Ժող, մեր ժամանակ մի ցածր դասարաններում «Հայրենի բնություն» առարկա էինք անցնում, որը, ինչպես Հայաստանի դպրոցներում շատ ուրիշ առարկաների վերնագրեր, էնքան էլ չէր համապատասխանում առարկայի բովանդակությանը։ Հիշում եմ՝ դասագրքում ամենաբազմազան նյութեր կային՝ քաղաքավարության կանոններից ու ծաղիկների խնամքից, վերջացրած մազերի խնամքով ու բնության, եղանակի հետ կապված զանազան ինֆորմացիայով։ Ու էդ ամենը նույն դասագրքում
։ Կարծեմ 2-4–րդ դասարաններում էինք անցնում, այսինքն՝ էդ դասարաններում հաստատ անցել ենք, գուցե առաջինում էլ ենք անցել, ուղղակի առանց դասագրքի։ Հետո էդ առարկան, փաստորեն, բաժանվեց մեծ ծանոթ բազմաթիվ առանձին առարկաների։ Ուղղակի Եվուկը որ ասեց էթիկայի կանոնների մասին, դրանից հիշեցի։ Հիմա էլ կարծեմ «կյանքի հմտություններ» կոչվող առարկա են անցնում, համենայնդեպս, լսել եմ, որ ինչ–որ դպրոցներում անցնում են, ենթադրում եմ, որ նման բաներ են նաև ներառված մեջը։
Էջանիշներ