Ընդհանրապես ստեղծագործությունը կարող ես հասկանալ ու սիրել, քոնը համարել, զգալ մաշկովդ, բայց թարգմանելու տաղանդ չունենաս, մյուս կողմից էլ՝ հնարավոր է պարզապես լեզուն լավ գիտես ու գրված տեքստն ես հասկանում, բայց հոգուդ չի դիպչում: Ստեղծագործություն թարգմանելու համար էս երկուսը միաժամանակ են պետք: Ասենք՝ նույն Լիլը եթե ուրիշ մի հեղինակի, ում գործերը առանձնապես չի սիրում, նույն անգլերենից հայերեն թարգմանի, երևի թե չստացվի նորմալ թարգմանություն. գրողի շունչը մեջը պակաս կլինի: Իսկ էս դեպքում Լիլը լրիվ զգում ա Բուկովսկուն, դրա համար էլ ընտիր ստացվում են թարգմանությունները:
Շնորհակալություն, Լիլ Անձամբ ես, ու կարծում եմ՝ իմ նմանները շատ կլինեն, Բուկովսկուն շատ քիչ եմ ծանոթ, մի 2 բան էի կարդացել ընդամենը, որոնցից մեկը հենց "Alone with everybody"-ն էր, ու հիմա քո դրածներով կամաց-կամաց հայտնագործում եմ իրեն:
Էջանիշներ