Մայրս ասում էի, որ գնամ « Անտառային ձայներ » խանութի մոտ նստեմ, ես ասում էի, որ ձանձրալի է, բայց նա պնդում էի, որ ինձ կնկատեն, կտանեն, ու եթե բախտս բերի ինձ մի օր կգնեն, ճիշտ է, ես մորս ասացի, որ չեմ վաճառվում, բայց նա ինչպես միշտ ծիծաղեց: Ես գնացի նստեցի այդ հիմար խանութի դիմաց, որից թութակի ոռնոցներ էին լսվում, չէ՛, իրո՛ք, դրանք ոռնոցներ էին, ատում եմ թութակներին, մեծ հաճույքով կխժռեի դրանց: Ես նստել էի ու լողանում էի, մայրս ասում էր, որ պետք չէ լողանալ մարդկանց մոտ, ամոթ է, դա վայել չէ հայ կատվին, բայց ինձ համար միևնույնն էր, ես նման բարդույթներ չունեի: Հանկարծ ինձ մոտեցավ մի տղա, որը ուներ երկար սիրուն մատներ, նա ինձ գրկեց ու տարավ ներս` թութակների մոտ: Ես անգամ չհասցրի մորս հրաժեշտ տալ: Նա տվեց ինձ թթվասեր ու բռնություն գործադրելով լողացրեց, հիմար էր, ի՞նչ էր, ա՛խր ես հենց նոր էի լողացել: Հետո կտրեց եղունգներս ( գրողը նրան տանի ) ու տարավ մի վանդակ: Ես պառկեցի, չէի հասկանում` ինչ է կատարվում, վախեցացած էի ու շփոթված: Աչքերս փակեցի ու քնեցի:




, հիմար էր, ի՞նչ էր, ա՛խր ես հենց նոր էի լողացել: Հետո կտրեց եղունգներս ( գրողը նրան տանի ) ու տարավ մի վանդակ: Ես պառկեցի, չէի հասկանում` ինչ է կատարվում, վախեցացած էի ու շփոթված: Աչքերս փակեցի ու քնեցի:
Մեջբերել
Էջանիշներ