Հա՛, լա՛վ, ի՞նչ եք սաղդ նայում տողերիս, ամաչացնում եք:Չնայած, նայեք, մեկ ա` դիմակով եմ, չնայած վերջը ճանաչելու եք. հեչ չլինի՝ գոնե աչքերս կերևան։
Իմ հերթին երկար եմ սպասել, բայց ոչ այնքան, որ հոգնեմ: Սովորական մարդ եմ, ունիկալ հնարավորությունների տեր չեմ: Մարդկանց հետ շփվելիս շատ անմիջական եմ: Չեմ կարող ասել թե ակումբում եմ եղել ստեղծման օրվանից, գնացել եմ հանդիպումների ու ունեմ շատ ընկերներ, բայց ես էլ իմ ձևով եմ ակումբը սիրում: Չեմ սիրում անճաշակ հագուստ, դառը վարունգ, դառը սուրճ, անհամ լոլիկ, կանաչ բիբար:
Փորձում եմ վայելել կյանքի ամեն մի րոպեն, ինչը հնարավոր չի: Չունեմ կուռքեր: Ունեմ մեծ երազանք՝ մնալ ցմահ չբացահայտված:
Համբերատար և հոգատար մարդ եմ: Միանգամից ասեմ, որ իմ երազանքները չե՛ն կատարվում, դրա համար էլ լիքը երազանքներ չունեմ։
Բոյս - որ կանգնում եմ մեր տան սպիտակ տաբուրետկայի վրա, դառնում ա 210: Հետաքրքրություններս խիստ սահմանափակ են, սակայն, եթե հետաքրքրվում եմ ինչ-որ բանով, ապա այն ինձ ամիսներով կլանում է:
Եթե ձեռքումդ դանակ կա, մի՛ վարանիր, հարձակվի՛ր ու խփի՛ր։
Որևէ բան ավելացնել չեմ ցանկանում, քանի որ առանց այդ էլ շատ բան ասացի:![]()
Էջանիշներ