Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, "հայ հասարակություն" ասվածը ինքնին ավանս է՝ տրված հայ ազգին, որ կիսացեղային–կիսաազգային մակարդակից անցնի իր օրգանական զարգացման նոր փուլի։ Իսկ եթե առանց ավանսի ու ավելի գիտականորեն՝ հայ հավաքականությունը դեռևս ազգ էլ չէ, այն գտնվում է որպես ազգ ձևավորման պրոցեսում։ Բայց այս տերմինները մեծ հաշվով բան չեն որոշում. և՛ ազգը, և՛ հասարակությունը կարող են լինել ինտելեկտուալ և ոչ–ինտելեկտուալ։ Իսկ թե եվրոպացիներն ու՞ր էին երբ մենք Ուր էինք, այսօր արդեն կարևոր չէ, քանզի մենք հիմա ու՞ր ենք, որ եվրոպացիներն Ուր են։
է մի 50 տարի հետո եվրոպան կդառնա արաբա-թուրքախառնարան իսկ մենք կմնանք հայ ինչպես միշտ: Այնպես որ հայը ազգ է ու շատ էլ հին ազգ է, իսկ եվրոպան հասարակություն է, որի կազմը անընդհատ փոխվում է ...
Հայ ազգը վաղուց ձևավորվել վերջացել է: Մովսես Խորենացի կարդացեք կարդացեք ու կտեսնեք որ այն ժամանակ արդեն հայը այնպիսին էր ինչպիսին հիմա է... այնպես որ ձևավորման խնդիր չկա:
Կա մի խնդիր, որ մեզ հանգիստ չեն թողնում ապրել որպեսզի մենք մեզ կարողանանք ինքնադրսեվորել: Ինչքան էլ ուզում ես կայացած եղի , միևնույն է , եթե քեզ 50 տարին մեկ լրիվ թալանում են ապա դու առաջ չես գնա