User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Ի՞նչ առարկա կուզենայիք անցնել, որ չեք անցել

  1. #16
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ի դեպ, լսել եմ՝ դպրոցներում հիմա «Առողջ ապրելակերպ» են դասավանդում: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ են անցնում, բայց կուզենայի, որ մեր ժամանակ էլ նման բան լիներ:

    Դրանով կարելի է առողջ սերունդ կրթել: Մոտիվացնել երեխային, որովհետև ոնց հասկացել եմ մեր ֆիզկուլտուրայի դասատուները հաջող չեն հիմնականում: Էլ չեմ ասում, որ նորմալ չեն զբաղվում: Հիմա իհարկե չգիտեմ, բայց ինչ պիտի փոխված լիներ...

    Այնպիսի սերունդ կրթեին, որի արական սեռի ներկայացուցիչները 13 տարեկանից դպրոցի կողքի դալդա տեղերում թաքուն չծխեին ու դրա փոխարեն գնային որևիցե մարզական խմբակ:

    Անառողջ ապրելակերպն ու ֆիզկուլտուրայով չզբաղվելն է պատճառը, որ մեր տղաներն ու աղջիկները ֆիզիկապես աննորմալ տեսք են ստանում: Տղաները՝ տախտակ դոշ կամ 15 տարեկանում՝ արդեն կերած խմած փոր, աղջիկներն էլ հաստ քամակ ու իրար կպած ազդրեր:

    Հետո իհարկե տարիների ընթացքում մեծանալով՝ նախկին երեխաները դա փորձում են շտկել, բայց հո ամեն ինչ չի կարող ստացվել: Կմախքը վաղուց ձևավորվել է:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.05.2013)

  3. #17
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ կցանկանայի, որ դպրոցում պարտադիր դասավանդվեր երաժշտություն (գոնե տարրական գիտելիքներ) + երաժշտական գրականություն, երգ, պար, արվեստ, նկարչություն: Ու նաև կցանկանայի, որ սպորտի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնեին: Ու շախմատը հանեին դպրոցներից: Ոչ մեկ ՊԱՐՏԱՎՈՐ չէ շախմատ խաղալ իմանալ:
    :
    ես սխալ գիտեմ, թե՞ մենակ իմ սովորած դպրոցի տարրական դասարանում պարտադիր է երաժշտությունն ու նկարչություն անցնելը՝ տարական գիտելիքները. չնայած պարտադիր չեմ համարում, ինչքան էլ երգիս դասատուն ինձ չսիրեց՝ ամբողջ օրը մի տող երգել էր պահանջում, չէի կարում՝ հանդեսներին կանգնում էի վերջում ու բերանս բացում- փակում էի, կամ նկարչությունը ասում էր աչքերդ փակ խզբզում ես, ուզում ես նկար համարեմ: Մեկ է երկուսից էլ 0 մնացի.

    Աշխատանքի ուսուցումը- ես անցել եմ, իմ դպրոցում եղել է՝ հիմա չգիտեմ, ոնց որ հանել են: Տղաներին տանում էին փայտ կտրել էին տալիս, ծառ էին տնկում, հողը մշակում՝ չնայած մենք էլ ենք դրանք արել, աղջիկներին էլ սեղան դասավորելը, կարելը, սալաթներ ու խմորեղեններ պատրաստելն էին սովորեցնում: Այդ ժամանակվա գրած տորթերից միշտ էլ սարքում եմ.

    մեկ էլ հոգեբանւթյունը պարտադիր գոնե մի տարի արժի սովորեցնել:
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  4. #18
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ հոգեբանւթյունը պարտադիր գոնե մի տարի արժի սովորեցնել:
    Երեխաները կհասկանա՞ն հոգեբանություն:

  5. #19
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաները կհասկանա՞ն հոգեբանություն:
    9 - 12 դասարաններում ինչո՞ւ չեն հասկանա.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  6. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    ես սխալ գիտեմ, թե՞ մենակ իմ սովորած դպրոցի տարրական դասարանում պարտադիր է երաժշտությունն ու նկարչություն անցնելը՝ տարական գիտելիքները. չնայած պարտադիր չեմ համարում, ինչքան էլ երգիս դասատուն ինձ չսիրեց՝ ամբողջ օրը մի տող երգել էր պահանջում, չէի կարում՝ հանդեսներին կանգնում էի վերջում ու բերանս բացում- փակում էի, կամ նկարչությունը ասում էր աչքերդ փակ խզբզում ես, ուզում ես նկար համարեմ: Մեկ է երկուսից էլ 0 մնացի.
    Ցավոք, մեր դպրոցներում դրանք որպես «անլուրջ» առարկաներ էին: Այ, երգը հենց հանդես-մանդեսի համար էր: Ախմախ երգեր էին սովորացնում, հետո ստիպում, որ երգենք: Դա երաժշտությունից տարրական գիտելիք չի: Իսկ օրինակ Պրահայի դպրոցում երաժշտության դասերին մեզ զանազան գործիքներ էին տալիս, ասում՝ մի երգ պատրաստեք, ներկայացրեք: Հա, տեղն էկած դեպքում երգեր էլ էինք սովորում, բայց դա էլ շատ պորֆեսիոնալ էր արվում:

    Նույնն էլ նկարչությունը: Բան չէին սովորացնում: Թեման տալիս էին, պիտի նկարեիր, ընդ որում՝ ֆլոմաստերով կամ էլ մատիտով, ինչին դասընկերներդ միշտ թարս էին նայում: Իսկ նույն Պրահայի դպրոցում նկարելու տարբեր միջոցներ ենք փորձել: Սկսած վրձինով, վերջացրած ականջ մաքրիչով ու սպունգով ինչ ասես չենք օգտագործել նկարելու համար:

    Աշխատանքի ուսուցումը- ես անցել եմ, իմ դպրոցում եղել է՝ հիմա չգիտեմ, ոնց որ հանել են: Տղաներին տանում էին փայտ կտրել էին տալիս, ծառ էին տնկում, հողը մշակում՝ չնայած մենք էլ ենք դրանք արել, աղջիկներին էլ սեղան դասավորելը, կարելը, սալաթներ ու խմորեղեններ պատրաստելն էին սովորեցնում: Այդ ժամանակվա գրած տորթերից միշտ էլ սարքում եմ.

    մեկ էլ հոգեբանւթյունը պարտադիր գոնե մի տարի արժի սովորեցնել:
    Հըմ, հա, աշխատանքի ուսուցումն էլ... մի պատուհաս էլ էդ առարկան է: Մեր դպրոցում մենք մենակ եսիմ քանի տարի ասեղնագործություն ենք անցել: Ու՞մ ա դա պետք: Հա, պետք ա խոհարարությունը որպես պարտադիր առարկա մտցնել, ընդ որում՝ երկու սեռերի համար էլ: Ֆինլանդիայում անում են, դրա համար ամեն դպրոց պարտադիր խոհանոց ունի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (01.05.2013)

  8. #21
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    9 - 12 դասարաններում ինչո՞ւ չեն հասկանա.
    Չնայած, հա… Կհասկանան: Մեր ժամանակ դժվար թե հասկանայինք:

  9. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուհում

    1, Մշակութաբանություն ու արվեստաբանություն շատ ավելի ընդլայնված ձեւով
    2,Մենեջմենթ եւ մարկետինգ
    3,Մաթեմատիկա հումանիտար հոսքերում
    5,ծրագրավորման տարբեր առարկաներ
    6, օրենքներ ավելի խորացված ձեւով
    7,Հաշվապահություն
    8,մարդկային ռեսուրսների կառավարում
    9,Տնտեսագիտություն խորացված ձեւով

    Ու էլի լիքը բաներ
    Դպրոցի մասին գրածիդ դեռ չեմ անդրադառնում, բայց բուհի ցուցակիդ հեչ համաձայն չեմ ։ Նախ լրիվ տնտեսագիտական թեքումով ստացվեց։ Օրինակ, ինչի՞ պիտի ցանկացած բուհում մենեջմենթ և մարքետինգ, հաշվապահություն ու խորացված տնտեսագիտություն անցնեն։ Մենք էդ նշածներիդ մեծ մասը չենք անցել, բայց, մեկ ա, էլի, էնքան շատ հանրակրթական առարկաներ էինք անցնում, որ մասնագիտականի համար ժամանակ չէր մնում, ժամանակի մեծ մասը ծախսում էինք բազմաթիվ հանրակրթական առարկաների տակից դուրս գալու վրա։ Կոնկրետ տնտեսագիտություն անցել ենք երկու թե երեք սեմեստր ու ես համարում եմ, որ շատ էր նույնիսկ. կարելի էր մի սեմեստրով սահմանափակվել։ Դրա փոխարեն կուզենայի նորմալ թարգմանչություն անցնեինք, որ մասնագիտական էր, բայց ընդամենը մի սեմեստր թարգմանության տեսություն անցանք, մի սեմեստր՝ գործնական, էն էլ վերջին սեմեստրում, երբ դասերն արդեն կիսատ–պռատ էին անցկացվում։

    Հ.Գ. Սենց որ նայում եմ բոլորի առաջարկներին, էդ բոլորը ուսումնական ծրագրերում տեղավորելու համար հարկավոր ա մինիմում տասնհինգ տարվա դպրոց, մի տասը տարվա էլ բուհ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.05.2013, 01:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.05.2013)

  11. #23
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    ես սխալ գիտեմ, թե՞ մենակ իմ սովորած դպրոցի տարրական դասարանում պարտադիր է երաժշտությունն ու նկարչություն անցնելը՝ տարական գիտելիքները. չնայած պարտադիր չեմ համարում, ինչքան էլ երգիս դասատուն ինձ չսիրեց՝ ամբողջ օրը մի տող երգել էր պահանջում, չէի կարում՝ հանդեսներին կանգնում էի վերջում ու բերանս բացում- փակում էի, կամ նկարչությունը ասում էր աչքերդ փակ խզբզում ես, ուզում ես նկար համարեմ: Մեկ է երկուսից էլ 0 մնացի.

    Աշխատանքի ուսուցումը- ես անցել եմ, իմ դպրոցում եղել է՝ հիմա չգիտեմ, ոնց որ հանել են: Տղաներին տանում էին փայտ կտրել էին տալիս, ծառ էին տնկում, հողը մշակում՝ չնայած մենք էլ ենք դրանք արել, աղջիկներին էլ սեղան դասավորելը, կարելը, սալաթներ ու խմորեղեններ պատրաստելն էին սովորեցնում: Այդ ժամանակվա գրած տորթերից միշտ էլ սարքում եմ.

    մեկ էլ հոգեբանւթյունը պարտադիր գոնե մի տարի արժի սովորեցնել:
    Ուրիշ դպրոցներում ճիշտն ասաց չգիտեմ, թե ոնց է եղել, բայց իմ դպրոցում երգ չենք անցել: Նկարչության դասն էլ սահմանափակվում էր ջահել դասատուի մեր ալբոմներում աղջիկներ նկարելով: Ձեռքի աշխատանք մենք էլ ենք անցել. տիկնիկներ էինք պատրաստում ավելից ու պատռած չուլկիներից :
    Ես շատ կցանկանայի, որ այօրվա ԲՈԼՈՐ երիտասարդները դպրոցն ավարտելուց իմանային երգել, պարել, տեղյակ լինեին հայտնի կոմպոզիտորների կյանքից, նրանց գրված որոշ գործերից, իմանային հայտնի նկարիչներին, նրանց գործերը: Գոնե այդքանը: Իմ կարծիքով տվյալ ոլորտներից գոնե տարրական գիտելիքներ ունենալը կնպաստեր մեր ճաշակի երաժշտության, հագուստի, պահելաձևի և այլնի քիչ թե շատ բարձրացմանը:

    Հա՜, ու մեկ էլ շա՜տ կցանկանայի, որ դպրոցներում դասավանդվեր "Էթիկայի կանոններ": Դա մեր ազգի մոտ շատ է կաղում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.05.2013)

  13. #24
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Քաղաքագիտություն
    2. Սեռական դաստիրակություն
    3. Հայ երաժշտության պատմություն

    Երեքն էլ դպրոցում:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (01.05.2013)

  15. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մեր ժամանակ մի ցածր դասարաններում «Հայրենի բնություն» առարկա էինք անցնում, որը, ինչպես Հայաստանի դպրոցներում շատ ուրիշ առարկաների վերնագրեր, էնքան էլ չէր համապատասխանում առարկայի բովանդակությանը։ Հիշում եմ՝ դասագրքում ամենաբազմազան նյութեր կային՝ քաղաքավարության կանոններից ու ծաղիկների խնամքից, վերջացրած մազերի խնամքով ու բնության, եղանակի հետ կապված զանազան ինֆորմացիայով։ Ու էդ ամենը նույն դասագրքում ։ Կարծեմ 2-4–րդ դասարաններում էինք անցնում, այսինքն՝ էդ դասարաններում հաստատ անցել ենք, գուցե առաջինում էլ ենք անցել, ուղղակի առանց դասագրքի։ Հետո էդ առարկան, փաստորեն, բաժանվեց մեծ ծանոթ բազմաթիվ առանձին առարկաների։ Ուղղակի Եվուկը որ ասեց էթիկայի կանոնների մասին, դրանից հիշեցի։ Հիմա էլ կարծեմ «կյանքի հմտություններ» կոչվող առարկա են անցնում, համենայնդեպս, լսել եմ, որ ինչ–որ դպրոցներում անցնում են, ենթադրում եմ, որ նման բաներ են նաև ներառված մեջը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Քաղաքագիտություն
    2. Սեռական դաստիրակություն
    3. Հայ երաժշտության պատմություն

    Երեքն էլ դպրոցում:
    Քաղաքագիտությու՞ն ։ Լավ, էլի։ Որպես ի՞նչ։ Մեղք չե՞ն էդ էրեխեքը։ Բուհում մի կերպ էի հանդուրժում էդ առարկան. կյանքիցս բազմաթիվ տարիներ խլեց, մնում էր մի էդքան էլ դպրոցում խլած լիներ, ու ես արդեն երևի կենդանի չլինեի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (01.05.2013), Yevuk (01.05.2013), Մարկիզ (01.05.2013)

  18. #27
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ դպրոցներում ճիշտն ասաց չգիտեմ, թե ոնց է եղել, բայց իմ դպրոցում երգ չենք անցել: Նկարչության դասն էլ սահմանափակվում էր ջահել դասատուի մեր ալբոմներում աղջիկներ նկարելով: Ձեռքի աշխատանք մենք էլ ենք անցել. տիկնիկներ էինք պատրաստում ավելից ու պատռած չուլկիներից :
    Ես շատ կցանկանայի, որ այօրվա ԲՈԼՈՐ երիտասարդները դպրոցն ավարտելուց իմանային երգել, պարել, տեղյակ լինեին հայտնի կոմպոզիտորների կյանքից, նրանց գրված որոշ գործերից, իմանային հայտնի նկարիչներին, նրանց գործերը: Գոնե այդքանը: Իմ կարծիքով տվյալ ոլորտներից գոնե տարրական գիտելիքներ ունենալը կնպաստեր մեր ճաշակի երաժշտության, հագուստի, պահելաձևի և այլնի քիչ թե շատ բարձրացմանը:

    Հա՜, ու մեկ էլ շա՜տ կցանկանայի, որ դպրոցներում դասավանդվեր "Էթիկայի կանոններ": Դա մեր ազգի մոտ շատ է կաղում:
    Դա ուրիշ: Բայց իմ դասարանում երգի դասը սահմանափակվում էր լավ երգողներին միջոցառման պատրաստելով, նկարչությունն էլ գերազանցիկներին գովելով: Ոչ մի նկարիչ ու երաժիշտ չենք անցել՝ իսկ դրանք ավելի հարմար է, քան երգել ստիպելը: Պարի խմբակն էլ, որ մի երկու տարի պարտադիր լիներ՝ վատ չէր լինի:

    Ինչքան լսում եմ, հիմա շատ դպրոցներում մաթեմատիկան էլ է անպետք դարձել, չնայած այդպես էլ կար.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (01.05.2013)

  20. #28
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մեր ժամանակ մի ցածր դասարաններում «Հայրենի բնություն» առարկա էինք անցնում, որը, ինչպես Հայաստանի դպրոցներում շատ ուրիշ առարկաների վերնագրեր, էնքան էլ չէր համապատասխանում առարկայի բովանդակությանը։ Հիշում եմ՝ դասագրքում ամենաբազմազան նյութեր կային՝ քաղաքավարության կանոններից ու ծաղիկների խնամքից, վերջացրած մազերի խնամքով ու բնության, եղանակի հետ կապված զանազան ինֆորմացիայով։ Ու էդ ամենը նույն դասագրքում ։ Կարծեմ 2-4–րդ դասարաններում էինք անցնում, այսինքն՝ էդ դասարաններում հաստատ անցել ենք, գուցե առաջինում էլ ենք անցել, ուղղակի առանց դասագրքի։ Հետո էդ առարկան, փաստորեն, բաժանվեց մեծ ծանոթ բազմաթիվ առանձին առարկաների։ Ուղղակի Եվուկը որ ասեց էթիկայի կանոնների մասին, դրանից հիշեցի։ Հիմա էլ կարծեմ «կյանքի հմտություններ» կոչվող առարկա են անցնում, համենայնդեպս, լսել եմ, որ ինչ–որ դպրոցներում անցնում են, ենթադրում եմ, որ նման բաներ են նաև ներառված մեջը։
    "Կյանքի հմտություն" մենք էլ էին անցում: Կարգին դասերից մեկն էր: Հիշում եմ՝ որ ամեն դասին կար մի իրավիճակ, որից ամեն մեկս փորձում էինք դուրս գալ: Ու հերթով ասում էին մեր կարծիքը, քննարկում ու բանավիճում էինք: Նաև շատ տեղեկություններ էինք իմանում կյանքի տարբեր իրավիճակների մասին, օրինակ՝ եթե ընկերդ ՁՒԱՀ-ով հիվանդ է, դա չի նշանակում, որ պետք է իր հետ չխոսել. ՁԻԱՀ-ը օդային ճանապարհով չի անցում: Նման հետաքրքիր փաստեր... Շատ կարևոր առարկա է եղել իմ կյանքում ու շատ բան եմ սովորել:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (01.05.2013), Stranger_Friend (01.05.2013), Մարկիզ (01.05.2013), Նաիրուհի (01.05.2013), Ուլուանա (01.05.2013)

  22. #29
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ուրիշ: Բայց իմ դասարանում երգի դասը սահմանափակվում էր լավ երգողներին միջոցառման պատրաստելով, նկարչությունն էլ գերազանցիկներին գովելով: Ոչ մի նկարիչ ու երաժիշտ չենք անցել՝ իսկ դրանք ավելի հարմար է, քան երգել ստիպելը: Պարի խմբակն էլ, որ մի երկու տարի պարտադիր լիներ՝ վատ չէր լինի:

    Ինչքան լսում եմ, հիմա շատ դպրոցներում մաթեմատիկան էլ է անպետք դարձել, չնայած այդպես էլ կար.
    Այ էդ ստիպելը շատ վատ է: Իհարկե բնությունից տրված ձայն ոչ բոլորն են ունենում, բայց դա առիթ չի, որ երեխային կոտրես ու հանդեսներին թույլ չտաս մասնակցել: Երգ առարկայի իմաստը, կարծում եմ, ավելի շատ երգի տեխնիկան սովորեցնելու մեջ է, թե ինչպես ճիշտ շնչել, թե ինչպես չերգել կոկորդով, ինչպես նաև գամմաներ երգերը և նոտաներ իմանալը:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (01.05.2013), Stranger_Friend (01.05.2013), Ուլուանա (01.05.2013)

  24. #30
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս էլ հիշեցի մի քանի առարկա, որ տեսականորեն անցնում էինք, բայց կուզեի որ իսկականից անցեինք։
    Դպրոցում
    1. Անգլերեն (օտար լեզու)
    2. Քիմիա
    3. Ֆիզիկա
    4. Աստղագիտություն (սա ընդհանրապես չենք անցել)
    5. Համաշխարհային գրականություն (զզվում էի պարտադրված հայկականից իրանց պապիկ թագավորով)

    Ինստիտուտում (բժշկական, դեղագիտական)
    1. Հոգեբանություն (վայ էն անցնելուն)
    2. էթիկա

    Հիմա էն առարկաները, որոնց վրա անտեղի ժամանակ ենք ծախսել
    Դպրոցում
    1. երգ, երաժշտություն
    2. լսել եմ նոր առարկաներ են մտցրել՝ Շախմատ, Հայ եկեղեցու պատմություն - Տղուս ասելու եմ դրանց լուրջ չվերաբերվի ինչա թե դրանք դպրոցական ծրագրում են։

    Ինստիտուտում (սրանց համար ռեկտորին գյուլլել էր պետք
    1. Մեղվաբուծություն (կամ մեղվաբուժություն) - տենց էլ չհասկացանք
    2. փիլիոսոփայություն
    3. քաղաքագիտություն (էս կարգի ինչ որ բան էր)
    4. 8 տարբեր քիմիաներից առնվազն կեսը
    5. լատիներեն (սա լրիվ վերացնել ա պետք, բժիշկների ռուսերեն գրածը ոչ պակաս անհասկանալի ա)

    Կարծում եմ, էլի կհիշեմ, կգրեմ, կրթությունիցս լավ վառված եմ ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ նվեր կուզենայիք ստանալ
    Հեղինակ՝ Mag!, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 101
    Վերջինը: 28.12.2016, 18:49
  2. Ի՞նչը կուզենայիք փոխել ձեր մեջ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 262
    Վերջինը: 09.06.2013, 15:13
  3. Չեռնոբիլյան աղետից անցել է 24 տարի
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.04.2010, 14:43
  4. C++-ից ինչպես անցնել C#-ին
    Հեղինակ՝ min-mak, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.08.2009, 07:08
  5. Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.11.2007, 09:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •