User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հասարակությունը և քաղաքականությունը

  1. #1
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Հասարակությունը և քաղաքականությունը

    ՀԱՅԱՍՏԱՆ փոքրիկ, քայքայման եզրին կանգնած երկում մի քանի տասնյակ կուսակցություններ կան, մի քանի հարյուր հասարակական կազմակերպություններ:
    Դեկլարատիվ հայտարարություններով գրեթե բոլորը պայքարում են օրենքի երկիր ստեղծելու համար:
    Պայքարում են, պայքարում, պայքարում ու...
    Երկրում գրեթե ոչինչ ըստ էության չի փոխվում:
    Ինչ որ բան ինչ որ տեղ սխալ է...
    Ինչպե՞ս կարող է հասարակությունն ինքը, քաղաքացի անհատներն իրենք պահանջեն այդ տասնյակ կուսակցություններից գոնե միավորում, կարող է արդյոք հասարակությու՞նն ինքը թելադրել նրանց քաղաքական օրակարգ, խնդիրների ռացիոնալ լուծման ճանապարհ:
    Այս թեմայում քննարկում ենք այս խնդրին առնչվող հարցեր...

  2. #2
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձում են ծրագրային հրահանգներ իջեցնել
    Հուսահատ մարդն արդեն փորձում է ծրագրային հրահանգներ իջեցնել քաղաքական ուժերին:

    Ահա՝ պաստառի վրա գրել է իր «նակազն» ու եկել Ազատության հրապարակ: Եվ հույս ունի, որ իր ձայնը լսելի կլինի, իր հրահանգը կկատարվի:
    http://www.hraparak.am/122549/

  3. #3
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ, ես էլ կուզեի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո ականջալուր լինեին հասարակությանը:
    Խոսքս միավորված համատեղ պայքարի ճակատ ստեղծելուն է վերաբերվում:
    Խեղճ մարդիկ հոգնեցին անընդհատ << միացում- միացում >> վանկարկել հանրահավաքներին, բայց ում ասես...
    Ամեն մի կուսակցություն մենակ իր ամբիցիաներն է ցուցադրում, մենակ իրեն գովում, մյուսներն՝ փնովում:
    Ի՞նչ միանալ, ի՞նչ բան...
    Էդ ախմախները մի՞թե չեն հասկանում, որ իրենց ամենամեծ սխալը հենց չմիավորվելն է...
    Դրա համար էլ մարդիկ բոլորից էլ զզվում ու հիասթափվում են կամաց-կամաց, ու անհուսությունից ընտրակաշառք են վերցնում, արտագաղթի ճամփեն են բռնում...

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ մարդիկ բոլորից էլ զզվում ու հիասթափվում են կամաց-կամաց, ու անհուսությունից ընտրակաշառք են վերցնում, արտագաղթի ճամփեն են բռնում...
    Ստոպ: Մենք էլ ենք հիասթափվում, բայց կաշառք չենք վերցնում: Սեփական կարծիքը կոնկրետ մեր ընտանիքում մեծ արժեք է դիտվում, ու որևէ մեկը չի կարող անգամ փորձել գնել դա: Նույնիսկ մեր ընտանիքի ներսում չենք որոշում, որ նույն թեկնածուի օգտին քվեարկենք: Քաղաքացին ինքն է իր հանդեպ դրսևորվող վերաբերմունքը պայմանավորում: Մեր բախտը չի բերել նրանում, որ հասարակությունը կազմակերպական պոտենցիալ չունի, բոլոր լծակները տվել են կուսակցություններին ու ամեն խնդրի դեպքում հայացքները ուղղում են դեպի այդ կուսակցությունները: Հենց սովորեն ինքնուրույն մտածել, ՍԵՓԱԿԱՆ կարծիք ունենալ ու դա պաշտպանել, կամ գոնե կաշառք առաջարկողին իրենք գին թելադրեն (ինչ-որ մի աստղաբաշխական, որ դրանով իրենց ձայնի արժեքը հասկացնեն), ինչի դեպքում կաշառք բաժանողը կհասկանա, որ այլևս այդ կերպ հնարավոր չէ, նոր կձևավորվի քաղաքացիական մշակույթ, որն էլ կտանի դեպի որոշակի արժեքների ամրագրում ու ամրապնդում:

    Սա չի նշանակում, որ իշխանությունը կամ կուսակցությունները մեղավոր չեն: Իհարկե մեղավոր են, բայց իրենք չեն կարող իրականացնել մի քաղաքականություն, որը հիմնովին չի ընդունվում հասարակության կողմից:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (20.05.2013)

  6. #5
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել

    Պահը առավել քան ճակատագրական է:
    Հանրության համար իշխանությունները գոյութուն չունեն:
    Հանրության համար ընդդիմությունն արդեն գոյություն չունի:
    Սա իրականում դրական պահ է, քանի որ հանրությունը ձերբազատվում է պատրանքներից և ստանում իր ներսը սթափ հայացքով նայելու հնարավորություն:

    Բայց նաև ահավոր վտանգավոր իրավիճակ է՝ հանրությունը իրեն զգում է անսպասելի որբացածի, լքվածի, զենքերը կորցրած ու շրջափակման մեջ հայտնված զորաջոկատի հոգեվիճակում: Նման իրավիճակում անցանկալի ամեն դրսևորում հնարավոր է՝ ինքնախեղումից մինչև վերջնական անձնատուր լինելը, տարաչափ բունտից մինչև վրիժառություն:

    Պահը ճակատագրական է՝ հանրությունը թողնված է ինքն իրեն. նա կամ իր մեջ ուժ է գտնում վիճակը հաղթահարելու, կամ խարխլվում է վերջնականապես;
    Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել:
    Նման իրավիճակները որոշ հանրությունների մեծ Վերելքի են դրդել:
    Եվ այստեղ առանձին անհատների կողմից ահազանգի կոչ հնչեցնելը երկրորդական է՝ այդ կոչը հնչեցված է... Հայրենի Հողի, Նախնիների, Հայրենիքի Ոգու կողմից:
    Եվ լսողները լսել են:
    Մնում է, որ նրանց թիվը անհրաժեշտից պակաս չլինի:

    Եվ շատ մոտ ապագայում կտրվի ,,Անկու՞մ, թե՞ Վերելք,, հարցի պատասխանը:
    http://www.facebook.com/a.pepanyan

    Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

    Ֆեյսբուք

  7. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստոպ: Մենք էլ ենք հիասթափվում, բայց կաշառք չենք վերցնում: Սեփական կարծիքը կոնկրետ մեր ընտանիքում մեծ արժեք է դիտվում, ու որևէ մեկը չի կարող անգամ փորձել գնել դա: Նույնիսկ մեր ընտանիքի ներսում չենք որոշում, որ նույն թեկնածուի օգտին քվեարկենք: Քաղաքացին ինքն է իր հանդեպ դրսևորվող վերաբերմունքը պայմանավորում: Մեր բախտը չի բերել նրանում, որ հասարակությունը կազմակերպական պոտենցիալ չունի, բոլոր լծակները տվել են կուսակցություններին ու ամեն խնդրի դեպքում հայացքները ուղղում են դեպի այդ կուսակցությունները: Հենց սովորեն ինքնուրույն մտածել, ՍԵՓԱԿԱՆ կարծիք ունենալ ու դա պաշտպանել, կամ գոնե կաշառք առաջարկողին իրենք գին թելադրեն (ինչ-որ մի աստղաբաշխական, որ դրանով իրենց ձայնի արժեքը հասկացնեն), ինչի դեպքում կաշառք բաժանողը կհասկանա, որ այլևս այդ կերպ հնարավոր չէ, նոր կձևավորվի քաղաքացիական մշակույթ, որն էլ կտանի դեպի որոշակի արժեքների ամրագրում ու ամրապնդում:

    Սա չի նշանակում, որ իշխանությունը կամ կուսակցությունները մեղավոր չեն: Իհարկե մեղավոր են, բայց իրենք չեն կարող իրականացնել մի քաղաքականություն, որը հիմնովին չի ընդունվում հասարակության կողմից:
    Ամեն ինչ սկսվում ու ավարտվում ե արժեհամակարգի դեգրադացիայից կամ գրադացիայից:

    Այսօր ասպարեզում չկա այն խմբավորումը, որը այս հարցը կդնի օրակարգում ու լուծման մեխանիզմներ կառաջարկի: Իմ կարծիքով քանի դեռ սա չի ձևավորվել, մնացած բոլոր շարժումները դատապարտված են պարտության:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել


    http://www.facebook.com/a.pepanyan

    Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

    Ֆեյսբուք
    Պեպանյանին էլ եմ ծանոթ: Ինքը հարցադրումները շատ ճիշտ դնում է, բայց պատասխանները դեռ լղոզված են... Ավելի ճիշտ հասարակության լայն շրջանակների համար ոչ ընկալելի ձևով են մատուցվում: Կան նաև որոշակի ծայրահեղական մոտեցումներ, որոնք կարծում եմ շուտով կհղկվեն, համենայն դեպքս այդպիսի միտում կա... տեսնենք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ մտավորականությունն ու քաղաքականությունը
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.03.2010, 16:30
  2. Գրառումներ: 12
    Վերջինը: 05.12.2009, 14:11
  3. Մեկը հասարակության համար, հասարակությունը մեկի...
    Հեղինակ՝ Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2009, 22:23
  4. Ծեր մարդիկ և հասարակությունը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.11.2008, 05:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •