Ես էլ կցանկանայի, որ դպրոցում պարտադիր դասավանդվեր երաժշտություն (գոնե տարրական գիտելիքներ) + երաժշտական գրականություն, երգ, պար, արվեստ, նկարչություն: Ու նաև կցանկանայի, որ սպորտի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնեին: Ու շախմատը հանեին դպրոցներից: Ոչ մեկ ՊԱՐՏԱՎՈՐ չէ շախմատ խաղալ իմանալ:
Ինչ վերաբերում է իմ բուհին` Ֆրանսիական համալսարանին, ես հիմնականում գոհ եմ եղել բոլոր առարկաներից: Ոչ մի ավելորդ առարկա չենք անցել, մենակ մի երկուսի դասախոսներն են վատը եղել:
Հիշում եմ, որ մեր փիլիոսփայության դասախոսը ասում էր, որ ցանկանում է հասնել նրան, որ մագիստրատուրայում դասավանդեր "Ճարտասանություն և արդյունավետ հաղորդակցման հիմունքներ" առարկան: Շատ կցանկանայի, որ դա անցնեինք:
Էջանիշներ