Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
անչափ թռուցիկ պատկերացում մի բանի մասին, որի "իրավունքները" փորձում ես պաշպանել...
Մեդիտացիայի մասին պատկերացումներս հիմնված են պրակտիկ գիտելիքների վրա: Ես պարբերաբար զբաղվում եմ մեդիտացիայով: Մեդիտատիվ վիճակի տարբեր աստիճաններ կան, խորը տրանսային վիճակը, իսկապես, արդեն ոչ մի անռչություն չունի ռելաքս հասկացության հետ: Դա արդեն շատ խիզախ մարդկանց համար է ովքեր չեն վախենում մուտք գործել դեպի անհայտություն: Ու խնդիրը միայն խիզախության մեջ չէ, չեմ կարծում թե ամեն մարդու իրավունք է տրված: Երբ ռեգուլյար սկսեցի զբաղվել մեդիտացիայով, հասկացա որ արդեն մոտենում եմ դեպի հաջորդ աստիճանը տանող մուտքի մոտ եւ առաջ շարժվել պետք չէ, որովհետեւ դա իմ ճանապարհը չէ:

որպեսզի ուղեղիտ մեջ քաոս չտիրի, պետք է կրթվել, սովորել հասկանալ ... Մարդ լինել:
իսկ իլուզիաներով դու ում՞ ես խաբում
Հակառակը, ինչքան գիտելիքներդ շատ են, ինչքան ինֆորմացիան շատ է էնքան քաոսը շատ է, էտ խոսքը չես լսել? меньше знаешь - крепче спишь. Դատարկ մարդիկ հիմանակնում իրենց համար երջանիկ ապրում են, ավելի շատ ինտելետուալ մարդիկ են հակված սթրեսների, դեպրեսսիաների եւ այլն:

Երբ առաջին անգամ փորձեցի մադիտացիա անել հասկացա թե մարդը, անընդհատ, ինչ գրոհի է ենթարկվում սեփական ուղեղի կողմից: Առաջի անգամ երեք րոպեից ավել չեմ կարողացել նստել: Փորձում էի գոնե երկու րոպեով կանգնեցնել մտքի աշխատանքը ու չէր ստացվում: Օրվա ընթացքում էնքան անիմաստ ու անպետք մտքեր են մարդու ուղեղով անցնում ու մտքի էտ անընդմեջ աշխատանքը ահռելի քանակությամբ էներգիա է խլում մարդուց: Ու էտդեղ հասկանում ես, որ ոչ թե դու ես ղեկավարում քո մտքի աշխատանքը այլ ղեկավարվում ես քո մտքի կողմից: Դիվ ջան մի հինգ րոպե, նստիր առանձին քեզ համար, մեդիտատիվ դիրք ընդունիր ու փորձիր ոչ մի բանի մասին չմտածել, կանգնեցնել մտային պրոցեսը, էն ժամանակ կհասկանաս ինչի մասին եմ խոսում: Իսկ հիմա բարձրաձայն խոսում ես մի բանի վերբերյալ որի հետ ոչ մի պրակտիկ առնչություն չես ունեցել ու չունես:

Մերդկանց երբ հարցնում ես ով ես դու? մեծ մասը պատասխանում ա` ես իմ միտքն եմ: Մարդկանց մեծ մասը չի պատերացնում ոնց ա հնարավոր ընդհանրապես չմտածել, նկատի ունեմ մի պահ կամովի կանգնեցնել մտքի աշխատանքը: Ու հենց էստեղ ա գալիս ամենահետքրքիր պահը, մարդիկ մտքի մեջ են փորձում փնտրել երջանկությունը: Այսինքն եթե բախտի բերմամբ քեզ այցելում են լավ մտքեր դու երջանիկ ես, բայց երբ մտքի որակը փոխվում ա, ավելի ու ավելի հաճախ սկսում են վատ մտքեր այցելել, մարդը խառնվում իրար ու սկսում ա իրան դժբախտ զգալ: