Լիզ, երբևէ քեզ մոտ հարց չի՞ առաջացել, թե ոնց ա ստացվում, որ լրիվ նույն դպրոցը գնացած մի խումբ մարդիկ ինձ ու քեզ նման են դառնում, մի խումբն էլ բառադի անգրագետ հոմոֆոբներ, հարց չի՞ առաջանում, որ դպրոցի էդ տուֆտա հայրենասիրական քարոզները որոշ էրեխեքի ուղեղը լվանում ա, իսկ որոշ էրեխեք ասում են՝ դուք էլ, ձեր սուտի հայրենասիրությունն էլ: Պարզ չի՞, որ նման գաղափարական հարցերում ընտանիքն ավելի մեծ դեր ա ունենում, քան դպրոցը: Իհարկե, չեմ բացառում, որ դպրոցն էլ կարա գաղափարական փոփոխություններ ներարկի: Բայց դա ավելի քիչ ա, ու դպրոցի պարտականությունը չի: Դպրոցը եթե իրա միակ պարտականությունը՝ նորմալ կրթություն տալը կատարի, մնացած ամեն ինչն ավտոմատ կերպով իրա տեղը կընկնի:
enna (24.05.2014)
Կուզենայի դպրոցում սեռական դաստիարակություն ու առողջ ապրելակերպ անցնեինք: Մեկ էլ ֆիզկուլտուրային մի քիչ լուրջ վերաբերվեին թե ուսուցիչները, թե աշակերտները:
Թեմայում նշված հիմնական առարկաները ես անցել եմ դպրոցում. երգ-երաժշտություն, նկարչություն /չնայած ես նկարչությունից տենց էլ 0 մնացի, բոլոր աշխատանքները եղբայրս էր իմ փոխարեն նկարում/, աշխատանքի ուսուցում, կյանքի հմտություն, 8-10-րդ դասարաններում հոգեբանություն, աստղագիտություն ու ինֆորմատիկա էլ եմ անցել:
Ժող, հիմա դպրոցում աստղագիտություն չե՞ն անցնում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տասը տարի դպրոց եմ գնացել,մեկ տարի էլ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եմ սովորել,դպրոցում կուզենայի դասավանդվեր տրամաբանություն առարկան,որն իմ կարծիքով շատ օգտակար/օգնական կլինի նոր կյանք մտնող երիտասարդներին:
ռոբոտիկա ))
Դպրոցի առարկաներից մի բան հիշեցի:
Հիշում եմ, թե ինչպես էինք դպրոցում անցնում «Հին դարի պատմություն»: Դասագրքի մեջ նկար կար, թե ինչպես է կապիկը դառնում մարդ: Հատկապես դա տպավորվեց նրանով, թե ինչպես ուսուցչուհին կանչեց մեր դասարանցիներից մեկին ու ստիպելով նրան ուսերը ներս գցել, մեզ «բացատրում» էր, թե ուսերը, այսինքն՝ կապիկի, ինչպես է ուղղվում և այլն:
Մի երկու տարի անց նույն ուսուցչուհին, որ մեզ «ցույց էր տալիս», թե ինչպես են մարդիկ առաջացել կապիկներից, մեզ «Եկեղեցու պատմություն» դասավանդեց: Միանգամից էդ ուսուցչուհին աչքիցս ընկավ:
Ինչևէ: Դեռ դպրոցից ցանկացել եմ հոգեբանություն անցնել: Ցանկությունս կատարվեց համալսարանում, բայց դասախոսի պատճառով էդպես էլ հոգեբանություն առարկան մնաց անհասանելի:
Զաքար (06.06.2014)
Գիտես Այբ ջան կան որոշ եկեղեցականներ,որոնք առաջնորդվում են հետևյալ գաղափարախոսությամբ ` մարդու արտաքին տեսքն ինչ,որ ժամանակ եղել է կապիկինի նման,ուղղակի նրանց մեջ եղել է ես-ը,որն էլ նրանց ժամանակակից մարդու տեսքին է բերել էվոլուցիայի ընդացքում,ասածս այն է,որ երևի ձեր դասատունել է առաջնորդվել այս գաղափարախոսությամբ![]()
Այբ (06.06.2014)
Դպրոցում կարելի է անցնել
1.համաշխարհային գրականություն
2.Տրամաբանությու
3.Համաշխարհային պատմություն
4.Օտար լեզուներ (ընտրովի), նաև յուն ձև տարբեր սպորտաձևեր
5.Առաջին բուժոգնություն և տնտեսագիտության գոնե տարական կիրառելի գիտելիքներ(հիմնականում կառավարման մտածելակերպ ձևավորող, ոչ թե տեսական հիմարություրններ, որ էսոր դասավանդում են)
6. Էկոլոգիա, բնապահպանություն `մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ ըստ մակարդակների,,ՈՒ Գործնական կիրառության
7. Ու դպրոցում աշխատեն լավ հոգեբաններ, որ պարբերաբար հանդիպումներ կունենան սովորողների հետ, անհատական ու խմբային,տարբեր էեմաներով զրույցներ կանցկացնեն, նաև փիլիսոփայական ու առհասարակ միտքը զարգացնեն դպրոցում,,,,հոգեբաններ աշխատեն որ աշակերտի խնդիրները հասկանան ու լուծումներ առաջարկեն ,աշակերտն էլ ազատ լինելու հնարավորություն ունենա
8.Արվեստ ,մշակույթ,
Էսքանը հիշեցի, հիմա էն առարկաները, որ հանելա պետք, կամ կրճատել
1.հայ եկեղեցու պատմություն, էդ վերացնելա պետք, անկապ ժամերի ծախս, գոնե կրճատել ու դարձնել կրոնի պատմություն
2.տեխնոլոգիա,երգ,նկարչություն,շախմատ ու տենց արհեստ առարկաները թող դառնան խմբակներ, ով ցանկանա դասերից հետո թող հաճախի
ՈՒ պարտադիր բոլոր առարկաները մատչելի ու կարևոր տեղեկատվությունը,որ հետագա կյանքում հիշվի ու պետք գա ,ոչ թե էդ պահին անգիր անեն ու հետո մոռանան, Մեկել տեսականը բոլոր առարկաներումա շատ, գործնականին ավելի մեծ ուշադրությունա պետք դարձնել,քննությունների համակարգն էլ սխալ է ու առհասարակ դասավանդվող շատ առարկաների ծրագրերն ու մոտեցումներն են շատ սխալ իմ կարծիքով: մեր կրթական համակարգն ահավոր վիճակումա ,բայց կարճ կգրեմ թե չէ էդ առանձին թեմայա ու շատ երկար:
Զաքար (09.06.2014)
Էտիկա/էսթետիկա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ