User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Երբ ես հեքիաթ եմ պատմում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երբ ես հեքիաթ եմ պատմում

    - Հեքիաթ կպատմե՞ս

    - Ի՞նչ

    - Հեքիաթ, սովորական, պուպուշ հեքիաթ

    - Բայց ես հեքիաթ պատմել չգիտեմ: Ոչ մեկը չեմ հիշում

    - Ուրեմն հորինիր

    - Համոզված ե՞ս, որ ուզում ես...

    - Հա, մենակ թե պուպուշ լինի

    - Չէ, ես պուպուշ բաներ չեմ պատմում, առավել ևս հորինում

    - Իսկ դու փորձիր

    - Դու կփոշմանես

    - Չեմ փոշմանի

    - Գոնե թեման ասա

    - Ի՞նչ, թեմա՞ն ասեմ, գրողիս տեսեք

    - Հեչ էլ գրող չեմ, ու մանավանդ հեքիաթասաց

    - Լավ, թող լինի տղայի ու աղջկա սիրո մասին

    - Բայց դա հեքիաթ չի լինի: Ավելի շատ 540 սերիայանոց սերիալ հ1-ի համար

    - Մի ջրիկացիր

    - Տղան ու աղջիկը...Օ, որքան քնքշանք ու սեր կար նրանց մեջ, քանի դեռ չէին հանդիպել միմյանց

    - Դե, վերջացրու՛

    - Չէ, ինչի՞... Լավ, տղան ու աղջիկն իրար էին սիրում: Մի օր տղան աղջկան հրավիրում է անտառ հանդիպման: Աղջիկը շուտ է տեղ հասնում ու սրտատրոփ տղային է սպասում: Հանկարծ հետևում զգում է ինչ-որ մեկի շնչառությունը: Շրջվում է ու տեսնում է...

    - Ի՞նչ է տեսնում

    - Կացնով ծաղրածուի

    - Զզվում եմ քեզնից

    - Չէ, դու շարունակությունը լսիր

    - Չեմ ուզում

    - Ծաղրածուն բռնաբարում է աղջկան

    - Էդ դեպքում ինչի՞ համար էր կացինը

    - Իսկ դու երևակայիր

    - Ջրիկ, ջը-րիկ... Չես կարող չէ՞ նորմալ բան պատմել

    - Լամպ

    - Ի՞նչ

    - Ուղղակի լամպ, էդ բառի տակ էլ ինչ ուզում ես պատկերացրու

    - Ավելի լավ է չպատկերացնեմ

    - Չէ պատկերացրու

    - Գնա հա

    - Ու՞ր գնամ, անտա՞ռ... Լավ սիրո մասի՞ն ես ուզում: Ուրեմն գայլն ու ագռավն իրար են սիրահարվում

    - Հետո՞

    - Հետո գիշերները հանդիպում են

    - Բա հետո՞

    - Հետո պարզվում է, որ երկուսն էլ որձ են

    - Ինչպիսի ֆանտազիա: Ավելի շատ շարքային սարսափներիցդ է

    - Սարսա՞փ ես ուզում: Մի մարդ աշխատում է գրասենյակում: Գրասենյակը գտնվում է շենքի 14-րդ հարկում: Վերելակ էլ շենքում չի լինում

    - Խեղճ մարդ

    - Չէ, դու լսիր, էդ մարդը վերելակավար է լինում

    - Վերելակավար գրասենյակու՞մ

    - Պատկերացրու, որ հա

    - Իսկ ի՞նչ էր անում, եթե վերելակ չկար

    - Աշխատում էր: Որպես վերելակ: Իրեն կախում էին ճոպաններից ու մարդիկ նրա միջոցով բարձրանում էին:

    - Էդպես շարունա՞կ

    - Հա, մինչև մի օր ճոպանները պոկվեցին ու ամեն ինչ վերջացավ: Հեքիաթն էլ:

    - Չէ, չէ ու էլի չէ....

    - Էլի չէ՞... Գիտես մեկը կար, ով ուրվականների էր տեսնում ու խոսում էր իրենց հետ: Հետո մի օր պարզեց, որ իրականում ինքն է ուրվականը, իսկ նրանք, ում հետ որ խոսում էր, սովորական մարդիկ էին:

    - Հիմա ե՞ս եմ ուրվականը, թե՞ դու

    - Դա ոչ ոք չի կարող ասել, ու դու անհամն ես

    - Դե ես երբեք չեմ հասնի մտքիդ փայլատակումներին: Ծաղրածուն բռնաբարում է աղջկան, ագռավն ու գայլը համասեռամոլներ են դուրս գալիս, մարդն աշխատում է որպես վերելակ, ինչ-որ մեկն ուրվական է ու չգիտի այդ մասին

    - Դե գիտես ինչ, ասել եմ, որ հեքիաթ պատմել չգիտեմ

    - Հա, փոխարենն ամեն ինչ փչացնում ես

    - Հիմարիկ, ի՞նչն եմ փչացրել

    - Իմ հեքիաթը... Ես հեքիաթ էի չէ՞ ուզում

    - Ուրեմն ամեն ինչ լավ է, արևը շողում է, դրսում տաք է, մարդիկ ժպտում են, բոլորն իրար սիրում են, բոլորը երջանիկ են...առ քեզ լավ ու պուպուշ հեքիաթ

    - Չէ, ուզում եմ, որ հեքիաթում արքայազն էլ լինի

    - ...բոլորը երջանիկ են...երջանիկ է նաև արքայազնը:

    - Ու թող կախարդ էլ լինի

    - Երջանիկ է նաև կախարդը

    - Չէ, կախարդը թող վերջում մեռնի

    - Լավ, ծաղրածուին կասեմ կախարդին սպանի, աղջկան էլ կամուսնացնենք արքայազնի հետ: Արքայազնը անգլիացի կլինի, որ ամեն ինչ աննկատ անցնի: Ագռավնի էգ կդարձնենք, կամ գայլին, չգիտեմ, շենքում վերելակ կկառուցենք, էն ուրվականների մասին հեքիաթում էլ հակառակը կլինի: Բայց մենք էստեղ մեկին էինք մոռացել

    - Ու՞մ

    - Տղային: Ախր պիտի անտառ գար, չէ՞... Աղջկա մոտ

    - Ճիշտ է, արի էսպես, իբր էդ տղան գժվում է սիրուց ու անտառում կորում է, հետո հանդիպում է ագռավենց

    - Չէէէ... Ես ուրիշ ձև էի մտածել... Ուղղակի եթե ասեմ, ինձնից լրիվ կհիասթափվես: Իրականում էդ տղան հեչ էլ չէր սիրում աղջկան: Ու հենց ինքն էր կացնով ծաղրածուն, բեեեե

    - Անտանելիի մեկը

    - Ախր զգուշացրեցի չէ՞, որ հեքիաթ պատմել չը-գի-տեմ...
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (01.05.2013), Այբ (01.05.2013), Անվերնագիր (01.05.2013), մարիօ (02.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Արձակ. Հեքիաթ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 02.01.2015, 08:02
  3. Մուլտֆի՞լմ, թե՞ հեքիաթ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.12.2012, 17:20
  4. Հեքիաթ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.01.2009, 03:26
  5. «Ոնց որ հեքիաթ լինի»
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.09.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •