User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: Երջանկության բանալիներ

  1. #76
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց բոլորն էլ իրենց երջանկությունը ինչ-որ բան ունենալու մեջ են տեսնում, թեկուզ դա լինի մարդ կամ զգացմունք: Ի՞նչ տարբերություն երջանկությունս մեքենա է, հարստանալը թե օրինակ որևէ երկիր տեսնելու մեջ:
    Բոլորն էլ մտածում են իրենց <<երազանքը>> ձեռք բերելու դեպքում ընդմիշտ երջանիկ կլինեն, կամ եթե նույնիսկ գիտեն, որ դա մշտական երջանկության չի բերի, մեկ է ձգտում են դրան:
    Հիմա եթե ես տվյալ պահին մեքենա եմ ուզում, առաջարկում եք դա ուղղակի չցանկանա՞մ (չնայած դա բարդ գործ է): Այդ դեպքում միգուցե իմ երազանքը ընդմիշտ էլ մնա այդ մեքենայի մեջ, կամ եթե դա չունենամ, ուրիշ երազանքների չձգտեմ:
    Եթե չցանկանաս, էլ ինչի՞ պիտի երազանդ ընդմիշտ մնա էդ մեքենայի մեջ ։
    Կարծում եք դա ճի՞շտ է, երբ ձգտում չկա որևէ բանին հասնելու.
    Բայց ձգտումի բացակայության մասին ո՞վ խոսեց։ Կարելի ա լիքը բաների ձգտել, բայց երջանկությունը դրանց մեջ չփնտրել։ Մարդը եթե ինքնաբավ չեղավ, երբեք էլ երջանիկ չի կարող լինել, որովհետև իրենից դուրս ամեն ինչն էլ փոփոխական ա, ու երջանկության համար դրանց վրա հույս դնել չարժե։ Ու նորից գալիս ենք նրան, ինչ որ գրել էի էս թեմայում իմ առաջին գրառման մեջ։
    Էս թեմայով շատ կխոսեի, ասելիք ահագին ունեմ, բայց դե ու՞մ ա էդ ամենը հետաքրքրում, ղժժացողներն ավելի շատ են։ Նենց որ երևի սահմանափակվեմ էսքանով ։
    Տպավորություն չլինի, թե ես ինձ ամենագետի տեղ եմ դրել ու հասել եմ էն ամենին, ինչի մասին խոսում եմ, չէ, իհարկե, բայց զգում եմ, համոզված եմ, որ ճիշտը դա ա, ու որ դրան հասնել հնարավոր ա, թեկուզև դժվար ա։ Մյուսները թող մտածեն ոնց ուզում են ու թող երջանկանան ինչից ուզում են, ինչպես ասում են, թող չուզողն էլ ես լինեմ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.05.2013, 21:24:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (08.05.2013)

  3. #77
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չցանկանաս, էլ ինչի՞ պիտի երազանդ ընդմիշտ մնա էդ մեքենայի մեջ ։
    Ինկատի ունեմ այն զգացումը, որ միգուցե հենց դրա մեջ էր իմ երջանկությունը, բայց ես դրան ինքնակամ չձգտեցի.

    Բայց ձգտումի բացակայության մասին ո՞վ խոսեց։ Կարելի ա լիքը բաների ձգտել, բայց երջանկությունը դրանց մեջ չփնտրել։ Մարդը եթե ինքնաբավ չեղավ, երբեք էլ երջանիկ չի կարող լինել, որովհետև իրենից դուրս ամեն ինչն էլ փոփոխական ա, ու երջանկության համար դրանց վրա հույս դնել չարժե։ Ու նորից գալիս ենք նրան, ինչ որ գրել էի էս թեմայում իմ առաջին գրառման մեջ։
    Առանց երազանքի ձգտումներն անհետաքրքիր են դարնում, եթե գիտակցում ես, որ դրանք քեզ չեն երջանկացնելու, ուրեմն էլ ինչի՞դ է պետք:

    Էս թեմայով շատ կխոսեի, ասելիք ահագին ունեմ, բայց դե ու՞մ ա էդ ամենը հետաքրքրում, ղժժացողներն ավելի շատ են։ Նենց որ երևի սահմանափակվեմ էսքանով ։
    Տպավորություն չլինի, թե ես ինձ ամենագետի տեղ եմ դրել ու հասել եմ էն ամենին, ինչի մասին խոսում եմ, չէ, իհարկե, բայց զգում եմ, համոզված եմ, որ ճիշտը դա ա, ու որ դրան հասնել հնարավոր ա, թեկուզև դժվար ա։ Մյուսները թող մտածեն ոնց ուզում են ու թող երջանկանան ինչից ուզում են, ինչպես ասում են, թող չուզողն էլ ես լինեմ ։
    Սխալ հասկացաք, ես չեմ ասում, որ սա ինձ չի հետաքրքրում (այլապես ինչո՞ւ էի մտնում), ոչ էլ նպատակ ունեմ որևէ մեկին կամ գրառում ծաղրելու.
    Ես որ հաճույքով կկարդայի Ձեր ու մնացածի ասելիքն այս թեմաի վերաբերյալ, պետք չէ իմ ասածներից եզրակացնել, որ ոչինչ էլ չի օգնի:

    Իմ ասծն այն է, որ շատերը գիտեն, թե ինչ է երջանկությունը, որ պետք չէ դա կյանքի նպատակ դարձնելով ուրիշ ցանկություններ ու նպատակներ չունենալ և այլն և այլն, բայց քանի՞ տոկոսն է դա կատարում: Բավարարվածության զգացում ձեռք բերելը շատ բարդ բան է:
    Իմ կարծիքով բոլորն ունեն մի գլխավոր, կարևոր, առաջնային երազանք ու ամեն ինչ անում են հենց դրան հասնելու համար: Այդ մեքենա ունենալը, ճամփորդելը, ամեն ինչ մի երազանքի վրա է հիմնված: Ու այդ երազանքի անկատար լինելու զգացումն է, որ մարդկանց երջանիկ չի դրաձնում:

    Հ.Գ. Թյուրիմածություններից խուսափելու համար նշեմ, որ իմ երազանքը ամենևին էլ Bentley ավտոմեքնեայի մեջ չէ, ես այդ օրինակն ինձ վերագրեցի, որ նեղացողներ չլինեն: Բայց այդ երազանքը (ցանկություն, նպտակ, չգիտեմ..) կա որևէ անձնավորության մեջ, հենց այնպես չեմ հորինել: Եվ շատ դժվար է ապացուցել, որ դա երազանք չէ (իսկ միգուցե իսկապե՞ս երազանք է, ինչո՞ւ փորձել ետ պահել այն ունենալուց), երբ օգնությունն ակնկալում են կոպիտ ասած այդ իրը նվեր ստանալու մեջ.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...

  4. #78
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկությունը հենց այնպես է գալիս… Դու չես էլ սպասում, ուղղակի այն գալիս է: Մնացյալը՝ երազանքների իրականացում, նպատակների և իղձերի իրականացում, երջանկության բանալի չեն: Դրանք ընդամենը նպատակներ են, որոնք մեր կյանքը իմաստալից են դարձնում: Նպատակներին հասնելը մեզ ընդամենը ուրախացնում է, բայց պարտադիր չէ, որ երջանկացնի: Իմ կարծիքով երջանկությունը դա խիստ «անչափելի» ինչ-որ բան է, որն անսպասելի և անկնկալ է լինում:

    Դու կարող ես ձգտել, ապա և ունենալ լավ աշխատանք, լավ մեքենա, լավ ընկերներ, լավ շրջապատ, ապրել իմաստալից ու հետաքրքիր կյանքով, բայց միևնույն ժամանակ քեզ երջանիկ չզգալ: Բայց կարող ես նաև ոչինչ էլ չունենալ, անգամ տրանսպորտի փող չունենալ, բայց ինչ-որ արձանի պատվանդանին սիրելիիդ հետ նստած երջանիկ լինել:

    Իհարկե նկարագրածս վիճակները ծայրահեղություններ են ու այսպես հաճախ չի էլ լինում: Բայց ամեն դեպքում շատ լավ ներկայացնում են, թե ըստ ինձ ինչ է երջանկությունը:

    Ձգտումներն ու նպատակներին հասնելը մեր ժամանակն «ուտում են», առաջընթացն ու գերծանրաբեռնված աշխատանքը մարդու ինքնագնահատականը բարձրացնում են, ուրախացնում են, կյանքին հաղորդում են իմաստ, բայց նաև տվյալ մարդուն դարձնում են «գերի», մեկը, ով ժամանակ անգամ չունի մտածել երջանիկ լինելու մասին: Հաճախ նման իրավիճակում հայտնված մարդկանց թվում է, որ իրենք արդեն իսկ երջանիկ են: Բայց արի ու տես, որ՝ ոչ: Եվ հետո պարզվում է՝ իրականում դու երջանիկ չես, դու ընդամենը հաջողակ ես, նպատակասլաց, ծափահարությունների արժանի և այլն: Ինքնագնահատակնիդ բարձրացումն ու նորանոր բարձրունքներ հաղթահարելը դառնում են քո էությունը ու դու ինքնամոռաց ապրում ես, մինչև հասնում ես մի փուլի, երբ զգում ես՝ երջանկությունը հերթական բարձրունքի վրա չէ և այն կողքովդ անցավ, իսկ դու շատ էիր զբաղված, ժամանակ չունեիր՝ սար էիր բարձրանում:

    Ի դեպ, ինքնաբավ լինելը շատ կարևոր է երջանիկ լինելու համար հիմք ստեղծելու համար: Բայց «ինքնաբավ»-ը մի քիչ շատ հարաբերական է:

  5. #79
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես շատ եմ խնդրում, եթե ակումբում կա այնպիսի մարդ, ով իրեն երջանիկ է համարում այնպես, որ տխուր էլ լինի, ջղայնացած, նյարդայնացած կամ չգիտեմ ինչ վիճակում, ինքը հենց այդ պահին իրեն երջանիկ է զգում, թող արձագանքի.

    Առայժմ ինձ համար այդ երջանկությունը, որը հանկարծակի թակում է քո դուռը, ներս ես թողնում, պինդ փակում ես ետևից և բանալին հավերժ կուլ տալիս ընդամենը խաբկանք է՝ <<երազանք>>, որին ձգտում ես.

    Բոլորս էլ ինչ-որ չափվ երջանիկ ենք, ինչ-որ չափով՝ ոչ (դժբախտ բառը շատ կոպիտ է հնչում) ու ինչո՞ւ երջանկություն չհամարել այն պահը, երբ հասել ես նպատակիդ, ցանկություններիդ` ինչպիսին էլ դա լինի.
    Իսկ միգուցե հենց դա էր երջանկությունը, բայց դու այն բաց թողեցիր քո պատկերացրած երջանկության որոնումներո՞ւմ.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...

  6. #80
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորս էլ ինչ-որ չափվ երջանիկ ենք, ինչ-որ չափով՝ ոչ (դժբախտ բառը շատ կոպիտ է հնչում) ու ինչո՞ւ երջանկություն չհամարել այն պահը, երբ հասել ես նպատակիդ, ցանկություններիդ` ինչպիսին էլ դա լինի.
    Իսկ միգուցե հենց դա էր երջանկությունը, բայց դու այն բաց թողեցիր քո պատկերացրած երջանկության որոնումներո՞ւմ.
    Ես վերևի գրառումը գրելիս՝ մի քիչ էլ որպես օրինակ նկատի եմ ունեցել ինձ: Կատարյալ երջանկությունը դա լրիվ այլ զգացողությունների ամբողջականություն և վիճակ է: Եվ կրկնում եմ՝ ըստ ինձ երջանկությունը «չափելի» չէ: Այն չի լինում շատ կամ քիչ: Ես եղել եմ կատարյալ երջանիկ ու գիտեմ, թե դա ինչ է:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (09.05.2013)

  8. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց բոլորն էլ իրենց երջանկությունը ինչ-որ բան ունենալու մեջ են տեսնում, թեկուզ դա լինի մարդ կամ զգացմունք: Ի՞նչ տարբերություն երջանկությունս մեքենա է, հարստանալը թե օրինակ որևէ երկիր տեսնելու մեջ:
    Բոլորի անունից մի խոսիր ես ոչ մի բանի մեջ էլ չեմ տեսնում երջանկությունը: Ու ընդհանրապես, զզվում եմ բոլոր տեսակի -ություններով վերջացող բառերից:

  9. #82
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորի անունից մի խոսիր ես ոչ մի բանի մեջ էլ չեմ տեսնում երջանկությունը: Ու ընդհանրապես, զզվում եմ բոլոր տեսակի -ություններով վերջացող բառերից:
    Կներեք, այդ մի տեղը մոռացա շեշտել՝ իմ կարծիքով.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...

  10. #83
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ընդամենը առաջարկում եմ դիտարկել հենց էտ պրոբլեմների առաջացմումը ու խուսափել այդ պրոբլեմներից: դու առաջարկում ես դրանց առաջացման վրա ուշադրություն չդարձնել, ու մտածել վերականգնվելու մասին:
    ոնց որ հիմա խոզի պես ուտում են, հետո էլ մտածում թե էտ անասունի պես ստամոքս լցածի պարունակությունից ոնց ինֆարկտ չստանան... ու հազարներ են ծախսում մի 50 դրամ քաշ քցելու վրա:
    ես առաջարկում եմ ուղեղը օգտագործել ոչ թե նրա վրա, որ տարբերակես ֆերարրին լամբորջինիից, այլ որ հասկանաս թե որն ա իրականում քո մեքենան
    ...
    Շատ հաճախ պրոբլեմները չեն ունենում իրական հիմքեր: Պրոբլեմները շատ հաճախ առաջանում են հենց այն պատճառով, որ մարդը չի պահպանում ուղեղի շահագործման կանոնները: Օրինակ՝ կինը չափազանց խանդում է ամուսնում, կամ ամուսինը հիվանդագին խանդով խանդում է կնոջը, մարդը սկսում է վախենալ, որ իրեն աշխատանքից կազատեն, որ կարող է ինչ որ ծանր հիվանդությամբ հիվանդանալ, վախենում է, որ էտպես էլ երջանիկ չի լինի եւ այլն, եւ այսպես շարունակ.................... Հիմնականում, էսպես կոչված պրոբլեմները զուրկ են իրական հիմքերից: Այսինքն մարդը ներքաշվում է սեփական ուղեղի խաղի մեջ (игры разума): Սկսում է անվերապահորեն հավատալ ուղեղի բարբաջանքին: Ուղեղը գործիք ա, այլ ոչ թե բնակատեղի: Շատ եւ շատ մարդիկ, հավանաբար մարդկանց 80%-ը ապրում են ուղեղի մեջ: Բոլոր նորմալ հոգեբանները բուժումը, պարտադիր, մեդիտացիայից են սկսում: Իսկ մնացած հոգեբանները փորձում են բարբաջող ուղեղին ստիպել ուղեղում կարգ ու կանոն հատատել
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  11. #84
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիվ ջան, փորձեմ ավելի պատկերավոր ասել, որ ասելիքս պարզ լինի: Դու ոնց որ ասես ատամները ծամելու համար են այլ ոչ թե լվանալու: Զգում ես ինչ աբսուրդային ա հնչում?: Մեդիտացիա առաջի հերթին անում են ոչ թե ինքնախաբեության կամ երանության հասնելու համար, այլ` ավելորդ մենտալ աղբից, բեռից ազատվելու համար:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #85
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի վերջո, չգտա՞ք էդ երջանկության բանալիները, ինձ էլ ասեք ես էլ երջանիկ դառնամ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (09.05.2013), Լեդի Վարդ (09.05.2013)

  14. #86
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    28
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո, չգտա՞ք էդ երջանկության բանալիները, ինձ էլ ասեք ես էլ երջանիկ դառնամ:
    Ասա է՜ ասա, ես էլ ընկած բանալի եմ ման գալիս՝ երջանկության
    Վարդերի թագուհի

  15. #87
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հաճախ պրոբլեմները չեն ունենում իրական հիմքեր: Պրոբլեմները շատ հաճախ առաջանում են հենց այն պատճառով, որ մարդը չի պահպանում ուղեղի շահագործման կանոնները: Օրինակ՝ կինը չափազանց խանդում է ամուսնում, կամ ամուսինը հիվանդագին խանդով խանդում է կնոջը, մարդը սկսում է վախենալ, որ իրեն աշխատանքից կազատեն, որ կարող է ինչ որ ծանր հիվանդությամբ հիվանդանալ, վախենում է, որ էտպես էլ երջանիկ չի լինի եւ այլն, եւ այսպես շարունակ.................... Հիմնականում, էսպես կոչված պրոբլեմները զուրկ են իրական հիմքերից: Այսինքն մարդը ներքաշվում է սեփական ուղեղի խաղի մեջ (игры разума): Սկսում է անվերապահորեն հավատալ ուղեղի բարբաջանքին: Ուղեղը գործիք ա, այլ ոչ թե բնակատեղի: Շատ եւ շատ մարդիկ, հավանաբար մարդկանց 80%-ը ապրում են ուղեղի մեջ: Բոլոր նորմալ հոգեբանները բուժումը, պարտադիր, մեդիտացիայից են սկսում: Իսկ մնացած հոգեբանները փորձում են բարբաջող ուղեղին ստիպել ուղեղում կարգ ու կանոն հատատել
    ժող, ուղեղ որ առնում եք, հետն ինստրուկցիաներ ա գալիս… կարդացեք, էլի… կարդացեք որ "օգտագործման կանոնները չխախտեք…"

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (09.05.2013)

  17. #88
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո, չգտա՞ք էդ երջանկության բանալիները, ինձ էլ ասեք ես էլ երջանիկ դառնամ:
    Դու խաբար չես, որ երջանիկ ես Աստված ոչ անի, երբ մարդը առողջական լուրջ խնդրի ա բախվում, նոր հիշում ա, հասկանում ա, թե ինչ երջանիկ էր էն ժամանակ երբ առողջ էր: Գնահատեք էն ինչ ունեք ու դրանով երջանիկ եղեք, այլապես երջանկությունը միշտ ապագայում կփնտրեք, մարդը անկուշտ էակ ա, եթե հիմա չես բավարարվում ունեցածովդ երբեք չես բավարարվի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.05.2013), Այբ (09.05.2013), Լեդի Վարդ (09.05.2013), Ուլուանա (09.05.2013)

  19. #89
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու խաբար չես, որ երջանիկ ես Աստված ոչ անի, երբ մարդը առողջական լուրջ խնդրի ա բախվում, նոր հիշում ա, հասկանում ա, թե ինչ երջանիկ էր էն ժամանակ երբ առողջ էր: Գնահատեք էն ինչ ունեք ու դրանով երջանիկ եղեք, այլապես երջանկությունը միշտ ապագայում կփնտրեք, մարդը անկուշտ էակ ա, եթե հիմա չես բավարարվում ունեցածովդ երբեք չես բավարարվի:
    Էդ ճիշտ էս ասում, գոնե գնահատենք ունեցածը, որ եղածն էլ չկորցնենք

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեդի Վարդ (09.05.2013)

  21. #90
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թռուցիկ կարդացի գրառումները:
    Չգիտեմ ում գրառումն էր.<<Երջանկությունը այս կամ այն ունենալու մեջ է...>>
    Համամիտ չեմ,երբ ինչ-որ բան կամենում ես և ունենում ես զգում ես,որ ամենևին դրա մեջ չէ փնտրածդ երջանկությունը:Անկախ ամեն ինչից երջանկության հասնելը սկսվում է նախ մարդու ներքինից:Հենց մարդու ներքին աշխարհն է որոշում թե ինչով մարդը երջանիկ լինի:Հետո ամեն ինչ սկսվում է վերաբերմունքից և պահելաձևից:Մտածելակերպը կհեշտացնի երջանիկ լինել,այս թեմայում հենց այդ հեշտացումներն են:Ու ընդհանրապես շատերին թվում է թե երջանկության որ հասնում ես ,արդեն վերջ,այդպես երջանիկ մնում ես:Ո՛չ,երջանկությունը անցողիկ է:Կոնկրետ ինձ համար այն տևողություն ունի և կարծում եմ,որ հավիտենական երջանկություն չի կարող լինել,քանզի այն սովորական է դառնում և երջանկությունը սկսում ես փնտրել այլ երևույթների կամ իրերի մեջ:

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Nod 32 բանալիներ (keys)
    Հեղինակ՝ LTM, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 114
    Վերջինը: 15.04.2012, 21:14
  2. Կասպերսկիի բանալիներ / Kaspersky Antivirus keys
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.09.2011, 00:02
  3. Երջանկության 7 կանոններ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.04.2011, 16:27
  4. Բանալիներ Vip-File.com-համար
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.12.2010, 01:27
  5. Երջանկության գաղտնիքը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.05.2009, 03:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •