Աշոտը միշտ ռադիո էր լսում: Նա կամ պահպանողական էր , կամ էլ քձիպ, չգիտեմ, բայց ինտերնետից չէր օգտվում, նա առհասարակ կարծես այս աշխարհից չլիներ: Նա միշտ ամեն ինչ խառնում էր, շփոթվում էր, երբ խանութ որևէ երկար ոտքերով գլամուռկա էր մտնում, որ էն մուսի-պուսի ղզիկ շներից գնի, այդ գլամուռկեքը հիմնականում ինձ չէին էլ նկատում, այդպիսինները հիմնականում կատուներին չեն սիրում, տոժե մնե: Աշոտը ամաչկոտ էր ու կոմպլեքսավորված, բայց բարի~, շատ բարի~
: Նա միշտ գիրք էր կարդում: Նրա օպտիկական ակնոցի հաստ ապակու տակ թաքնված էին բաց կապույտ, խելացի աչքերը, ու քչերն էին դա նկատում: Նա շատ հոգատար էր իմ հանդեպ: Խանութի տերը միշտ գոռում էր Աշոտի վրա: Նա զզվելի փորով ձյաձ էր, որից միշտ օղու հոտ էր փչում, մի խոսքով, հակահիգիենիկ տիպ էր: Ես սիրում էի Աշոտին, ու նա միակ արարածն էր, որը ինձ օգնում էր մոռանալ իմ զիբիլի կատու ընկերներին, մորս ու մեր ցուրտ ու խոնավ գիշերները: Ես ատում էի իմ անցյալը, բայց կարոտում…
Էջանիշներ