Կուզեի գերմաներեն ու ծրագրավորում: Այլ ոչ թե Noobs guide to computer
Կուզեի գերմաներեն ու ծրագրավորում: Այլ ոչ թե Noobs guide to computer
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Դիվ, ուղղագրության հետ կապված համեմատությունդ էնքան էլ տեղին չի, քանի որ ուղղագրության մեջ տարակարծություններն էնքան չնչին են, որ դրանց պատճառով դպրոցում ուղղագրություն չանցնելն առնվազն ծիծաղելի կլիներ։ Բայց առողջ սննդակարգի հետ կապված համաձայն եմ, որ կան դրույթներ, որոնց շուրջ բոլոր աղբյուրները համակարծիք են կարծես, օրինակ՝ բնական սննդի առավելությունը, արհեստական հավելումներով սննդի վնասակարությունը, հնարավորինս շատ թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործելու օգտակարությունը, շաքարի ու աղի չարաշահման հետևանքները և այլն։ Նկատի ունեմ էն ակնհայտ բաները, որոնց հավաստիությունը կարծես թե ոչ ոքի համար էլ վիճելի չի, գուցե վիճելի է քանակը, բայց որպես երևույթ՝ կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դիվ, հավատա, էս հարցերում ընդհանուր հայտարար չի էլ լինելու, ու ամեն ինչ շատ մութ ու խուճուճ ա, քան ուղղագրության ու նմանատիպ այլ հարցերում: Ասենք, լավ, սննդի քիմիական բաղադրությունը ոչինչ... իրականում դա մարդու անատոմիայից անցնում են, բայց դե սովորաբար դասատուները թռնում են էդ թեմաների վրայով: Բայց երբ բանը հասնում ա դեղերին, նրանց օգտակարությանն ու վնասակարությանը, ապա պետք ա մենակ մի բան անցնել. առանց բժշկի նշանակման ոչ մի դեղ չխմել, որովհետև էդ աշխարհը շատ խառն ա ու անկանխատեսելի, պետք չի էրեխեքին խառնել դրան: Ավելի լավ ա փոխարենն առաջին օգնություն անցնեն: Դա էլ հո համընդհանուր ա ու ամեն տեղ անցնում են: Մենք որ անցել ենք:
Եվուկ ջան, բայց չե՞ս կարծում, որ էդ դեպքում նաև պետք է քրիստոնյաներն էլ համապատասխանաբար իմանան այլ կրոնների մասին, որպեսզի իրենք ի վիճակի լինեն հարգելու ուրիշի կրոնն ու հավատքը և չծաղրելու այն։ Իսկ ինչքանո՞վ է զուտ հայ եկեղեցու պատմություն առարկան նպաստում դրան։ Ուրիշի կրոնը հարգելու համար նախ և առաջ պիտի ուրիշի կրոնն էլ մատուցվի։ Իմ կարծիքով, դրա համար պետք է ոչ թե հենց միայն հայ եկեղեցու պատմություն անցնել, այլ ընդհանուր կրոնի պատմություն, որի դեպքում բոլոր հիմնական կրոնները կներկայացվեն շատ անկեղմնակալ ձևով, որպեսզի երեխաներն իրենք կարողանան պատկերացում կազմել դրանց մասին ու նաև մի քիչ կրոնական հանդուրժողականություն սովորել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ruby Rue (01.05.2013), StrangeLittleGirl (01.05.2013), Yevuk (01.05.2013), Աթեիստ (01.05.2013)
Լրիվ համամիտ եմ Ուլուանայի ասածին: Դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդելը կրոնի պարտադրանք է, թեև օրենքով կրոնական ազատություն պետք է լինի: «Եթե հայ ես, ուրեմն՝ քրիստոնյա ես» պարտադրանքով յուրաքանչյուր դասից առաջ ստիպում էին աղոթել ու անգիր ասել դասագրքում գրվածները:
Առարկայի ցածր դասարանների ծրագիրը անցնում էինք «Հայոց Պատմություն»-ից. չեմ կարծում, որ արժի նույն բանը տարբեր ձևով մատուցել: Չնայած՝ ցածր դասարաններում գոնե հետաքրքիր բաներ էր, իսկ հետո արդեն սկսվեց քրիստոնեական աշխարհահայացքը ծամելն ու աշակերտների բերանը դնելը:
Կարծում եմ՝ 16-18 տարեկան դպրոցականները բավականին հասուն են, որ սեփական մտածելակերպն ու կրոնական հայացքներն ունենան, ուստի նրանց պետք է օգնել «Հայոց եկեղեցու պատմություն»-ը փոխարինելով «Կրոնի պատմություն» առարկայով: Կրոններ ուսումնասիրելը շատ ավելի հետաքրքիր է, քան ծամծմված տողեր անգիր ասելն ու ուսուցչին կրկնելը:
ՀԵՊ-ը մի վատ կողմ էլ ունի. շատ դպրոցներում այն դասավանդում են ոչ մասնագետները: Լավագույն դեպքում պատմության ուսուցիչը, բայց երբեմն գրականության, լեզվի, աշխարհագրության ուսուցիչներն են առարկան դասավանդում: Դեպք գիտեմ, որ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ պատմությունը դասվանդել է Եհովայի վկան ու դասերի ընթացքում լա՜վ էլ քարոզչությամբ զբաղվել:
Իսկ ես 4-5 ուսուցիչ եմ ունեցել, բայց քրիստոնյա չլինելով հանդերձ, իրենցից շատ բան գիտեի առարկայից:
Հա, մեկ էլ ավելացնեմ, որ «Հայոց Պատմություն» առարկան դասավանդելու ձևն է չափից դուրս անիմատ: 5-9-րդ դասարաններում սկզբից մինչև վերջ անցնում ենք առարկան, հետո կրկնում ենք ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ապա գնում ենք բուհ ու ստիպված լինում նույն բանը երրորդ անգամ սովորել: Հուսամ՝ գոնե մագիստրատուրայում չենք անցնի:
Իսկ համաշխարհային պատմությանը շատ քիչ ժամանակ է տրվում, իսկ ոչ հոսքային դասարաններում՝ ընդհանրապես չեն անցնում:
Ինչպես նաև ավագ դպրոցի գրականության դասագրքերից լրիվ դուրս է մղվել համաշխարհային գրականությունը: Միջին դպրոցում նույն բաներն անցնելուց հետո, էլի ամիսներով Րաֆֆի, Մուրացան, Դեմիրճյան... Աշխարհում լիքը լավ գրողներ կան, իսկ դպրոցում գոնե պիտի ուղղորդեն աշակերտներին:
Ախր բութ չենք, որ ստիպում են նույն բանը 10 անգամ կարդալ ու սովորել: Դրանից միայն առարկաների նկատմամբ հետաքրքրությունն է կորում:
Հասկանում եմ՝ պետք է մեր լեզուն, պատմությունն ու գրականությունը լավ իմանանք, բայց չի կարելի էդպիսի նեղ կաղապարներ ստեղծել ու ստիպել, որ տեղավորվենք դրանց մեջ:
Ու ընդհանրապես ասած, դպրոցներում դասավանդվող հումանիտար առարկաների մեծամասնությունը ուսուցանվում է որպես տրամաբանություն չպահանջող ու անգիր անելու առարկա: Էլ ի՞նչ գրականություն, եթե դու պետք է վերապատմես տվյալ գրքի մասին ինչ-որ «խելոք»-ի գրածը, ոչ թե սեփական կարծիքդ հայտնես, էլ ի՞նչ պատմություն, որ ոչ թե պետք է վերլուծես իրադարձություններն ու գործիչներին, այլ իրար հետևից թվեր անգիր ասես...
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 01.05.2013, 18:47:
StrangeLittleGirl (01.05.2013), Աթեիստ (01.05.2013), Անվերնագիր (01.05.2013), Ուլուանա (01.05.2013)
Ոչ թե կուզեի (արդեն չէի ուզի, որտեւ ինքնուրույն սովորել եմ), այլ պարտադիր պետք ա, որ մեր ճարտարապետության եւ դիզայնի ֆակուլտետում որեւէ համակարգչային ծրագիր խորացված անցնեն, մասնավորապես ArchiCAD ծրագիրը ու որեւէ Render անելու ծրագիր, թեկուզ ամենահասարակ Artlantis Studio-ն: Էսօր նախագծման մեջ արդեն ձեռքով գծելու հասկացությունը վերացել ա: Իսկ մեր ֆակուլտետում մինչեւ 3-րդ կուրս պարտադրում են ձեռքով գծել (սրան դեմ չեմ, ամեն դեպքում նենց էլ չպիտի լինի, որ ճարտարապետը մատիտ բռնել չիմանա), իսկ հետո թույլատրում են նաեւ համակարգչով արված նախագծերը, բայց թե որտեղից պիտի ուսանողը իմանա համակարգչով 3D հավաքել ու render անել, դա մեր ինստիտուտի խնդիրը չի: Մենք ընդամենը մի կիսամյակ անցել ենք հիմարագույն AutoCAD ծրագրով երկու հատ գիծ միծ գծել ու վերջ: Ով ինքնուրույն չսովորի կամ չգնա մասնավոր պարապի, հետո շանս չի ունենա աշխատանք գտնելու:
StrangeLittleGirl (01.05.2013), Աթեիստ (01.05.2013)
Լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ, Անահիտ: Թող մի դաս անցնեն, որտեղ կդասավանդվեն բոլոր կրոնների մասին, որ երեխաները ինչքան հնարավոր է շատ գիտելիք ստանան, և հետո էլ, որ ամեն մեկը ինքնուրույն ընտրի և որոշի իր հավատքը և/կամ կրոնը:
Հ.Գ. Չգիտեմ իմ բախտն է բերել, թե ոնց, բայց մեր դպրոցում մենք ոչ աղոթել ենք, ոչ էլ երբեև մեզ ասել են, որ մենք պարտավոր ենք քրիստոնյա լինել: Մեր դասը եղել է զուտ որպես գիտելիքի (ինֆորմացիայի) ստացում:
StrangeLittleGirl (01.05.2013), Աթեիստ (01.05.2013), Ինչուիկ (01.05.2013), Ուլուանա (01.05.2013)
Ցանկալի կլիներ դպրոցական ծրագրի մեջ տեսնել «հոգեբանություն» անունով առարկա, որը կօգներ ավելի պատրաստ լինելու հետդպրոցական կյանքին
«Ինչպես հայտնել հարազատին հիվանդի մահվան մասին» և «Ինչպես ասել հիվանդին իր հիվանդության մասին» առարկաներ
Կարող ա թվա անկապ բան ա ու եդ սովորելով չի, բայց ըստ իս սաել ա պետք հատուկ սովորել՝ յաթրոգենիայից խոսափելու համար
Ասում են ԱՄՆում անցնում են ես տիպի առարկաներ
Մենքել ենք յանի անցնում առաջին կուրսում, երբ անգամ լավ չենք հասկանում ի՞նչ ա հիվանդը կամ ի՞նչ ա հիվանդությունը ու անցնում ենք ամբյոնում, որը զուրկ ա բոլոր տեսակի բարոյական արժեքներից ու հենց սենց պահերը չենք անցնում, մենակ դատարկ զրույցներ ենք վարում՝ էֆթանազիայի մասին, մառազմատիկ փիլիսոփայի հետ, ով իրա անհաջող գիրքն ա ուզում մեզ վաճառի
Սովորում եմ ԵՊԲՀ-ում: Ընդհանուր Բժշկության ֆակուլտետում
Վերջին խմբագրող՝ GriFFin: 23.05.2014, 19:56:
Աթեիստ (23.05.2014)
Աթեիստ (23.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ