Հա բայց թուրքա-արաբախառը: Կարծում եմ ով եղել է Եվրոպայում կհաստատի իմ խոսքերը որ իսկապես այ երկրների էթնիկական կազմը փոխվում է, հատկապես մեծ քաղաքներում: Ես նկատի ունեմ արևմտյան եվրոպան ոչ թե Հունաստանը… Հույները հին ազգ են ու նրանք արդեն կայացած են այնպես որ նրանց մոտ այդ պռոբլեմը չկա…Գերմանացին ել կմնա գերմնանացի, իսլանդացին էլ՝ իսլանդացի, հույնն էլ՝ հույն։
Փոխվել անպայման չի նշանակում զարգանալ հոգեպես վերելք ապրել, այդպես որ լիներ աշխարհի բոլոր հին ազգերը այսօր պետք է զարգացած լինեին այլ ոչ թե մի մասը մեռած:Չփոխվելը չի փաստում ազգի ձևավորվածությունը, գուցե չփոխվելն ապացուցում է հենց այն, որ ազգ չի ձևավորվել։ Եթե մի օրգանիզմ տասնյակ դարերով չի փոխվում, մնում է նույնը (իհարկե, եթե այդպես է), ապա դա խոսում է առնվազն այն փաստի օգտին, որ այն չզարգացող համակարգ է։
Փոխվել կարող է լինի նաև դեգրադացիա, այլասերում ձևափոխում դեպի այլ ձևեր:
Հենց էդ է որ հասարակություն չկա: Եթե մի բան չկա ոնց կարող է լինի նա ինտելեկտուալ կամ ոչ ինտելեկտուալ: Դու ինքդ ասացիր որ հասարակություն բառը օգտագործելը ավանս է:Այդ խնդիր կա, և հենց դա է պատճառներից մեկը, որ այսօրվա հասարակությունը սահմանափակ ու ոչ–ինտելեկտուալ է։
Այսպիսի մոտեցումը նման է նրան որ ասենք հիվանդը գալիս է բժշկի մոտ ու ասում է բժիշկ գիտեք իմ հարևանը ինձ անընդատ ծեծում է ու այդ պատճառով հիշողությունս կորցրել եմ, իսկ բժիշկը ի պատասխան ասում է թե կարևոր չի ինչ է եղել անցյալում, կարևորը այն է որ դուք տառապում եք ուղեղի բարդ հիվանդությամբ:Խոսքը գնում է այն մասին, թե ինչպիսի ինտելեկտ ունի մերօրյա հասարակությունը և ոչ թե՝ ինչ է նրա հետ պատահել, որ հիմա ինտելեկտ չունի։
Էջանիշներ