Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
է մի 50 տարի հետո եվրոպան կդառնա արաբա-թուրքախառնարան իսկ մենք կմնանք հայ ինչպես միշտ: Այնպես որ հայը ազգ է ու շատ էլ հին ազգ է, իսկ եվրոպան հասարակություն է, որի կազմը անընդհատ փոխվում է ...
Գերմանացին ել կմնա գերմնանացի, իսլանդացին էլ՝ իսլանդացի, հույնն էլ՝ հույն։
Հայ ազգը վաղուց ձևավորվել վերջացել է: Մովսես Խորենացի կարդացեք կարդացեք ու կտեսնեք որ այն ժամանակ արդեն հայը այնպիսին էր ինչպիսին հիմա է... այնպես որ ձևավորման խնդիր չկա:
Չփոխվելը չի փաստում ազգի ձևավորվածությունը, գուցե չփոխվելն ապացուցում է հենց այն, որ ազգ չի ձևավորվել։ Եթե մի օրգանիզմ տասնյակ դարերով չի փոխվում, մնում է նույնը (իհարկե, եթե այդպես է), ապա դա խոսում է առնվազն այն փաստի օգտին, որ այն չզարգացող համակարգ է։
Կա մի խնդիր, որ մեզ հանգիստ չեն թողնում ապրել որպեսզի մենք մեզ կարողանանք ինքնադրսեվորել: Ինչքան էլ ուզում ես կայացած եղի , միևնույն է , եթե քեզ 50 տարին մեկ լրիվ թալանում են ապա դու առաջ չես գնա
Այդ խնդիր կա, և հենց դա է պատճառներից մեկը, որ այսօրվա հասարակությունը սահմանափակ ու ոչ–ինտելեկտուալ է։ Խոսքը գնում է այն մասին, թե ինչպիսի ինտելեկտ ունի մերօրյա հասարակությունը և ոչ թե՝ ինչ է նրա հետ պատահել, որ հիմա ինտելեկտ չունի։