User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Չարլզ Բուկովսկի

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չարլզ Բուկովսկի

    ահագին փնտրեցի, մինչև իրոք համոզվեցի, որ չկա նման թեմա, որովհետև գոնե ես բացած պետք ա լինեի բայց, փաստն էն ա, որ Բուկովսկու մասին թեմա չունեինք, դե ինչ, գնացինք, ես ինձ զբաղվելիք գտա

    և այսպես՝ ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

    bukowski.jpg

    Ծնվ. Հեյնրիխ Կարլ Բուկովսկի, օգոստոսի 16, 1920
    Մահ. մարտի 9, 1994, 73 տարեկան հասակում
    Մասնագիտությունը՝ գրող, բանաստեղծ, արձակագիր
    Գրական ուղղությունը՝ կեղտոտ ռեալիզմ

    Ծանր մանկություն է ունեցել, հայրը սիրում էր ձեռք բարձրացնել որդու վրա, նման տեսարաններ շատ կան Բուկովսկու բանաստեղծություններում ու պատմվածքներում: Դեռահաս տարիներին Բուկովսկին acne vulgaris հիվանդությունն է ձեռք բերում, որի պատճառով այլանդակվում է նրա դեմքը: Պատմվածքներում ու բանաստեղծություններում նա հաճախ է գրում այն մասին, թե ինչքան տգեղ է ինքը, հաճախ նաև ինքն իրեն անվանում է աշխարհի ամենատգեղ մարդը: Տառապում էր ալկոհոլիզմով, անգամ որոշ պատմվածքներ սկսել կամ վերջացրել է հաշվելով, թե քանի արկղ գարեջուր խմեց գրելու ընթացքում:

    տենց, ուրիշ շատ բան չգիտեմ իր մասին, էն վերևի փաստերը Վիկիից վերցրեցի
    ուզում եմ ասել, որ ինձ համար Բուկովսկին շատ իսկական բանաստեղծ ա, ինքը իմ իմացած ամենաանկեղծ գրողներից մեկն ա, ու ես ահավոր հարգում եմ իրեն դրա համար, ինքը ունի գրականության էն ընկալումը, որը ինձ էլ ա շատ հարազատ

    էս վերջերս մի քանի թարգմանություն եմ արել իրենից, էսա կդնեմ էստեղ, էդ էլ կարող ենք քննարկել
    Վերջին խմբագրող՝ impression: 30.04.2013, 15:32:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.04.2013), einnA (05.05.2013), ivy (04.05.2013), Lílium (06.07.2015), Moonwalker (30.04.2013), Nirvana (04.07.2013), Ruby Rue (04.05.2013), Sambitbaba (30.04.2013), unknown (05.05.2013), Vardik! (05.01.2014), Դատարկություն (04.05.2013), Հայկօ (30.04.2013), Մինա (04.05.2013), Ռուֆուս (30.04.2013), Վոլտերա (21.09.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԵՆԱԿ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ /Alone with Everybody

    միսը ծածկում է ոսկորը,
    դրանում դնում են բանականություն
    ու մեկ-մեկ էլ՝
    հոգի
    կանայք ծաղկամաններ են շպրտում
    պատին
    տղամարդիկ շատ են խմում
    ու ոչ-ոք չի գտնում այն
    մեկին
    բայց շարունակում են փնտրել
    տարբեր անկողիններ
    մտնել-դուրս գալով

    միսը ծածկում է ոսկորը,
    միսը փնտրում է ավելին,
    քան միսը

    ընդհանրապես
    հույս չկա:

    մենք բոլորս նույն հավատի
    թակարդի մեջ ենք

    ոչ ոք երբեք չի գտնում
    այն մեկին

    լցվում են քաղաքի աղբանոցները,
    լցվում են հետնաբակերը,
    լցվում են գժանոցները,
    լցվում են հիվանդանոցները,
    լցվում են գերեզմանոցները

    ուրիշ ոչինչ
    չի լցվում:



    թե լուսինը, թե աստղերը և թե աշխարհը/And the Moon And the Stars And the World

    երկար զբոսանքներ գիշերով
    ահա թե ինչն է լավ հոգու համար՝
    թաքուն նայել պատուհաններից ներս
    տեսնել, թե ինչպես են հոգնած
    տանտիրուհիները փորձում հետ մղել
    գարեջրից մոլեգնած ամուսիններին:


    հենց բանաստեղծություններն անցնում են/As the Poems Go

    հենց բանաստեղծություններն անցնում են հազարները, դու
    հասկանում ես, որ ստեղծել ես ահավոր
    քիչ:


    Պատճառ ու հետևանք/Cause And Effect

    լավագույնները հաճախ իրենց իսկ ձեռքից են մեռնում
    ուղղակի ազատվելու համար
    իսկ ապրողները
    երբեք չեն կարողանում հասկանալ
    թե ինչու մարդ պետք է
    երբևէ
    ուզենար
    ազատվել
    իրենցից
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.04.2013), einnA (05.05.2013), ivy (04.05.2013), Katka (30.04.2013), Moonwalker (04.05.2013), PygmaliOn (02.03.2014), Sambitbaba (30.04.2013), Smokie (30.04.2013), Stranger_Friend (30.04.2013), unknown (05.05.2013), Գորտուկ (29.05.2014), Դատարկություն (04.05.2013), Հայկօ (01.05.2013), Նաիրուհի (04.05.2013), Նիկեա (30.04.2013), Ռուֆուս (30.04.2013)

  5. #3
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ լսել Բուկովսկու մասին, հիմանականում ստեղծագործել ա ալտերնատիվի մեջ, չէ՞: Իր ««Հաց վետչինայով»» գիքը միշտ ուզեցել եմ կարդամ, բայց միշտ հետին պլան ա մղվել չգիտեմ խի:
    A long time ago, in a galaxy far, far away...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (05.05.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավագույնները հաճախ իրենց իսկ ձեռքից են մեռնում
    ուղղակի ազատվելու համար
    իսկ ապրողները
    երբեք չեն կարողանում հասկանալ
    թե ինչու մարդ պետք է
    երբևէ
    ուզենար
    ազատվել
    իրենցից
    Հետաքրքիր տողեր են:

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, լավն էր թարգմանությունդ:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.04.2013), einnA (05.05.2013), impression (30.04.2013)

  10. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ինչ, գնացինք, ես ինձ զբաղվելիք գտա
    հա, Լիլ, դու մի քիչ շուտ-շուտ ձանձրացիր
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (30.04.2013), Մարկուս (17.05.2013), Վոլտերա (05.07.2013)

  12. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ՄԵՆԱԿ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ /Alone with Everybody»
    Մի ուրի՜շ տեսակ լավն ա էս մեկը: Էն որ լավն ա, ու էլ ոչ մի բան աչքիդ չի գալիս, էն որ արդեն հեղինակ, ոճ, ստեղծագործություն, բառեր, ամեն ինչ վերանում ա, դառնում ուղղակի զգացողություն, ապրում… Մի քանի հատիկ բառ ես կարդում, բայց զգացողությունդ էնքան ա, ինչքան մի լավ, հաստափոր վեպն ավարտելիս կլիներ…
    ահավոր թունդ ա
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (30.04.2013)

  14. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտ/Finish

    մենք նման ենք վարդերի, որոնք երբեք իրենց
    նեղություն չեն տվել ծաղկելու, երբ դա պետք էր անել,
    ու թվում է, թե արևն արդեն զզվել է սպասելուց


    Բարև, ո՞նց ես/Hello, How are You?

    այդ վախը՝ լինելու այն, ինչ կան՝
    մեռած

    գոնե անտուն չեն, նրանք
    զգույշ են, որ մնան տանը, էդ
    խմորանման գժերը, որ նստում են մենակ իրենց
    հեռուստացույցների դիմաց,
    նրանց կյանքը լի է պահածոյացված, խեղված ծիծաղով:

    նրանց իդեալական թաղերը՝
    կանգնեցված մեքենաներով,
    փոքրիկ կանաչ մարգագետիններով,
    փոքրիկ տներով,
    փոքրիկ դռներով, որոնք բացվում ու փակվում են,
    երբ այցելում են իրենց բարեկամները
    շաբաթվա վերջում
    դռները փակվում են
    մեռնողների հետևից, ովքեր մեռնում են դանդաղ
    մեռածների հետևից, որոնք դեռ կենդանի են
    ձեր խաղաղ սովորական թաղերում՝
    ոլորապտույտ փողոցների
    հոգեվարքի
    շփոթմունքի
    սարսափի
    վախի
    անտարբերության:

    ցանկապատի հետևում կանգնած մի շուն:

    լուռ մի մարդ՝ պատուհանի մոտ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.05.2013), einnA (05.05.2013), ivy (04.05.2013), Moonwalker (04.05.2013), Sambitbaba (01.05.2013), Stranger_Friend (05.05.2013), unknown (05.05.2013), Vardik! (05.01.2014), Հայկօ (04.05.2013), մարիօ (05.05.2013), Ռուֆուս (04.05.2013)

  16. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, դու խաբա՞ր ես, որ մենակ բոլորի հետն էսօր հայալեզու ինտերնետում մի այլ կարգի պտտվում ա: ապրես, բարի գործ ես արել

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.12.2014), impression (02.05.2013), Vardik! (05.01.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, չէ, խաբար չեմ, տեղյակ պահի ինձ

    նոր բան եմ թարգմանել


    բանաստեղծություն սվինգերների, տիեզերական կոկետուհիների համար/a poem for swingers, a poem for the playgirls of the universe

    ես սիրում եմ կանանց, ովքեր չափազանց շատ տղամարդ չեն տեսել:
    Կուսություն չի ակնկալածս, ուղղակի նախընտրում եմ կանանց,
    ովքեր չեն կոպտացել հարուստ փորձից:

    կանայք, ովքեր զգույշ են ընտրում տղամարդկանց,
    ունեն մի ընդհանուր հատկանիշ
    իրենց քայլվածքում
    իրենց աչքերում
    իրենց ծիծաղի ու քնքուշ
    սրտերի մեջ:

    կանայք, ովքեր շատ տղամարդ են ունեցել
    թվում է, թե հաջորդին ընտրում են
    վրեժի պատճառով, ոչ թե
    զգացմունքի:

    եթե դու էգոիստաբար ես խաղում, ամեն ինչ
    շրջվում է քո դեմ.
    մարդ չի կարող սեր կամ կապվածություն
    պահանջել:
    ի վերջո քեզ մնում է այն,
    ինչ որ տվել ես
    որը հաճախ
    ոչինչն է:

    որոշ կանայք նրբանկատ են
    մյուսները քաղցր են ու
    հրաշալի:

    եթե ուզում ես միզել արևի վրա,
    խնդրեմ,
    միայն թե կանանց
    հանգիստ թող:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.05.2013), einnA (05.05.2013), ivy (04.05.2013), Lílium (06.07.2015), LisBeth (07.05.2013), Moonwalker (04.05.2013), Peace (04.05.2013), PygmaliOn (02.03.2014), Sambitbaba (04.05.2013), unknown (05.05.2013), Vardik! (05.01.2014), Գորտուկ (29.05.2014), Հայկօ (04.05.2013), Մարկուս (17.05.2013), Նաիրուհի (04.05.2013), Ռուֆուս (04.05.2013)

  20. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ էլ


    եթե ես սովորեցնեի գրել/if I taught creative writing

    հը՞, եթե գրել սովորեցնեիր, հարցրեց
    նա, ի՞նչ կասեիր մարդկանց:
    կասեի, որ տխուր սիրային պատմության մեջ ընկնեին,
    ունենային թութք ու վատ ատամներ,
    խմեին էժան գինի,
    անկողինը մի պատից մյուսը քարշ տային,
    հետո կասեի, որ մի ուրիշ տխուր
    սիրային պատմության մեջ ընկնեին,
    ու երբեք չօգտագործեին գրամեքենայի մետաքսե
    ժապավեն,
    խուսափեին ընտանեկան պիկնիկներից
    կամ վարդագույն այգում լուսանկարվելուց,
    որ կարդային Հեմինգուեյ միայն մեկ անգամ,
    բաց թողնեին Ֆոլքներին ու
    անուշադրության մատնեին Գոգոլին,
    երկար նայեին Գերտրուդ Ստեյնի լուսանկարներին,
    անկողնում կարդային Շերվուդ Անդերսոն՝
    Ռիցի կրեկերները կրծելով,
    հասկանային, որ այն մարդիկ,
    ովքեր միշտ խոսում են սեքսուալ ազատության մասին
    ավելի վախեցած են, քան հենց իրենք:
    լսեին E, Power Biggs ռադիոյով, քանի դեռ
    մի անծանոթ քաղաքում
    Bull Durham-ն են նայում մթության մեջ,
    իսկ վարձը տալուն մնացել է մի օր,
    որից առաջ պետք էր հրաժարվել
    ընկերներից, բարեկամներից ու աշխատանքից:
    կասեի, որ երբեք իրենք իրենց բարձր և/կամ
    ազնիվ չհամարեին
    ու ոչ էլ փորձեին լինել այդպիսին:
    մի ուրիշ տխուր սիրային պատմության մեջ ընկնեին:
    նայեին ճանճին՝ ամառային վարագույրի վրա:
    երբեք չփորձեին հաջողության հասնել:
    բիլյարդ չխաղային:
    իրավացիորեն զայրանային, երբ տեսնեն,
    որ մեքենայի անիվն իջել է: վիտամիններ ընդունեին, բայց
    չգիրանային ու վազելու չգնային:
    ու այս ամենից հետո
    անեին ճիշտ հակառակը:
    հրաշալի սիրային պատմություն ունենային,
    ու միգուցե սովորածը լիներ այն,
    որ ոչ ոք ոչինչ չգիտի՝
    ոչ Կառավարությունը, ոչ մկները,
    ոչ պարտեզ ջրելու խողովակները, ոչ էլ
    Հյուսիսային աստղը:
    ու եթե երբևէ ինձ բռնացնես
    գրելու դասեր տալիս,
    ու էս ամենն անգիր ասես,
    անմիջապես այդ առարկայից
    գերազանց կնշանակեմ քեզ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.05.2013), einnA (05.05.2013), ivy (04.05.2013), Lílium (06.07.2015), Moonwalker (04.05.2013), Sambitbaba (24.06.2013), Stranger_Friend (05.05.2013), unknown (05.05.2013), Գորտուկ (29.05.2014), Դատարկություն (04.05.2013), Հայկօ (04.05.2013), մարիօ (05.05.2013), Նաիրուհի (04.05.2013), Ռուֆուս (04.05.2013)

  22. #12
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օրը Բուկովսկու հայերեն թարգամանություններն էի կարդում, օրինակ՝ «Մենակ բոլորի հետ»-ը էնտեղ էլ կար թարգմանած, բայց impression-ի թարգմանածը ես ավելի սիրեցի, ապրես շատ

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.05.2013), Freeman (04.05.2013), impression (04.05.2013), Lílium (06.07.2015), Մինա (04.05.2013)

  24. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահա և ես/Here I am...

    հարբած նորից,
    գիշերվա երեքին, վերջացնում եմ գինու երկրորդ
    շիշը, մի տասը-տասնհինգ էջ պոեզիա եմ
    տպել:
    ծերունին՝
    մթնշաղում ջահել աղջկա մարմնից խենթացած.
    լյարդը չկա,
    երիկամներն էլ են հրաժարվում,
    ենթաստամոքսային գեղձը՝ ուժասպառ
    երկնքին հասնող արյան
    ճնշում:


    սիրտդ ո՞նց ա/How Is Your Heart?

    իմ ամենավատ շրջանում էլ՝
    այգու նստարաններին,
    բանտերում,
    կամ երբ ապրում էի
    պոռնիկների հետ
    միշտ զգացել եմ հստակ գոհունակություն,
    ես դա երջանկություն չէի կոչի
    դա ավելի շատ ներքին
    հավասարակշռություն էր,
    որը հարմարվում էր այն ամենին,
    ինչ տեղի էր ունենում,
    ու օգնում էր գործարաններում,
    կամ երբ աղջիկների հետ
    ոչինչ չէր
    ստացվում:


    Սխալվեցի/ I made a mistake

    մտա պահարանի խորքերն ու
    էնտեղից հանեցի կապույտ
    ներքնազգեստ
    նրան ցույց տվեցի ու
    հարցրեցի՝ «քո՞նն է»:


    մելանխոլիա/Melancholia

    մելանխոլիայի պատմությունը
    ներառում է մեզ բոլորիս:


    Oh YEs

    ավելի վատ բաներ կան, քան
    մենակ լինելը
    բայց հաճախ տասնամյակներ են պահանջվում
    սա հասկանալու համար
    ու ավելի հաճախ
    երբ հասկանում ես
    արդեն չափազանց ուշ է լինում
    ու ավելի վատ բան չկա
    քան
    չափազանց ուշը:


    հիմա/now

    նստած եմ երկրորդ հարկում
    խրված դեղին բարձի
    մեջ
    դեռևս ձևացնում եմ թե
    գրող եմ
    մի ինչ-որ գրողի տարած 71-ամյա
    բիձա
    ուղեղիս բջիջները կերել է
    կյանքը:
    գրքերի կույտեր
    իմ հետևում
    քորում եմ իմ նոսրացող
    մազերն ու
    հերթական բառն եմ
    փնտրում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  25. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2013), einnA (05.05.2013), Freeman (04.05.2013), ivy (04.05.2013), Moonwalker (04.05.2013), Sambitbaba (24.06.2013), Stranger_Friend (05.05.2013), unknown (05.05.2013), Գորտուկ (29.05.2014), Հայկօ (04.05.2013), Մինա (04.05.2013), Նաիրուհի (04.05.2013), Ռուֆուս (04.05.2013)

  26. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, ինչ հավես է, որ էսպես մեկ առ մեկ թարգմանում ես: Ու շատ լավ ես թարգմանում: Ես հա գտնում եմ օրիգինալը, համեմատում:
    Դու էլ ես ախր իր նման գրում, դրա համար էլ էդքան ձգում է

  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2013), einnA (05.05.2013), impression (04.05.2013), StrangeLittleGirl (04.05.2013), Դատարկություն (05.05.2013), Հայկօ (04.05.2013), Մինա (04.05.2013), Ռուֆուս (04.05.2013)

  28. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մերսի ռիպոշկա ջան, ես ուրախանում եմ, որ արձագանքում եք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.05.2013), ivy (04.05.2013), Moonwalker (04.05.2013)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չարլզ Վան Շայք. լուսանկարներ Մայքլ Լեսիի «Wisconsin Death Trip»-ից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.10.2012, 15:58
  2. Ռեյ Չարլզ/Ray Charles
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.11.2011, 23:16
  3. Չարլզ Սպենսեր Չապլին
    Հեղինակ՝ BeatleMan, բաժին` Կինո
    Գրառումներ: 37
    Վերջինը: 21.04.2010, 22:52
  4. Չարլզ դե Լինտ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2008, 09:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •