User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

Քվեարկողներ
32. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    18 56.25%
  • Ոչ

    14 43.75%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ հասարակություն չկա այդպիսի հասկացություն:

    Հայ ազգ է, ու բավականին խելացի ազգ է, որովհետև մենակ խելացի ազգը կարող էր էսքան փորձությունների միջով անցնել ու վերապրել: Մեկ ուրիշը մեր տեղը լիներ վաղուց արդեն կորել գնացել էր:

    Վերջի վերջո մենք որ Անի քաղաք ունեինք ուր էին էդ ժամանակ Եվրոպացինե՞րը:
    Ուղղակի մեզ չեն թողնում նորմալ ապրենք, անընդհատ ցեղասպանություններ են անում, թալանում են մեր ստեղծածը ու տանում, դրա համար էլ արդյունքի չենք հասնում:
    Թե չէ որ թողնեին մի 100 տարի հանգիստ ապրեինք ապա ես վստահ էմ որ Հայաստանը կլիներ աշխարհի ամենազարգացած Երկրներից մեկը
    Այո, "հայ հասարակություն" ասվածը ինքնին ավանս է՝ տրված հայ ազգին, որ կիսացեղային–կիսաազգային մակարդակից անցնի իր օրգանական զարգացման նոր փուլի։ Իսկ եթե առանց ավանսի ու ավելի գիտականորեն՝ հայ հավաքականությունը դեռևս ազգ էլ չէ, այն գտնվում է որպես ազգ ձևավորման պրոցեսում։ Բայց այս տերմինները մեծ հաշվով բան չեն որոշում. և՛ ազգը, և՛ հասարակությունը կարող են լինել ինտելեկտուալ և ոչ–ինտելեկտուալ։ Իսկ թե եվրոպացիներն ու՞ր էին երբ մենք Ուր էինք, այսօր արդեն կարևոր չէ, քանզի մենք հիմա ու՞ր ենք, որ եվրոպացիներն Ուր են։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 03.03.2007, 14:00:

  2. #2
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Ես ոչ եմ քվեարկել, բայց ստեղի հասարակությունը լռիվ ուրիշա.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, "հայ հասարակություն" ասվածը ինքնին ավանս է՝ տրված հայ ազգին, որ կիսացեղային–կիսաազգային մակարդակից անցնի իր օրգանական զարգացման նոր փուլի։ Իսկ եթե առանց ավանսի ու ավելի գիտականորեն՝ հայ հավաքականությունը դեռևս ազգ էլ չէ, այն գտնվում է որպես ազգ ձևավորման պրոցեսում։ Բայց այս տերմինները մեծ հաշվով բան չեն որոշում. և՛ ազգը, և՛ հասարակությունը կարող են լինել ինտելեկտուալ և ոչ–ինտելեկտուալ։ Իսկ թե եվրոպացիներն ու՞ր էին երբ մենք Ուր էինք, այսօր արդեն կարևոր չէ, քանզի մենք հիմա ու՞ր ենք, որ եվրոպացիներն Ուր են։
    է մի 50 տարի հետո եվրոպան կդառնա արաբա-թուրքախառնարան իսկ մենք կմնանք հայ ինչպես միշտ: Այնպես որ հայը ազգ է ու շատ էլ հին ազգ է, իսկ եվրոպան հասարակություն է, որի կազմը անընդհատ փոխվում է ...
    Հայ ազգը վաղուց ձևավորվել վերջացել է: Մովսես Խորենացի կարդացեք կարդացեք ու կտեսնեք որ այն ժամանակ արդեն հայը այնպիսին էր ինչպիսին հիմա է... այնպես որ ձևավորման խնդիր չկա:
    Կա մի խնդիր, որ մեզ հանգիստ չեն թողնում ապրել որպեսզի մենք մեզ կարողանանք ինքնադրսեվորել: Ինչքան էլ ուզում ես կայացած եղի , միևնույն է , եթե քեզ 50 տարին մեկ լրիվ թալանում են ապա դու առաջ չես գնա

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    է մի 50 տարի հետո եվրոպան կդառնա արաբա-թուրքախառնարան իսկ մենք կմնանք հայ ինչպես միշտ: Այնպես որ հայը ազգ է ու շատ էլ հին ազգ է, իսկ եվրոպան հասարակություն է, որի կազմը անընդհատ փոխվում է ...
    Գերմանացին ել կմնա գերմնանացի, իսլանդացին էլ՝ իսլանդացի, հույնն էլ՝ հույն։
    Հայ ազգը վաղուց ձևավորվել վերջացել է: Մովսես Խորենացի կարդացեք կարդացեք ու կտեսնեք որ այն ժամանակ արդեն հայը այնպիսին էր ինչպիսին հիմա է... այնպես որ ձևավորման խնդիր չկա:
    Չփոխվելը չի փաստում ազգի ձևավորվածությունը, գուցե չփոխվելն ապացուցում է հենց այն, որ ազգ չի ձևավորվել։ Եթե մի օրգանիզմ տասնյակ դարերով չի փոխվում, մնում է նույնը (իհարկե, եթե այդպես է), ապա դա խոսում է առնվազն այն փաստի օգտին, որ այն չզարգացող համակարգ է։
    Կա մի խնդիր, որ մեզ հանգիստ չեն թողնում ապրել որպեսզի մենք մեզ կարողանանք ինքնադրսեվորել: Ինչքան էլ ուզում ես կայացած եղի , միևնույն է , եթե քեզ 50 տարին մեկ լրիվ թալանում են ապա դու առաջ չես գնա
    Այդ խնդիր կա, և հենց դա է պատճառներից մեկը, որ այսօրվա հասարակությունը սահմանափակ ու ոչ–ինտելեկտուալ է։ Խոսքը գնում է այն մասին, թե ինչպիսի ինտելեկտ ունի մերօրյա հասարակությունը և ոչ թե՝ ինչ է նրա հետ պատահել, որ հիմա ինտելեկտ չունի։

  5. #5
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Գերմանացին ել կմնա գերմնանացի, իսլանդացին էլ՝ իսլանդացի, հույնն էլ՝ հույն։
    Հա բայց թուրքա-արաբախառը: Կարծում եմ ով եղել է Եվրոպայում կհաստատի իմ խոսքերը որ իսկապես այ երկրների էթնիկական կազմը փոխվում է, հատկապես մեծ քաղաքներում: Ես նկատի ունեմ արևմտյան եվրոպան ոչ թե Հունաստանը… Հույները հին ազգ են ու նրանք արդեն կայացած են այնպես որ նրանց մոտ այդ պռոբլեմը չկա…

    Չփոխվելը չի փաստում ազգի ձևավորվածությունը, գուցե չփոխվելն ապացուցում է հենց այն, որ ազգ չի ձևավորվել։ Եթե մի օրգանիզմ տասնյակ դարերով չի փոխվում, մնում է նույնը (իհարկե, եթե այդպես է), ապա դա խոսում է առնվազն այն փաստի օգտին, որ այն չզարգացող համակարգ է։
    Փոխվել անպայման չի նշանակում զարգանալ հոգեպես վերելք ապրել, այդպես որ լիներ աշխարհի բոլոր հին ազգերը այսօր պետք է զարգացած լինեին այլ ոչ թե մի մասը մեռած:
    Փոխվել կարող է լինի նաև դեգրադացիա, այլասերում ձևափոխում դեպի այլ ձևեր:

    Այդ խնդիր կա, և հենց դա է պատճառներից մեկը, որ այսօրվա հասարակությունը սահմանափակ ու ոչ–ինտելեկտուալ է։
    Հենց էդ է որ հասարակություն չկա: Եթե մի բան չկա ոնց կարող է լինի նա ինտելեկտուալ կամ ոչ ինտելեկտուալ: Դու ինքդ ասացիր որ հասարակություն բառը օգտագործելը ավանս է:


    Խոսքը գնում է այն մասին, թե ինչպիսի ինտելեկտ ունի մերօրյա հասարակությունը և ոչ թե՝ ինչ է նրա հետ պատահել, որ հիմա ինտելեկտ չունի։
    Այսպիսի մոտեցումը նման է նրան որ ասենք հիվանդը գալիս է բժշկի մոտ ու ասում է բժիշկ գիտեք իմ հարևանը ինձ անընդատ ծեծում է ու այդ պատճառով հիշողությունս կորցրել եմ, իսկ բժիշկը ի պատասխան ասում է թե կարևոր չի ինչ է եղել անցյալում, կարևորը այն է որ դուք տառապում եք ուղեղի բարդ հիվանդությամբ:

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց թուրքա-արաբախառը: Կարծում եմ ով եղել է Եվրոպայում կհաստատի իմ խոսքերը որ իսկապես այ երկրների էթնիկական կազմը փոխվում է, հատկապես մեծ քաղաքներում: Ես նկատի ունեմ արևմտյան եվրոպան ոչ թե Հունաստանը… Հույները հին ազգ են ու նրանք արդեն կայացած են այնպես որ նրանց մոտ այդ պռոբլեմը չկա…
    Եթե գերմանացիները կայացած ազգ չեն, ուրեմն հայության չկայացացության իմ պնդումը պետք է ընդունել նաև որպես կոմպլիմենտ։



    Փոխվել անպայման չի նշանակում զարգանալ հոգեպես վերելք ապրել, այդպես որ լիներ աշխարհի բոլոր հին ազգերը այսօր պետք է զարգացած լինեին այլ ոչ թե մի մասը մեռած:
    Փոխվել կարող է լինի նաև դեգրադացիա, այլասերում ձևափոխում դեպի այլ ձևեր:
    Փոխվել, նշանակում է ապրել, այո, նաև փոխվելու արդյունքում՝ մեռնել, բայց ապրել, իսկ չփոխվել նշանակում է ոչ ապրել, ոչ զարգանալ, ոչ դեգրադացվել, ոչ էլ, այո, մեռնել, եթե այդ չփոփոխվելն ինքին մեռնել չէ։ Ի դեպ, մենք բանավիճում ենք գոյություն ոչւնեցող փաստի շուրջ, քանի որ հայ ժողովուրդը իրականում փոխվել է և շատ է փոխվել, ու հիմնականում՝ դեգրադացիայի ճանապարհով, ինչին, իհարկե, նպաստել է նաև, այսպես կոչված, "ազգային ճակատագիրը"։



    Հենց էդ է որ հասարակություն չկա: Եթե մի բան չկա ոնց կարող է լինի նա ինտելեկտուալ կամ ոչ ինտելեկտուալ: Դու ինքդ ասացիր որ հասարակություն բառը օգտագործելը ավանս է:
    Այո, հասարակություն չկա և հենց հասարակության ինտելեկտի մասին հարցնելով՝ մենք նաև այդ փաստն ենք շեշտում՝ տողատակում նկատի ունենալով, որ հասարակությունը և ինտելեկտի բացակայունը անհամատեղելի բաներ են։




    Այսպիսի մոտեցումը նման է նրան որ ասենք հիվանդը գալիս է բժշկի մոտ ու ասում է բժիշկ գիտեք իմ հարևանը ինձ անընդատ ծեծում է ու այդ պատճառով հիշողությունս կորցրել եմ, իսկ բժիշկը ի պատասխան ասում է թե կարևոր չի ինչ է եղել անցյալում, կարևորը այն է որ դուք տառապում եք ուղեղի բարդ հիվանդությամբ:
    Եթե բժշկի նպատակը հիվանդին բուժելն է և ոչ թե նրան մխիթարելը կամ նրա վիճակը արդարացնելը՝ ուրիշների մեղքով, ապա նրան առաջին հերթին պետք է հետաքրքրի հիվանդի ախտորոշումը, իսկ հարևաններից թող դժգոհեն հարևան–բարեկամները։ Ի դեպ, հիմնական գնահատականներիդ միանգամայն համաձայն եմ՝ հայ հասարակություն գոյություն չունի և մենք գործ ունենք հիվանդ օրգանիզմի հետ։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 03.03.2007, 17:14:

  7. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Եթե բժշկի նպատակը հիվանդին բուժելն է և ոչ թե նրան մխիթարելը կամ նրա վիճակը արդարացնելը՝ ուրիշների մեղքով, ապա նրան առաջին հերթին պետք է հետաքրքրի հիվանդի ախտորոշումը, իսկ հարևաններից թող դժգոհեն հարևան–բարեկամները։ Ի դեպ, հիմնական գնահատականներիդ միանգամայն համաձայն եմ՝ հայ հասարակություն գոյություն չունի և մենք գործ ունենք հիվանդ օրգանիզմի հետ։
    Մենք հիվանդ ենք, քանի որ մենք Ցեղասպանված ազգ ենք: Մեր օրգանիզմի 9/10-ը անդամահատված է բռնի կերպով, մեզ կներեք արտահայտության համար մորթել են, բռնաբարել են քաղաքակիրթ աշխարհի լռելայն հայացքի ներքո: Մենք այսօր պահանջում ենք մեր արդար Դատի լուծումը, բայց այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը չի շտապում ընդունել արդար վճիռ:
    Մենք կմնանք հիվանդ քանի դեռ մեր վերքը չի լավացել.... Իսկ դրա համար պետք է Արդարության վերականգնում....

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք հիվանդ ենք, քանի որ մենք Ցեղասպանված ազգ ենք: Մեր օրգանիզմի 9/10-ը անդամահատված է բռնի կերպով, մեզ կներեք արտահայտության համար մորթել են, բռնաբարել են քաղաքակիրթ աշխարհի լռելայն հայացքի ներքո: Մենք այսօր պահանջում ենք մեր արդար Դատի լուծումը, բայց այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը չի շտապում ընդունել արդար վճիռ:
    Մենք կմնանք հիվանդ քանի դեռ մեր վերքը չի լավացել.... Իսկ դրա համար պետք է Արդարության վերականգնում....
    Իսկ մենք ընդունե՞լ ենք ցեղասպանությունը։ Մենք գիտակցում ենք այն, ինչ կատարվել է մեր հետ։ Մենք կարողանում ենք դասեր քաղել այդ ամենից ու նայել առաջ։ Բավականին շատ հիմքեր ունեմ պնդելու, որ ոչ։ Ցավոք, բայց մենք, չենք կարողանում անցյալին ճիշտ գնահատականներ տալ ու վերլուծելով անցյալը նայել առաջ։ Անձամբ, մեղմ ասած թքած ունեմ թե ինչ է մտածում ԱՄՆ կոնգրեսականներից ցանկացած ոք, թքած ունեմ, թե Ֆրանսիայում ինչ օրինագիծ են ընդունում։ Կարևորը մենք կարողանանք ընդունել մեր անցյալը, մեր սխալները, ճանաչենք իրոք հերոսներին, այլ ոչ արհեստականորեն ստեղծվածներին։ Վերլուծենք ու քայլենք առաջ։

    Կարելի՞ է արդյոք հայ հասարակությանը համարել ինտելեկտուալ հասարակություն
    Ես այս հարցին կկարողանամ պատասխանել միայն ընտրություններից հետո։ Սխալ եմ համարում մի քանի ինտելեքտուալի ճանաչելով դրական պատասխանել այս հարցին ու հակառակը։ «Հայ հասարակություն» մի քանի բութ հաստավիզները չեն։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակություն ու անհատ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.11.2010, 17:55
  2. Պե՞տք է արդյոք հայ հասարակությանը սեռական հեղափոխություն
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.08.2010, 12:06
  3. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07
  4. Այլընտրանքային հասարակություն
    Հեղինակ՝ Հետաքրքրասեր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.04.2008, 00:01
  5. Ինտելեկտուալ, քիչ շահութաբեր ֆիլմեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.10.2007, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •