Ես հիշում եմ, երբ փոքր էի ու երբ դեռ Աշոտի հետ չէի ապրում կենդանիների այս խանութում, մենք ապրում էինք 3-րդ միկրոյի 25 շենքի աղբամանում, մենք աղքատ էինք, ապրում էինք երկուսով` ես ու մայրս, ես չունեի քույրեր կամ եղբայրներ, և դա տարօրինակ էր, բոլորը ասում էին, որ ես վերցնովի կատու եմ, որովհետև մեզ մոտ ընդունված է բազմաձագությունը: Երբ ես մորս հարցնում էի հորս մասին, նա ասում էր, որ նա մահացել է, ու ես հավատում էի մորս: Ահ~ Աշոտը էլի քոքեց ռադիոն, տանել չեմ կարողանում այս խշշոցը, բայց դե քանի որ Աշոտն է լսում, ուրեմն ոչինչ, խնդիր չկա: Բայց ահա այս ապուշ կատարով վըսկաչկա թութակը համը հանում է, երդվում եմ բոլոր կաթնատու կովերի արևով` ուտելու եմ ես մի օր սրան.
- Մյաուու~, - բղավեցի ես:
-Զիբիլ,- ժպտալով ասաց Աշոտը, մոտեցավ ինձ ու շոյեց ականջիս տակը: Գրողը տանի, նա դա լավ է անում…![]()




: Բայց ահա այս ապուշ կատարով վըսկաչկա թութակը համը հանում է, երդվում եմ բոլոր կաթնատու կովերի արևով` ուտելու եմ ես մի օր սրան.
Մեջբերել
: Գրողի տարած պրն. Մարտիրոսյան , մենակ ձեր գլխով կարար անցներ ինձ սենց տրանսվիստիտի անուն դնել, Կիկի, հա, էսա, բա ոնց, Կիկի:
: Աշ դե պաշտպանիր ինձ , կարողա մի օր գաս, տեսնես ես էլ չկամ, ու պարզվի, որ էս չոբան քյաբաբարբուն ինձ տարել ա մի հատ լավ քյաբաբնոց, ու ընտեղ ինձնից շաուրմա են սարքել, Ա~շ:

Էջանիշներ