User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Կապույտ արևներ

  1. #1
    Սկսնակ անդամ Մարկուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2013
    Հասցե
    Irland, Limerick
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կապույտ արևներ

    -Ես մի բան չեմ հասկանում.ախր դու նորմալ աղջիկ էիր:
    -Ես հիմա էլ եմ նորմալ աղջիկ:
    -Չէ հա~:Դու, որ կողքից լսեիր քո մտքերը,կյանքոմ քեզ նորմալ չէիր անվանի:
    -Ես ուղղակի սիրահարված եմ:
    -Դու սիրահարված չես է,դու չորանում ու գժվում ես նրա համար,չէ,ավելի ճիշտ դու պաշտում ես նրան:
    -Չափազանցնում ես:
    -Չէ,իրոք:Լսի՛ր, դու հավասարակշռած,առողջ դատողությամբ մարդ ես:Կարող ես ինձ բացատրել,թե նա ո՞վ է,ի՞նչ է,որ այդպես քեզ դուր է գալիս:Ախր,որ ասեմ դու նրա դուրը գալիս ես ու նրա ուշադրությունից շոյված` մեջդ ինչ-որ զգացմունք է առաջացել,սուտ կլինի:Իրոք չեմ հասկանում:
    -Լռի՛ր, հանգ՛իստ թող ինձ:
    -Չէ՛,ես պիտի խոսե՛մ:Դու քեզ ներշնչել ես,լուրջ եմ ասում:Հիշում ես,դու ինքդ էիր ասում,որ սիրահարվածությունը ներշնչանք է:
    -Ես հիմար էի:
    -Գրո՛ղը տանի,դու հիմա ես հիմար:Դու հաստատ ինչ-որ ղզիկ,թինեյջերական ֆիլմի տակ ես մնացել:
    -Երևի ուզում էիր ասել ֆիլմի ազդեցության տակ:
    -Ի՞նչ տարբերություն:
    -Ու~ֆ հասկացիր,երբ ես փակում եմ աչքերս,նրա դեմքն եմ տեսնում:
    -Ախ~ սիրտս:
    _Լռի՛ր, դու սիրտ չունես:Դու ընդամենը իմ երևակայության արդյունքն ես:
    -Ես քո երկրորդ §ես¦- ն եմ,ոչ թե երևակայության արդյունքը:
    -Ա~խ լսի՛ր,խնդրում եմ,նրա աչքերը ոնցոր երկու կապույտ արևներ լինեն:
    -Վա~խ մամա ջան:Նախ`արևը կապույտ չի լինում,և երկրորդ`արև բառը հոգնակիի կազմություն չունի:
    -Մե~ծ,կապու~յտ,պայծա~ռ արևներ:
    -Հա, քիթն էլ` կանաչ լուսին,ականջներն էլ` մանուշակագույն աստղեր:
    -Լռի՛ր, հիմարի մեկը,լսում ես,լռի՛ր,կորի՛ր ուղեղիցս,հանգի՛ստ թող ինձ,հերիք է ինձ ձեռ առնես:Դու սահմանափակ ես,բարդույթավորված,սառը:Կորի՛ր,դու՛րս արի իմ միջից:Ես սիրում եմ նրան,հասկացա՞ր,սիրու՛մ եմ:Սիրում եմ նրա համար,որ նրա կողքին ես,ես եմ,ու դա ինձ բավական է:
    Հանկարծ իմ մեջ ապրող այդ ըմբոստ §ես¦- ը լռեց ու անհետացավ:Չգիտեմ.արդյոք նա ընդունեց կապույտ արևերի գոյությունը,թե պարզապես անիմաստ համարեց հետս վիճելը` ինձ համարելով հիմար:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.05.2013), enna (01.05.2013), Այբ (02.05.2013), ԱնԱիդա (01.05.2013), Լեդի Վարդ (02.05.2013), մարիօ (01.05.2013), Վոլտերա (02.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ երազանքի կապույտ մշուշում...
    Հեղինակ՝ Արևանուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.02.2013, 00:41
  2. Կապույտ մորուքի վերջին կինը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.08.2011, 15:57
  3. Առք. iPod nano 5g 8gb կապույտ
    Հեղինակ՝ ChildOfTheSky, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.01.2011, 02:15
  4. Արձակ. Վերադարձ դեպի կապույտ մոլորակ
    Հեղինակ՝ Էրվին, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.06.2010, 23:44
  5. Արձակ. Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 21.02.2009, 02:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •