Ես կատու եմ: Ոչ փիսիկ, կամ փափկամազիկ կամ էլի նման զիրթուզիբիլ, ես կատու եմ , իսկական կատու, բիզ-բիզ մազերով, քնձռոտ ու հիստերիկ: Ես նման չեմ մնացած կատուներին, ու դա երբեմն ինձ վախեցնում է, բայց ես համակերպվել եմ ու ընդունել եմ ինձ այնպիսին, իչպիսին ես կամ, գիտեմ` ծեծված արտահատյտություն է, ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս` բլյա, բլյա, բլյա, բայց դա իրոք այդպես է, ես շեկ կատու եմ, իմ շրջապատի գրեթե բոլոր կատուները կամ սև են, կամ էլ էն զզվելի գույնի ( դրանց մենք անվանում ենք զիբիլի կատուներ ) ու ինձ բոլորը ասում են, որ ես նման չեմ հայ կատուներին. Ես էլ եմ դա տեսնում ու զգում, բայց թե ով եմ ես ու ինչ ազգություն ունեմ, գիտեմ միայն ես: Ես ունեմ սուր ճանկեր ու հաճախ եմ ճանկռում մարդկանց ու կատուներին: Մորաքույրս ( նա էլ է զիբիլի կատու ) ասում է, որ ես պանկի եմ, ինքն էլ չգիտի` դա ինչ է, երևի պանկ և հիփփի բառերի խաչասերման արդյունքում ծնված նորաբանություն ( да черт его знает ): Անունս Մարկուս է, հայրս է ինձ այդպես անվանել, գիտեմ` նրա սիրած գրքի հերոսներից մեկի անունն է , բայց թե դա ինչ գիրք է, պատկերացում չունեմ, ես հորս երբևէ չեմ տեսել, բայց եթե մի օր հանդիպենք ( չնայած խիստ կասկածում եմ ), ես նրան կհարցնեմ: Ես սիրում եմ ընթերցել, ընթերցում եմ հիմնակնում ռուսերենով: Աշխարհում ամենաշատը սիրում եմ ուտել և քնել, հա մեկ էլ երբ բուկս շոյում են: Ես մորս 3 տարի է` չեմ տեսել, կարոտում եմ, բայց մենք չենք հանդիպում. ես այդպես էլ չկարողացա ներել նրան` իմանալով որ այդքան տարի թաքցրել է հորս գոյությունը: Ես տխրում եմ, շատ եմ տխրում, երբ մտածում եմ հորս մասին:




: Ես մորս 3 տարի է` չեմ տեսել, կարոտում եմ, բայց մենք չենք հանդիպում. ես այդպես էլ չկարողացա ներել նրան` իմանալով որ այդքան տարի թաքցրել է հորս գոյությունը: Ես տխրում եմ, շատ եմ տխրում, երբ մտածում եմ հորս մասին:
Մեջբերել
, հիմար էր, ի՞նչ էր, ա՛խր ես հենց նոր էի լողացել: Հետո կտրեց եղունգներս ( գրողը նրան տանի ) ու տարավ մի վանդակ: Ես պառկեցի, չէի հասկանում` ինչ է կատարվում, վախեցացած էի ու շփոթված: Աչքերս փակեցի ու քնեցի:
: Աշոտը ամաչկոտ էր ու կոմպլեքսավորված, բայց բարի~, շատ բարի~
: Բայց ահա այս ապուշ կատարով վըսկաչկա թութակը համը հանում է, երդվում եմ բոլոր կաթնատու կովերի արևով` ուտելու եմ ես մի օր սրան.

Էջանիշներ