդը՝ դա ավելի բարձր պարտականություններ են»: Ընտանիքում կրտսեր եղբայրն իրենից բարձր ունի ավագին, նա՝ հորը, հայրը՝ պապին և ապուպապին, և այսպես դեպի խորք հիշողությամբ և հարգանքով հանդեպ իրենց նախնյաց:
    Վերջին խմբագրող՝ haik: 10.05.2013, 22:21:

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայը ձգտում և փնտրում է ընկեր, ինչը նրա ակտիվ դիրքորոշումն է կյանքում: Ընկեր հասկացությունը չի փոխարինվում ընկերներ հասկացությամբ, դրանք տարբեր հոգևոր-որակական բովանդակություն ունեն: Կյանքում մարդ կարող է շատ ընկերներ ունենալ, բայց ընկերը՝ մեկն է:

    Սոցիո-կենսաբանորեն տղամարդկանց ընկերությունը դա ռազմիկների միություն է հանուն իրենց ցեղի պաշտպանության: Դա հիմք է տալիս մեզ ասելու, որ տղամարդկանց ընկերությունը ինքնանպատակ չէ: Ընկերության մեջ երկու տղամարդկանց միությունը դա մեկի ոգու հաստատումն է մյուսի միջնորդավորմամբ: Դա նրանց փոխկատարելագործումն է:

    Հայը պահում, պահպանում է ընկերությունը և վերաբերվում է ընկերոջը որպես մարդու ոգու բարձրագույն դրսևորում և ճակատագրի նվեր: Ընկերոջ համար նա պատասխանատու է իր պատվի և խղճի առաջ: Միջանձնային հարաբերությունների կազմակերպություններում (հասարակականից, աշխատանքայինից մինչև ռազմական) հետևյալ սկզբունքն է գործում. «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար», «ընկերոջ կողակիցը կին չէ»: Ընկերը դա այն մարդն է, ում հետ երկար ճանապարհ կարող ես գնալ (քոչվորների մոտ), այն մարդն է միշտ հաց ես կիսում (հայերի մոտ), ով քո համար եղբոր նման է (Արևմտ., Եվրոպայում), ում հետ կարող ես փող կամ ապրանք կիսել (ար.ել. սլավոնների մոտ), ում հետ կարող ես փորձությունն անցնել կնոջով կամ ում կարող ես վտանգի պահին կյանքդ վստահել (ռազմիկների, ասպետների մոտ):
    Վերջին խմբագրող՝ haik: 11.05.2013, 11:13:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ ա

    Ամուսնու համար դրանք առաջին հերթին՝ ծնողներն ու երեխաներն են, իսկ կնոջ համար առաջին հերթին՝ ամուսինը և երեխաները:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), Chuk (12.05.2013), ivy (13.05.2013), Skeptic (13.05.2013), Zodiac (12.05.2013), Աթեիստ (12.05.2013), Հայկօ (12.05.2013), Ձայնալար (11.05.2013), Մարկիզ (12.05.2013), Նաիրուհի (13.05.2013), Նիկեա (12.05.2013), Ուլուանա (13.05.2013)

  7. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Հայի ազգային բնավորությունը արտահայտվել է ընդունակությունների և հնարավորությունների բարձր աստիճանի դիֆերենցվածության մեջ, ինչպես և անհատականությունների վառության մեջ, ընդհուպ մինչև առանձին հատկությունների ծայրահեղ առկայության, ինչը մեծապես ընդարձակում է ցեղի (ավելի լայն՝ տեսակի) գոյատևման և հաստատման (հարմարվելու) ինտեգրալ դիապազոնը:

    Բայց հենց ինտեգրալ: Այստեղ գոյատևման մեխանիզմը աշխատում է «եթե փրկվեց մեկը, ապա նա կփրկի բոլորին» սկզբունքով: Տվյալ դեպքում «բոլորին» բառից հետո, եթե խոսքը մարդու մասին է, նորից հարկ է «եթե» հասկացությունը՝ եթե այդ մարդը (հայը) պատրաստ է փրկել ուրիշներին, գնալ նրանց մոտ, ինտեգրացվել նրանց հետ:

    Այս մակարդակից սկսվում են պատվի, պարտքի, բարոյականության և բարոյախոսության սոցիալ-հասարակական հասկացությունները: Սկսվում է դաստիարակություն, անձի համոզմունքներ, նրա կառուցում և կազմակերպում հասկացությունները: Ընդ որում` որպես գլխավոր հանդես է գալիս անձի գիտակցումն այն բանի, որ եթե նա չի փրկելու բոլորին, ապա նոր փորձություններում մեծ հարց կլինի. Կփրկվի՞ արդյոք նա նորից որպես հայկական ռասայականություն, հայկական ոգեղենություն և մշակույթ:

    Այսպիսով, հայի անհատական բարձր հատկությունները դառնում են գործողության մասնավոր դրվագ, եթե նրանք չեն ինտեգրացվում: Եվ հակառակը, ինտեգրատիվ համակարգը, գիտակցորեն կազմված լինելով ուժեղ ու զարգացած տարրերից, առավել ուժեղ է հանդես գալիս:

    Մեր հակառակորդները դա գիտեն, նրանց գաղտնագիտական կառույցների ուժեր և միջոցներ են ներդնում, որպեսզի դեզինտեգրացնեն (կազմաքանդեն) ազգային սոցիումը արդեն գաղափարի, գաղափարախոսության մտածելակերպի և կյանքի փուլերում,

    Ուրեմն հայի Պատվո վարքականոնը պետք է ընդգրկի գործողություններ հակառակ նրանց, որոնք համայնքը, կոլեկտիվը, մարդկանց խմբերի միությունը կործանման են տանում: Այդ գործողությունները մարդու կողմից իր «Ես»-ի ներքին էության մեջ կամային ներխուժում է, որի նպատակն է սեփական վարքի վեկտորի ուղղումն է դեպի խմբային ինտեգրացում հենվելով խմբային փրկության սկզբունքի վրա: Առօրյայում մենք դա կոլեկտիվիզմ ենք անվանում:

    Հայ, քո պատիվը և բարոյականությունը փրկությանն ուղղված գործողություններ են պահանջում քո մերձավորի, քո համայնքի, խմբի, կոլեկտիվի հետ համագործակցության միջոցով: Դու չես փրկվի, եթե չփրկվեն բոլորը, իսկ եթե դու փրկվես առանց բոլորի, ապա ում է պետք այդպիսի փրկությունը, երբ այն անգամ Աստծուն հաճելի չէ: Սակայն ի սկզբանե առանց իր անձանց դիֆերենցման վառ հատկությունների, կոլեկտիվի կողմից անձնականի ճնշման ավանդույթով, կոլեկտիվիստական հատկություններով օժտված ազգերը նույնպես իրենց խնդիրներն ունեն և իրենց ճակատագիրը պատմության մեջ:

  8. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, ռադդ քաշի գնա ստից… զզվցրիր թողիր քո քարոզներով… դու էիր պակաս գլխներից քարոզ կարդայիր…

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայի ազգային բնավորությունը արտահայտվել է ընդունակությունների և հնարավորությունների բարձր աստիճանի դիֆերենցվածության մեջ, ինչպես և անհատականությունների վառության մեջ, ընդհուպ մինչև առանձին հատկությունների ծայրահեղ առկայության, ինչը մեծապես ընդարձակում է ցեղի (ավելի լայն՝ տեսակի) գոյատևման և հաստատման (հարմարվելու) ինտեգրալ դիապազոնը:
    Մաման լոգարիթմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), Skeptic (13.05.2013), Նաիրուհի (13.05.2013)

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկեր հասկացությունը չի փոխարինվում ընկերներ հասկացությամբ, դրանք տարբեր հոգևոր-որակական բովանդակություն ունեն: Կյանքում մարդ կարող է շատ ընկերներ ունենալ, բայց ընկերը՝ մեկն է:
    Ախպեր, սպասի, գազ մի տուր, ոնց-որ սխալ բաներ ես գրում: Ապ, ճիշտն ա մի հատ, ոչ թե ընկերը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    հետևյալ սկզբունքն է գործում. «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար», «ընկերոջ կողակիցը կին չէ»:
    Ճիշտ ա, ընկերոջ կողակիցը կին չի, տղամարդ ա, մանավանդ եթե շատ ա աշխատում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց աստվածաշնորհության մեջ տղամարդը և կինը փոխլրացնող երևույթներ են: Դեռ մեր հնագույն ուսմունքներում ներկայացվում էր, որ տղամարդը մարդու սեռ է, կինը նույնպես սեռ է, և միայն միասին նրանք դառնում են մարդ:
    Լրիվ ճիշտ ա, ես էլ մտածում ու չէի հասկանում, թե Լուիզան ինչի մարդ չի: Մարդ չի, որտև ինքը մենակ ա, ինքը սեքս ա դեռ ընդամենը... կներեք, սեռ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •