ահագին փնտրեցի, մինչև իրոք համոզվեցի, որ չկա նման թեմա, որովհետև գոնե ես բացած պետք ա լինեի բայց, փաստն էն ա, որ Բուկովսկու մասին թեմա չունեինք, դե ինչ, գնացինք, ես ինձ զբաղվելիք գտա
և այսպես՝ ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ
bukowski.jpg
Ծնվ. Հեյնրիխ Կարլ Բուկովսկի, օգոստոսի 16, 1920
Մահ. մարտի 9, 1994, 73 տարեկան հասակում
Մասնագիտությունը՝ գրող, բանաստեղծ, արձակագիր
Գրական ուղղությունը՝ կեղտոտ ռեալիզմ
Ծանր մանկություն է ունեցել, հայրը սիրում էր ձեռք բարձրացնել որդու վրա, նման տեսարաններ շատ կան Բուկովսկու բանաստեղծություններում ու պատմվածքներում: Դեռահաս տարիներին Բուկովսկին acne vulgaris հիվանդությունն է ձեռք բերում, որի պատճառով այլանդակվում է նրա դեմքը: Պատմվածքներում ու բանաստեղծություններում նա հաճախ է գրում այն մասին, թե ինչքան տգեղ է ինքը, հաճախ նաև ինքն իրեն անվանում է աշխարհի ամենատգեղ մարդը: Տառապում էր ալկոհոլիզմով, անգամ որոշ պատմվածքներ սկսել կամ վերջացրել է հաշվելով, թե քանի արկղ գարեջուր խմեց գրելու ընթացքում:
տենց, ուրիշ շատ բան չգիտեմ իր մասին, էն վերևի փաստերը Վիկիից վերցրեցի
ուզում եմ ասել, որ ինձ համար Բուկովսկին շատ իսկական բանաստեղծ ա, ինքը իմ իմացած ամենաանկեղծ գրողներից մեկն ա, ու ես ահավոր հարգում եմ իրեն դրա համար, ինքը ունի գրականության էն ընկալումը, որը ինձ էլ ա շատ հարազատ
էս վերջերս մի քանի թարգմանություն եմ արել իրենից, էսա կդնեմ էստեղ, էդ էլ կարող ենք քննարկել
Էջանիշներ