
Ըհը: Մեկը Հոլանդիան էս տարի ֆինալ ա դուրս էկել, հետաքրքրությունը մեծացել ա, դրա համար հնարավոր ա, որ ավելի ակտիվ են մասնակցել քվեարկությանը, հայերի ձայները կշիռ չեն ունեցել:
Ի դեպ, ես չքվեարկեցի, որտև տենց էլ համարը չգտա քվեարկելու: Բայց լուրջ եմ ասում, ահավոր զզվելի էր, որ մենակ նրա համար պիտի քվեարկեի, որ հայ էին: Մենք չորս հոգով էինք նայում, չորսս էլ տարբեր երկրներից: Հունաստանի երգն էր սաղիս դուր էկել, Մալթան մեկին, Դանիան երկուսին, Հունգարիան էլ երկուսին, դե Անուկն էլ մենակ ինձ (հա, նորից կրկնում եմ, որ էստեղ դուր գալը նշանակում ա վատը չէր): Ու հա, ես մեկ ա էլի եմ նայելու: Լավ տրամադրություն ա բացում, հատկապես երբ զուգահեռ թվիթերին ես հետևում:
Ես էլ միայն քվեարկությունը դիտեցի, շոուի տրամադրություն չկար:
Սա կարդացեք` Լիտվացի լրագրողների "հետաքննությունը"
Կոնկրետ բացահայտում ա: Ափսոս միայն, որ մեր տաղանդավոր երգիչներից որոշներին ուղարկում ենք, դուխաթափ եղած վերադառնում են: Գոնե ազտեսիլի շնորհիվ արտասահմանյան երաժիշտների հետ որոշակի համագործակցության հնարավորություններ ստանան:
Սա էլ հոդվածում կցված տեսանյութը, եթե կարդալու հավես չունեք`
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ես վերջնականապես համոզվեցի,որ սա քաղաքականացված մրցույթ է ու ևս մեկ անգամ համոզվեցի ,որ հույսը պետք չէ դնել այսպես կոչված "հարևաններին"
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Ազերները նաֆթ ու փող բաժանեցին սաղին, դրա համար էլ երկրորդ տեղը բռնին:
Իսկ հայկական բյուջեն սաղ կերել են, էլ ուր մեզ ուրիշ երկրներին կաշառք բաժանելու հնարավորություն:![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.

Ժող, զարմանալիորեն էս անգամ հեչ էլ քաղաքականացված չէր: Մենակ մի քանի ակնհայտ բան էղավ, բայց դե ասենք էդ երկրների երգերը վատը չէին (օրինակ՝ Կիպրոսը 12 Հունաստանին տվեց): Ու հերիք ա էլի... Ադրբեջանի երգը իսկականից շատ ավելի լավն էր, քան Դորիանսինը:
Ամբողջ Եվրոպան մեզ տրորեց, այսպես եղավ, այնպես եղավ, իմ մոտ տպավորությունն է Ավարայրի ճակատամարտն է եղել մենք էլ պարտություն ենք կրել, մրցույթ էր էլի, ազգս ինչո՞ւ է սենց ծանր տանում:
Ժող., էն կանաչ սենյակում գտնվող Էրիկ Սաադեն այն նույն Էրիկն էր, չէ՞, որ «Հավաքածու»- ի մրցույթներից մեկին մեծ աշխուժություն բերեց: Հաղորդավարն ասում էր Էրիկ, ես էսդեմքով նայում էի նրան:
Մեկ էլ՝ Անդրեն սիրուն գույներով ներկայացավ, սիրունացել էր, բայց երգեց իբր ի՞նչ: Չերգեր էլի...
Գոռը լավ է երգում:
Վերջին խմբագրող՝ Peace: 19.05.2013, 12:25:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Smokie (19.05.2013)
քրֆել-մրֆել չլինի, սև վարկանիշ տալ չլինի, բայց խոսքը մեր մեջ՝ Էմմիի 2011-ի երգը ավելի լավն էր, քան Dorians-ի՝ էս տարվանը![]()
![]()

Ինչ վերաբերում ա լիտվացի լրագրողների հետաքննությանը, նախ մի մոռացեք, որ ժողովրդի ձայներն ընդամենը կեսն են ձայների, երկրորդ՝ եթե նույնիսկ ասեք, որ ժյուրիին էլ են առել, ուրեմն ամոթ Լիտվային, որ նենց ժյուրի ա դնում, որին կարելի ա առնել: Ու ընդհանրապես, այ հենց էդ նույն բաները Հայաստանն էլ ա արել, երբ պալատական երգիչներն են գնացել Եվրատեսիլ: Նենց որ հավայի չարժի աբիժնիկություն անել: Լավ երգ ուղարկեիք, տեղ բռնեիք:

Ի՞նչ տրորել... լավ էլի: Ուրեմն էսքան տարի Նիդեռլանդներին տրորու՞մ էր, որ եզրափակիչ չէին անցնում կամ Բոննի Թայլերին տրորե՞ց: Երգի մրցույթ ա էլի, անկապ բան էր ուղարկվել, արժանի գնահատականի արժանացավ: Ի՞նչ եք ուզում: Մեկը ես Դորիանսի օգտին հեչ չէի քվեարկի:
Ինձ համար նույն զիբիլն էր: Ուղղակի արժեր, որ Դորիանսը ֆինալ անցներ, որովհետև իրանց հետևում նույն մութ պատմությունները չկային, ինչ Էմմիի:

Էն խեղճ սփյուռքի նախարարությունն էլ, բան ու գործը թողած, քվեարկությունը սարքել էր հայոց հարցըՄյուս տարվանից կառավարությունը ամեն արտագաղթողի հետ մի հատ սոտովի ա տալու ու 30 տոկոսով սուբսիդավորելույա եվրոտեսիլի ժամանակ հայաստանին տված ամեն SMS -ի արժեքը:
Rammstein (19.05.2013), StrangeLittleGirl (19.05.2013), Անվերնագիր (19.05.2013), Գալաթեա (19.05.2013), Մինա (19.05.2013), Նաիրուհի (19.05.2013), Ներսես_AM (19.05.2013), Ռուֆուս (19.05.2013)
Եվրատեսիլի ամենաբոց կադրերից մեկը, Անդրեի երգը... Հաղորդավարի զարմացած դեմքն ու դահլիճի լռությունը և Անդրեի դեբիլ ժպիտը![]()

ARMbrain (19.05.2013), StrangeLittleGirl (19.05.2013), Մինա (19.05.2013), Ներսես_AM (19.05.2013), Վոլտերա (19.05.2013)
Ըհըմ-ըհը'մ
Կիսաեզրափակիչները չէի նայել, մենակ երեկ նայեցի եզրափակիչը: Ներվայնանում էի, երբ մեր հաղորդավարները րոպե մեկ ասում էին «մենք հաստատ հաղթելու ենք, մենք հաստատ հաղթելու ենք»: Ես վստահ էի, որ չենք հաղթիԲա գնահատականները լսելուց հետո՞ ոնց էին խոսում հաղորդավարները
նենց տպավորություն էր, ոնց որ իրա՛նք չէին րոպե մեկ ասում «Հաղթելու ենք»: Հա՛, մեկ էլ ներվայնանում էի, երբ իրանք բարձր-բարձր խոսում էին, երբ տակից բոլոր կատարումների կարճ կրկնությունն էին ցույց տալիս: Վատ երգեր կային, բայց մերինից լավերն էլ կային ու մեր հաղթելու հավանականությունը էդքա՜ն մեծ չէր: Իսկ էս անգամ տպավորություն էր, որ քաղաքականցված չի Եւրոտեսիլը, շատ հնարավոր ա ժյուրի-հեռուստադիտողի 50/50-ն էլ իրանը ասեց: Մի կողմից էլ քիչ մը աբիդնի ա, որ մեջներից նորմալ երգն ու նորմալ խումբը ամենաքիչ տեղը գրավեց: Նեղվում էի գնահատականները տեսնելուց: Ոչինչ, կամաց-կամաց կզարգանանք
Լավ, անդրադառնամ մյուս երգերին::Ճ Ես լավ չէի հիշում Մոլդովային է՞ին ակումբցիները հավանել, թե՞ Մալթային, հետո համ հասկացա, համ հիշեցի: Մոլդովան ինձ բավականին դուր եկավ, շատ լավն էր, ուժեղ ձայն ուներ երգչուհին, երգն էլ էր լավըՄալթայի կատարողը ժպիտով հանդերձ դեմք էր
լավ կերպար էր: Անգլիա. Bonnie-ի երգեցողությունը սկզբից մի տեսակ վատը թվաց, բայց դե երգը լավն ա (չնայած մենակ կրկներգն ա մոտս տպավորվել): Հունգարիայի կատարմանը սպասում էի: Սկզբի մասում ասի «հըլը որ նորմալ ա՝ սովորական ա: Սպասեմ կրկներգին, տեսնեմ ի՞նչ բում ա անելու»... ու հենց կրկներգն էր, որ դուրս չեկավ,
անկապ էր: Դանիայի մասին կասեմ, որ ես կիսաեզրափակիչների ժամանակ տեսել էի նկարը ու տպավորվել էր, նախ սպիտակ զգեստը ու երգչուհու արտաքինը, հետո հետեւի կոստյումավոր թմբկահարները ասում էին, որ լավ երգ ա լինելու, տպավորություն էր, որ հեքիաթային երգ ա լինելու, իսկ երգչուհինը շա՜տ ջահելի տպավորություն էր թողել՝ նուրբ ձայնով աղջկա: Երգը սկսելուց առաջ ինձ դուր եկավ աղջկա ոտաբոբիկ կերպարը, իսկ երբ երգը սկսեց շվիի սիրուն ձայնով, էդտեղ որ ասի, «100% լավն ա»: Բայց դե ու՞ր էր թե տենց լիներ
Էստեղ են ասել «կոստյու՞մն է, որ քեզ պետք է գեղեցկացնե», հեչ սպասածս հեքիաթային երգը չէր, ոչ է՛լ պատկերացրածս ձայնը: Զարմացել էի, որ էդքա՜ն սիրվեցին, վերջում ուզում էի երգը էլի լսեմ, հիշեմ մի հատ, էն էլ մեր հաղորդավարները չթողեցին... Ռումինիան դեմքություն էր,
ձայնի մասին էլ չխոսամ
Ռուսաստանը. դե ասել եմ, որ էդ երգը հավանել էմ: Կատարումն էլ էր լավը: Ադրբեջանի ժամանակ պառկել էի, երգը ոնց-որ վատը չէր ինչքանով որ տեսա, ինչքանով ընկալեցի
Հունաստանը դզեց
իրանք էլ էին լավ շոու անում: Հա՛, ահավոր չհավանեցի Ֆրանսիան,
էդ ի՞նչ ախմախ ձեւի էր երգում Լիտվան էլ լավը չէր (երկուսն էլ առաջին կատարումներն էին): Վրաստանը վատը չէր
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ