Ձայնալար (04.02.2015)
Մեֆը Սաշիկի էս նկարը իրա կոմպի դեսքթոփի ու հեռախոսի գալերիի մեջ մեխել ա, մի ութ տեղ քոփի, դաունլոդ արած, ֆլոփի դիսկերի վրա պահած՝ քաղաքի տարբեր պահոցներոմ, տպած բազմացրած, սեյֆում մեկուսացրած։ Որ հենց մի բան էն չլինի՝ ճպցնի էկրաններիս, որ տեղներս չմոռանանք։
Ակումբի Չոռնայա մետկան ա էդ նկարը, Զնակ սմեռծի-ն։
Կոլեկցիա ունի Մեֆը։ Ես ամենաշատը էդ հավաքածուից Ալվարդ Պետրոսյանինն եմ սիրում։
Ապեր, Եգիպտոսինը ուրիշ ա, ընդեղ սոցիալական բունտ եղավ որից հետո power vacume եղավ… եթե կհիշես էն ժամանակ էդ մասսային ղեկավարներ/քաղաքական ուժեր էին փորձում ձևավորել, էն էլ չեղավ… իրականում Մուբարաքին բանակը հանեց ու դրանից հետո ընտրություններին մուսուլմանական ախպերութունը ամենակազմակերպվածն էր ու իրանք կարողացան ընտրություններին հաղթել… լիբերալ/ֆեյսբուքային մասսան տենց էլ չկարողացավ համախմբվել ու քաղաքական ուժ դառնալ… բայց հետո, քանի որ բանակի միջոցով էր մուբարաքը հեռացել ու Սիսին դեռ ժողովրդականություն ուներ "ժողովրդին կողքին լինելու" համար, կարողացավ Մորսիին հանել ու ինքը նստեց… արդյունքում մենակ Մուբարաքի անունը փոխվեց, մնացածը ոնց կար տենց էլ մնաց… Մուբարաքն ինքն էլ էր բանակի գեներալ եղել… հիշում եմ մի անգամ Հիլարի Քլինթընը գիրք էր գրել ու ինտերվյու էր տալիս ու Եգիպտոսի հարցերով էլ խոսեց… ասում էր երբ որ հարցրին էդ ապստամբ մասսային թե Մուբարաքից հետո ում եք բերելու, իրան ասին "կարևոր չի, մենակ Մուբարաքը գնա… հետո կմտածենք"… ինքն էլ ասեց "տենց ո՞նց կլնի"… այսինքն ինքը տեսնում էր որ Մուբարաքից հետո լազմակերպված ուժ մենակ մուսուլմանական ախպերությունն ու բանակն էր, իսկ լիբերալները չէին մտածում միասնական քաղաքական ուժ դառնալու մասին…
ասածս էն ա որ փոփոխությունը վատ ա եթե ալտերնատիվներ չկան կամ ավելի վատն են…
մեր մոտ իհարկե Եգիպտոսի վարյանտը չի, բայց Եգիպտոսից ահագին կարելի ա սովորել… մեր խնդիրներն ավելի խճճված են, բայց մեր մոտ էլ հնարավորություն կա որ քաղաքական վակուում չլինի… մեզնից ա կախված…Մենք մենակ վախում ենք, մենք ենք ու մեր վախերը: Ուրիշների մոտ չի ստացվել, մեզ մոտ կարող ա ստացվում ա, կարող ա սաղ աշխարհում առաջինը մենք ենք կարողանում էդպես միանգամից: Ես էլ գիտեմ, որ չենք կարողանալու, բայց մեկ ա սենց օրեցօր ավելի վատ ա դառնում: Էս երկու օրը մի ուրիշ թեմայում էլ արտահայտվեցի, բայց երևի զրույցը ընդհանուր արևածաղկի սերմի մասին էր, քննարկում չդառավ, բայց չգիտեմ, էսպես որ ամեն օր որ շատ խորանում ես ուղղակի իրենց ուժը, ամենակարողությունը ցույց տալու համար ում ուզեն աջուձախ ծեծեն, չի եղել ախր: Եղել ա, որ ցասում ա մեծ եղել, ժողովուրդը պոռթկացել ա, մտել են ջարդել, բայց հիմա ուղղակի են ջարդում, մի տեսակ նախօրոք, մոտս կանխազգացում ա, որ մի ահավոր ազգադավ բան ա նախապատրաստվում կամ արդեն ստորագրված պատրաստ, հիմա ամեն կերպ խեղդում են ընդդիմանալու որևէ համարձակություն՝ մանավանդ էս վերջի Արցախի դեպքերից հետո... Մեղա, մեղա, չեմ էլ ուզում ենթադրածս բարձրաձայնեմ....
…էս վերջին բռնությունները իմ կարծիքով կախված են առաջին հերթին ԵՏՄ մտնելու հետ, այսինքն Սերժն արդեն արևմուտքին սիրաշահելու խնդիր չունի՝ "կողմնորոշումը" պարզ ա ու առանց ամաչելու ու վատ զգալու հուպ ա տալիս… սրան էլ գումարվել ա Գյումրվա դեպքերը, բայց ստեղ արդեն վախից են անում, որովհետև նախ շատ լավ գիտեն որ ռուսները պերմյակովին չեն տալու և դա կարա դժգոհություն բարձրացնի ու իրանք չեն կարողանալու բավարարել ժողովրդի պահանջը որովհետև դրա համար պտի ռուսների հետ կոնֆլիկտի գնան, էդ դեպքում իշխանությունը կկորցնեն ու ռուսների ձեռից չեն պրծնի… ընդդիմությունը չի ուզում էս բողոքի գլխին կանգնի որովհետև էս բողոքը հիմնականում ուղղվելու ա դեպի ռուսաստան՝ կոնֆլիկտի ա տանելու… եթե էս շարժման վրա ալիքը բարձրացնեն ու ասենք իշխանությունն էլ չանի պահանջը՝ չպահանջի պերմյակովին ու հրաժարական տա, ապա նոր իշխանությունները էդ հարցը պտի բարձրացնեն… որովհետև էդ ալիքի վրա են եկել, իրանք պտի պահանջեն ռուսաստանից որ պերմյակովին հետ տան, որն ըստ էության էլի նույն բանն ա՝ ռուսների հետ կոնֆլիկտ…
…իսկ արցախի վերջին դեպքերն ուղղակի ահավոր ա… ծեծն էնքան չէ ինչքան Ստեփանակերտից եկող արձագանքները…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ