էս ո՞վ ա գրածներս ջնջում…
էս ո՞վ ա գրածներս ջնջում…
էս նոր տեխնոլոգիաների կիրառության գաղափարը դուրս էկավ. որ Ռուբենին խնդրենք ավելի չի՞ մանրամասնի կամ գոնե տեսանյութ հանի՝ տենանք որն ա որից հետո
A long time ago, in a galaxy far, far away...
haik ջան ինչ ունես չունես արագ արագ տեղադրի քանի թեման բաց ա: :ՃՃՃ
Քանի որ քո նման մոտեցումով ենթադրում եմ, որ թեման շուտով կփակվի![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Անվերնագիր (14.05.2013)
Վերջին խմբագրող՝ haik: 14.05.2013, 20:18:
StrangeLittleGirl (14.05.2013)
Հա, ստեղ հայ չկա, եկել ես ստեղ, որ ի՞նչ անես
Իսկ եթե լուրջ, ապա ազգային արժեքները կարևորագույն բաներ են: Ու երբ ինչ-որ տավարներ սենցա անասուն բաներ են գրում, իրանք էլ չեն հասկանում, որ ոչ միայն չեն նպաստում ազգային արժեքների պահպանմանը, այլ նպաստում են նրան, որ գոյանում ա շերտ, ովքեր «ազգային» բառը լսելուց առաջին հերթին ոչ թե արժեքները, այլ սենց անասունություններն հիշում, ու ակամա հակազդեցություն ա մոտներն առաջանում արդեն ոչ միայն էս հիմարությունների ու տականքությունների նկատմամբ, այլև ազգային արժեքների:
Էնպես որ եթե խոսենք ազգին տրված վնասից, ապա առաջին շարքում կդասեմ թեմայի հիմք հանդիսացող զառանցանք-անասնական գրությունները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (14.05.2013), Նաիրուհի (14.05.2013), Ներսես_AM (14.05.2013), Տրիբուն (15.05.2013)
Հայկ ապեր, սրանք քեզ չեն հասկանա… չես տենու՞մ դեբիլ են… չեն հասկանում… համ էլ անբարոյական են… հայություն չկա մեջները… սաղ լևոնական են, ֆորումն էլ զավթել են… իմ գրածներն էլ չեն հավանում…
Հիմի նայում ենք քո կարծիքով ազգային շահերին վերբերվող տեղադրածդ նյութի այս հատվածը
haik, ես հայ եմ, Լևոնական չեմ, բայց աթեիստ եմ: Աթեիզմն էլ հավատ չէ, այլ համոզմունք: Դրա պատճառով ես չեմ հավատում -Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի::,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը:
Իր պատվի և աթեիզմի հարցում հայն ունի սեփական դիրքորոշումը: Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից. երեկ՝ կոմունա-կոսմոպոլիտիզմի, այսօր՝ լիբերալ-կոսմոպոլիտիզմի: Հայրենասերի պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:
Ես քո ներկայացրած Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնին հետևողի աչքին դառնում եմ ՈՉ ՀԱՅ, ՈՉ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ՊԱՏԻՎ ՉՈՒՆԵՑՈՂ մարդ:
Հիմի քեզ կոնկրետ հարց ունեմ, ազգային շահերից ճոռո-ճոռո ճամարտակող փոքրատառով կեղծանունդ գրած haik, ու ուզում եմ անպայման անկեղծ պատասխանես, չփախնես հարցիցս:
Հարց haik-ին- ի՞նչ ես կարծում, haik, քո գովերգած Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոն կոչեցյալ զիբիլը չի՞ նպաստում արդյոք հայ ժողովուրդի տարբեր հատվածներին - հավատացյալ- աթեիստ- իրար դեմ լարելուն, չի՞ փորձում այն արդյոք սորտավորել, ատելություն մտցնել, չի՞ հանդիսանում այն արդյոք հատվածապաշտություն և անհանդուրժողականություն քարոզող հիվանդ ուղեղից ծնված հերթական ազգակործան ֆաշիստական բարբաջանքը:
Sagittarius (15.05.2013), StrangeLittleGirl (15.05.2013), Տրիբուն (15.05.2013)
Քո գրածիծ պարզ դարձավ, որ միտքը չես հասկացել։ Դու կարդում ես նախապես լարված վիճակում ու մի քանի բառ կարդալուց հետո միանգամից եզրակացություն ես անում։
Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից
Հայրենասերի (աթեիստ Հայրենասերի) պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:
2,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո:
Լինելով իր Եկեղեցու կազմում, հայ չի կարող մտնել այլոց մեջ, այնպես ինչպես և աղանդներում, գաղտնի ընկերություններում, համաշխարհային կոսմոպոլտիկ կառույցներում, երդում տալ ազգային շահերի հետ կապ չունեցող գաղտնի կազմակերպություններում, սատանայությամբ զբաղվել (ինչպես և միստերիաներով, միստիցիզմով, ապագայի գուշակություններով, հոգեորսությամբ, հոգետեսությամբ, հոգեկաչերով, գիր անելով, դեմոնիզմով և այլնով): - Հաշվի առնելով հայերի շարունական ու պլանավորված ծեղասպանությունը 1604 թ․ - ից սկսած չե՞ս կարծում, որ ձգտումը մնալ մեկ Աստծո, մեկ Լեզվի, մեկ Եկեղեցու ծածկույթի ներքո անհրաժեշտություն է։
4,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայի գիտակցության և արարքների մեջ միշտ էլ տեղ կա այլ մարդու համար, այլ տեսակետ ունենալու և Ոգու ու Նյութի այլ դրսևորումներում լինելու նրա իրավունքի համար: Պատմականորեն հայը միշտ էլ հավատքի նկատմամբ հանդուրժող է եղել, բաժանել է մարդկանց ըստ ոգեղենության հայտանիշի, այլ ոչ թե ռասայի, լեզվի, կրոնի կամ էլ ազգության:
Հայոց աստվածային շնորհում, ինչպես քրիստոնեության, և քրիստոնեության, որպես արիականության շարունակության, մարդը ոչ միայն Աստծո արարչագործությունն է, այլ ինքը ` որպես արարիչ նույնպես աստված է, միայն փոքր: Այդ պատճառով պատվի մարդը չի նվաստացնում որևէ այլ մարդու, առավելևս իրենից թույլին: - որտե՞ղ ես այստեղ անհանդուրժողականություն տեսնում։
5,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայն իր բարեպաշտության մեջ իր համար վատ ժողովուրդներ, արատավոր ժողովուրդներ չունի: Աշխարհի ժողովուրդները բարոյական են, քանզի ծնված են Բարու և Սիրո տիեզերական նախախնամությամբ: - կամ այստե՞ղ։
7,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ: - այն պայմաններում երբ ընտանիքը (տղամարդ+կին) լիբերալ-կոսմոպոլիտների քարոզչական մեքենան արդեն անվանել է հետամնացություն և երեկվա օր (ի՞նչ ընտանիք, ընտանիքը բեռ է, գնա կեր, խմի, քեֆ արա, ապրիր քո համար, կյանքը կարճ է, կարող է չհասցնես օգտվել բոլոր հաճույքներից)։ Ինչ վատ բան կա նրա մեջ, որ Պատվի Վարքականոնի մեջ հաստատվում է Ընտանիքի իդեալի գաղափարը։
Վերջին խմբագրող՝ haik: 15.05.2013, 16:22:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ