ես սխալ գիտեմ, թե՞ մենակ իմ սովորած դպրոցի տարրական դասարանում պարտադիր է երաժշտությունն ու նկարչություն անցնելը՝ տարական գիտելիքները. չնայած պարտադիր չեմ համարում, ինչքան էլ երգիս դասատուն ինձ չսիրեց՝ ամբողջ օրը մի տող երգել էր պահանջում, չէի կարում՝ հանդեսներին կանգնում էի վերջում ու բերանս բացում- փակում էի, կամ նկարչությունը ասում էր աչքերդ փակ խզբզում ես, ուզում ես նկար համարեմ: Մեկ է երկուսից էլ 0 մնացի.
Աշխատանքի ուսուցումը- ես անցել եմ, իմ դպրոցում եղել է՝ հիմա չգիտեմ, ոնց որ հանել են: Տղաներին տանում էին փայտ կտրել էին տալիս, ծառ էին տնկում, հողը մշակում՝ չնայած մենք էլ ենք դրանք արել, աղջիկներին էլ սեղան դասավորելը, կարելը, սալաթներ ու խմորեղեններ պատրաստելն էին սովորեցնում: Այդ ժամանակվա գրած տորթերից միշտ էլ սարքում եմ.
մեկ էլ հոգեբանւթյունը պարտադիր գոնե մի տարի արժի սովորեցնել:
Էջանիշներ