StrangeLittleGirl-ի խոսքերից
Էս ինչ հավես թեմա ա:
Մի քանի առարկա կնշեմ:
Կարծեմ ժամանակին ակումբում մի ամբողջ թեմա եմ բացել էդ առարկայի հետ կապված, բայց էստեղ էլ կնշեմ: Կարծում եմ՝ շատ կարևոր ա արտասահմանյան գրականություն անցնելը, թեկուզ հայ գրականության դասաժամերի փոխարեն: Հայ գրականության էն քանակը, որ խցկում են մեր ուղեղը, լրիվ ավելորդ ա: Կարելի ա հանգիստ խղճով դա կրճատել, տեղն արտասահմանյանին էլ ծանոթացնել:
Մյուս առարկան, որ կուզեի լիներ, լրացուցիչ օտար լեզուն ա:
Երրորդ առարկան էլ, որ կուզեի մի քիչ այլ կերպ դասավանդվեր, պատմությունն ա: Չգիտեմ՝ մյուս դպրոցներում ոնց, բայց մեզ մոտ մի տեսակ ոնց որ մոռացած լինեին, որ հայոց պատմությունից բացի ուրիշ պատմություն էլ ենք անցնում: Իսկ էդ ուրիշն էլ հիմնականում Ռուսաստանի պատմություն էր, աշխարհից լրիվ բեխաբար էինք լինում: Մի անգամ իմ ընկերներից մեկը շատ լավ նկատեց. դպրոցում մեզ սովորացնում են, որ Երկրորդ համաշխարհայինը Գերմանիայի ու Սովետի միջև ա: Այ կուզեի, որ համաշխարհային պատմությունն իսկականից համաշխարհային լիներ: Չեմ ասում՝ ամենայն մանրամասնությամբ, բայց գոնե գաղափար կազմեինք:
Ու ընդհանրապես, շատ կուզեի, որ ընտրովի առարկաների պրակտիկան էլ մտներ մեզ մոտ: Նայեք, ասեցի օրինակ լրացուցիչ օտար լեզու, բայց դա կարար ընտրովիներից լիներ: Իսկ մեզ մոտ ավելի շուտ ընտրովի ա, թե որ առարկան ավելի լավ անցնես, էն էլ որոշ դպրոցներում:
Հա՛, մեկ էլ կուզենայի, որ արվեստի հետ կապված դասերը շատ լինեին, մեկ էլ զանազան սպորտաձևերը ֆիզկուլտուրայից բացի: Օրինակ Պրահայի մեր դպրոցում սովորական ֆիզկուլտից բացի լողն էլ էր պարտադիր: Ու համ էլ մինչև ահագին բարձր դասարաններ երաժշտություն ու նկարչություն էինք անցնում: Դե էլ չեմ ասում, որ կային նաև բազմաթիվ լրացուցիչ խմբակներ, որոնք կարող էիր հաճախել դասերից հետո ու որոնք հենց դպրոցի դասատուներն էլ ղեկավարում էին:
Էջանիշներ