Մարդկանց մի տեսակ կա, ովքեր բավականին կրթված են, գիտական որևէ աստիճան ունեն, բայց...փոխանակ իրանց կրթությունը նպատակային օգտագործեն, սկսում են պսեվդոփիլիսոփայական բաներ գրել, տարածել...ու որ կարդում ես դրանք ուղեղիդ կափարիչը ճաքեր ա տալիս...
Մարդկանց մի տեսակ կա, ովքեր բավականին կրթված են, գիտական որևէ աստիճան ունեն, բայց...փոխանակ իրանց կրթությունը նպատակային օգտագործեն, սկսում են պսեվդոփիլիսոփայական բաներ գրել, տարածել...ու որ կարդում ես դրանք ուղեղիդ կափարիչը ճաքեր ա տալիս...
Ձայնալար (14.05.2013)
Ապեր, էս բառերի կետադրված լուծը սկի նորմալ հայերեն չի, որ հասկանանք ու լուրջ քննարկենք, հեռաքոներեն ա:
Օրինակ.
Մի հատ էս մգացրած մասը կարա՞ս բացատրես: «ճատակագիրը տանում են իրենց ետևից, այլ ոչ թե այն իրենց».... Պատվի և ոգու մարդիկ տանում են ճակատագիրն իրենց հետևից, այլ ոչ թե այն իրենց:այն ի՞նչը իրենց
ճակատագիրը՞: Բա նախորդ կտքով ասում ես, յանիմ ճակատագիրը տանում են իրենց ետևից, բայց հետո «այլ ոչ թե այն իրենց»: Կամ եթե «այն»-ը գիտենց, իրենց ի՞նչ են անում: Ճակատագիրը իրենցով են անու՞մ:
Հետո, նույն կետի տակ գրված պարբերությունները իրար հետ կապ չունեն:
Օրինակ.
Ակսում ենք քաղքենիությունից ու էթիկական վարքագծից, շարունակում ենք արևելքում մի քանի հազար տարի առաջ15,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Մենք անտարբեր չենք նաև նոր աղետի՝ քաղքենու և անսպասելիորեն էթիկական վարքագծի մեջ ներխուժած ազգային նկարագիրը կորցրած գավառականի նկատմամբ, տղամարդկանց միջև հարգանքի արտահայտության ցածր մոդուսի (նորմայի) հակահիգիենիկ և հակաէսթետիկ փոխադարձ պաչ-պռոշտիներով և անգամ խմբակային պաչպչոցներով փողոցներում և հասարակական վայրերում:
Արևելքում մարդկությունը այդ սովորությունը հաղթահարել է մի քանի հազար տարի առաջ, և այն մնացել է որպես հնություն մի քանի հատկապես մեկուսացված վայրերում և գիտակցության հեռու անկյուններում:
Հայի պատիվը պահանջում է չնահանջել արդեն հազարամյակներով մշակված տղամարդու և զինվորի վարքի նորմերից, որոնք, ի դեպ, արդեն ռացիոնալ են դարձել:վերացած ինչ-որ սովորությամբ, վերջացնում ենք տղամարդու ու զինվորի վարքով, ու հեռաքոնվում ենք:
Չգիտեմ էս ախմախությունները ով ա գրել, բայց եթե ճանաչում ես, ասա, թող գնա ինքը իրա ականջից բռնի ու իրան լուսամուտից դուրս քցի:
Chuk (14.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Tig (14.05.2013), Նաիրուհի (14.05.2013), Վահե-91 (14.05.2013)
Chuk (14.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Ձայնալար (14.05.2013), Վահե-91 (14.05.2013)
Իսկ գուցե քննարկման ընթացքում ամեն դեպքում էդ ասածդ ճշմարտությունը ջրի երես է գալիս:
Օրինակ շատերն էս թեմայում լիքը աբսուրդ մտքեր են ցույց տվել: Կարո՞ղ ես հակառակը հիմնավորել: Չեմ ասում վիճել, այլ հիմնավորել, բացատրել: Թե չէ անունը դնել, որ մենք դեռ էդ մակարդակին չենք հասել ու տենց լիքը ուրիշ ախմախություններ, սաղս էլ կարող ենք անել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (14.05.2013), Tig (14.05.2013), Zodiac (14.05.2013)
30 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Բանավեճում այս կամ այն դիրքորոշման ճշմարիտ լինելը կախված է մշակութային դարաշրջանից, ժամանակից, վարվող բանավեճի տեղից և հանգամանքներից:
Պատվի մարդը բանավեճում չի նպատակամղվում անպայման հաղթանակի հասնելուն: Բանավեճում հաղթողը հաճախ իրենից հետո թողնում է ոչ թե պարզած ճշմարտության բերկրանքը (ճշմարտությունը անվերջ է, ինքնաբուխ և հարաբերական է), այլ պարտվածի նեղսրտությունը: Այդ պատճառով, բանավեճի նպատակը ոչ միայն և ոչ այնքան ճշմարտության բացահայտումն է, որքան ճշմարտության մեջ փոխադարձ սուզվելն է և նրանով հարստանալը: Բանավեճը նաև ուսուցում է:
Բանավեճում, պատվի մարդը, ուշադրությամբ մտորում է զրուցակցի ասածների շուրջ, նրա ներքնաշխարհ է թափանցում և այնտեղից արդեն ներազդում է զրուցակցի վրա: Բանավեճում մարդը վսեմանում է, այլ ոչ թե նսեմանում: Բանավեճից հետո մարդիկ ավելի հարուստ են դառում՝ համ էլ մի քիչ ավելի լավը, այլ ոչ թե վատը: Անիմաստ վեճ գոյություն ունի, երբ բանավեճի առարկան արդեն մղվել է երկրորդ պլան, իսկ վիճողները անցնում են իրար նկատմամբ անձնական գնահատականներ տալուն:
Երբ բանավեճն անցնում է կոլեկտիվում, հասարակության մեջ, ապա ճշմարտությունը ոչ միշտ է լինում մեծամասնության կողմը:
Վերջին խմբագրող՝ haik: 14.05.2013, 13:17:
Դու ուզում ես ռացիոնալ հիմնավորում ստանալ, եթե-ապա, եթե-ապա գծային տրամաբանությամբ։ Այդ տրամաբանությամբ անվերջ կարծիքներ կարելի է հորինել, ինչքան որ երևակայությունդ կհերիքի։ Կան բաներ, որոնք իռացիոնալ են և ռացիոնալ հիմնավորում չեն կարող ունենալ։ Հակառակ դեպքում կդառնան մեռած և վերջավոր։
Օրինակ կան տվյալներ, համաձայն որոնց մոտ 100 միլիոն մարդ աշխարհում հավատում է, որ երկրագունդը տափակ է և կանգնած է փղերի վրա։ Եվ իրենք ճիշտ են։ Նրանք ասում են, որ մենք չենք տեսնում, որ երկիրը կլոր է։ Դու տեսնու՞մ ես Chuk, ես ել չեմ տեսնում։ Միայն տիեզերքից է երևում։
Ես մի կին էի ճանաչում, նա ասում էր, որ Աստծուն չի հավատում։ Մի օր ասեց, որ սկսել է հավատալ։ Հարցրի բա ի՞նչի հանկարծ սկսեցիք հավատալ։ Պատասխանեց դե մտածեցի արի համենայնդեպս հավատամ, մարդ ես բա որ իրոգ կա ու երբ որ մահանամ կասեմ, որ քեզ հավատացել եմ, ինձ դրախտ տար։
Այդ կինը ասում էր թող հիմնավորեն, որ Աստված կա, բերեն դնեն դիմացս, աչքս տեսնի, այդ ժամանակ կհավատամ։
Վերջին խմբագրող՝ haik: 14.05.2013, 13:44:
CactuSoul (14.05.2013), Chuk (14.05.2013), ivy (14.05.2013), Mephistopheles (14.05.2013), Sagittarius (14.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Ձայնալար (15.05.2013), Նաիրուհի (14.05.2013)
Չգիտեմ, թե էդ 100 միլիոնի տվյալը որտեղից ես վերցրել, բայց եթե հիմա որևէ մեկը անունը «լուրջ աշխատություն» դրած տենց էշություն դուրս տա, ես իրա վրա կխնդամ նենց, ոնց-որ ստեղ, ու նույն ձևի, ոնց-որ քեզ կասեմ, որ հիմնավորի իրա ասածը, ու եթե հիմնավորեց, հերոս կսարքեմ:
Չնայած մի քիչ շեղվեցի թեմայից:
Հիմա վերջին գրածիցդ մեջբերեմ.
Ես պնդում եմ, որ դու այս բանավեճում բանավեճի առարկան մղեցիր երկրորդ պլան ու անցար անձնական գնահատականներին, ապացուցեմ ասածս մեջբերելով քո գրառումը.Բանավեճում, պատվի մարդը, ուշադրությամբ մտորում է զրուցակցի ասածների շուրջ, նրա ներքնաշխարհ է թափանցում և այնտեղից արդեն ներազդում է զրուցակցի վրա: Բանավեճում մարդը վսեմանում է, այլ ոչ թե նսեմանում: Բանավեճից հետո մարդիկ ավելի հարուստ են դառում՝ համ էլ մի քիչ ավելի լավը, այլ ոչ թե վատը: Անիմաստ վեճ գոյություն ունի, երբ բանավեճի առարկան արդեն մղվել է երկրորդ պլան, իսկ վիճողները անցնում են իրար նկատմամբ անձնական գնահատականներ տալուն:
Տեսնու՞մ ես, սաղ անձնական մակարդակի պիտակավորումներ, ու ոչ մի բան ըստ թեմայի, ըստ նյութի:
Ուրեմն դու քո իսկ տեղադրած «վարքականոնի» 30-րդ կետի համաձայն նսեմացար, ոչ թե վսեմացարա:
Էնպես որ քեզ առաջարկում եմ առաջին էջից սկսած հերթով գաս գրառումներին ու հակադարձես, հիմնավորես բերված աբսուրդ մտքերի աբսուրդության պնդումները: Հակառակ դեպքում դու հայ հայրենասեր ու քաղաքացի չես, որտև շեղվում ես քո իսկ բերած վարքականոնից![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Zodiac (14.05.2013)
19,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Եթե պատիվը, արժանապատվությունը, խիղճը, ամոթը Բնության աստվածայնության տրվածք է, ապա կրո՞ւմ է արդյոք մարդն իր մեջ նույն այդ Բնության կողմից ներդրված դրանց հակաթեզի հատկությունը: Այո, կրում է: Եվ այդ հատկություններ են՝ նրա կրքերը (ծարավը): Դրանցից ամենամեծ ու կործանարարները չորսն են՝ իշխանության, փառքի, փողի, մարմնի ծարավը: Դրանք այնքան ուժեղ են, որ այն հարցին, թե ի՞նչ է մարդու անձնական կյանքը, կարելի է պատասխանել. «կրքերի նկատմամբ հարաբերությունների աստիճանը կամ կրքի մեջ խրվելու խորությունը»: Իմանալով կրքերի ամեն տեղ ներկայության մասին, սատանան փնտրում է դրանք մարդու մեջ և օգտագործում որպես զենք մարդկանց բաժանման ու ստրկացման համար:
Իր գործողություններին կազմակերպվածություն, պլանավորվածություն և նպատակադրում հաղորդելով, չարը այդ կրքերը մարդու դեմ պայքարի և նրա վրա իշխելու զենքի է վերածում: Արատների կրողներին (ամեն տեսակի, ներառյալ՝ սեռական այլասերվածներին) չարը մեթոդաբար որոնում և առաջ քաշելով հասցնում է հասարակության առաջնորդի կարգավիճակի, ինչ էլ վերածվում է Դեգեներատիվ Առաջնորդի Զենքի (ԴԱԶ): Մարդը ծնվում է արատներով և կրքերով, բայց չի կարողանում ապրել նրանցով: Պատվի մարդը գիտելիքներ ունի այդ կրքերի մասին ու ճնշում է դրանք իր մեջ, և այդ ծանր պայքարում նա միայնակ չէ: Հային իր պայքարում իր Աստվածն է օգնական, իր սրբերը, իր մշակույթը, իր Սերը: Պատվի մարդը իր և իր երեխաների մեջ դաստիարակում է կամք և կրքերը ճնշելու ունակություն, ինչը միաժամանակ դառնում է և դիմադրություն չարիքին:
20 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,. Պատվի մարդու վերաբերմունքը նյութականի, անցողիկի և ունայնության նկատմամբ բացատրված է Աշխարհի բոլոր մեծ կրոններում: Վերջնական խտացված արդյունք, որն արտացոլում է մարդու գործունեության ոգեղենությունը, փողն ու ոսկին է: Քրիստոնեության, իսլամի և բուդդիզմի մեջ մարդու վերաբերմունքը փողի նկատմամբ տրված է որպես աշխատանքի և ոգեղենության մեծարում, այլ ոչ որպես ենթարկող:
Պատվի մարդը չի կարող տոկոսով փող վաճառել: Հուդայականունության մեջ դա թույլատրված է, քանի որ մարդ առաջին հերթին համարվում է հրեան, և այդ պատճառով հրեան հրեային փող չի կարող վաճառել:
Հայը օգնում է թույլին նյութապես, և թույլ չի տալիս «հրիր թույլին» սկզբունքի կիրառումը: Օգնում է տառապող իր մերձավորին, ամեն տեսակի մարդու և նույն այդ հրեային:
Պատվի մարդը գլուխ չի խոնարհում նյութականի առջև և չի պնդում նյութական հագեցվածությամբ երջանիկ լինելու ճշմարտության վրա, քանզի այն սահման չունի: Սակայն ոգեղենը, ուրախության մեջ երջանկությունը, որպես շնորհ, գալիս է մարդուն՝ մեկին շատ, մեկին քիչ, մեկին բերնեբերան լցվածությամբ, մեկին կիսալիքը, կախված այն բանից, ինչպես է նա կարողանում իր սրտում պալատներ կառուցել:
XVIII դարի սկզբում Հնդկաստանում մահացավ Բրիտանական կայսրության թագուհուց հետո ամենահարուստ մարդը: Նա Հնդկաստանի փոխարքայից էլ հարուստ էր և 36 աննման պալատ ուներ: Մահացավ որպես դժբախտ, իրենից հետո ոչինչ չթողնելով, և նա հայ էր: Իր հարստությունը քամուն տրվեց: Հարստության կուտակումը չի կարող ինքնանպատակ լինել: Կուտակման նպատակը մերձավորի, համայնքի, կոլեկտիվի բարիքն է: Մեկենասը ծննդով Փոքր Ասիայից էր, Մանթաշովը՝ Հայաստանից: Մեր հողը ծնում է մարդու համար կուտակողների, այլ ոչ թե մարդու, ով ապրում է կուտակման համար: Մեր Հայրենիքում մենք պետք է հիմնենք մեծագույն մեկենասության շքանշան, Հայրենիքին, համայնքին, քեզ համար թանկ հողակտորին նվիրատվության առաքինության համար:
Պատվի մարդը փողը պարտքով վերցնում է իր արժանապատվության վրա բռնությամբ և ճշտությամբ ու ժամանակին վերադարձնելու բերկրանքով: Պատվի մարդը կարող է լինել աղքատ, սակայն չքավորությունը նա իրեն թույլ չի տա: Աղքատության մեջ պատիվը կարելի է պահպանել, չքավորության մեջ՝ անհնարին է: Աղքատությունը, ինչպես և հարստությունը, փորձություն է, սակայն հարստությունը նաև պատասխանատվություն է:
Հարստությունը դա Աստծո վստահությունն է ուժեղ մարդուն, որպեսզի նա կարողանա տնօրինել այն ըստ յուրաքանչյուրի արժանիքի, իմաստունին՝ որպեսզի չպակասի, բարիին՝ որպեսզի ըստ սիրո: Մարդ, ով հարուստ է դառնում, որպես վաստակ Աստվածային ինքնիշխանություն է ստացել, բայց ոչ ընտրյալություն:
Տնտեսական գործունեության մեջ շահույթը ամենից վեր է, բայց վեր չէ պատվից:
Ինքնակազմակերպման միջոցով տարբեր տիպի աշխատանքային և ստեղծագործական կոլեկտիվներում հայը թույլ չի տա ոչ իր, ոչ էլ մերձավորի չքավորություն կամ ծայրաղքատություն, և կազմակերպությանը կտա իր տաղանդն ու ոգու էներգիան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ