User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Կոլաժ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոլաժ

    Կոլաժը (ֆրանսերեն coller՝ «սոսնձել» բառից) արվեստի ստեղծման տեխնիկա է, որն ի սկզբանե կիրառվել է կերպարվեստում։ Կոլաժ է համարվում այն արվեստի գործը, որը պատրաստված է տարբեր կտորներից՝ ստեղծելով նոր ամբողջություն։

    Կոլաժի մեջ կարող են օգտագործվել լրագրերի կտորներ, ժապավեններ, գունավոր թղթերի կտորներ, արվեստի այլ գործերի կամ տեքստերի մասեր, լուսանկարներ և այլ պատրաստի առարկաներ, որոնք փակցվում են թղթի կամ կտավի վրա։ Կոլաժի տեխնիկան գոյություն է ունեցել դեռևս հարյուրավոր տարիներ առաջ, սակայն որպես արվեստի նոր տեսակ՝ այն կտրուկ վերելք է ապրել 20–րդ դարի սկզբներին և դարձել ժամանակակից արվեստի էական բաղադրիչներից մեկը։ «Կոլաժ» բառեզրը ստեղծել են Ջորջ Բրաքն ու Պաբլո Պիկասոն, որոնք առաջինն են կիրառել կոլաժի տեխնիկան իրենց աշխատանքներում։

    Կոլաժը գեղանկարչության մեջ
    Ըստ որոշ աղբյուրների՝ յուղանկարների մեջ կոլաժի տեխնիկան առաջին անգամ կիրառել է Պիկասոն։ Բայց նրանից առաջ էլ Բրաքը կիրառել է կոլաժը գծանկարների մեջ։
    Իր «Աթոռով նատյուրմորտում» (1912) Պիկասոն եղեգնահյուս աթոռի դիզայնով մոմլաթի կտոր էր փակցրել կտավի վրա։

    Պաբլո Պիկասո, «Նարյուրմորտ եղեգնահյուս աթոռով», 1912 թ.


    Կոլաժի տեխնիկան լայնորեն կիրառվել է սյուրռեալիստների կողմից։


    Սալվադոր Դալի, 1977 թ.

    Կոլաժի պատրաստման սյուրռեալիստական ձև է կուբամանիան, որի դեպքում նկարն ամբողջությամբ կտրտվում է քառակուսիների, որոնք այնուհետև միակցվում են պատահականորեն կամ պարզապես սկզբնականից տարբեր դասավորությամբ։




    Մեկ այլ տեխնիկա է կտավային կոլաժը, որն իրենից ներկայացնում է ապլիկացիա՝ առանձին նկարված կտավների կտորներով, որոնք փակցվում են գեղանկարի հիմնական կտավի վրա։


    Ջեյն Ֆրանկ


    Ջոն Ուոքեր, 1977 թ.


    Լուսանկարներից կամ դրանց մասերից կազմված կոլաժը կոչվում է ֆոտոմոնտաժ։ Ֆոտոմոնտաժը բաղադրյալ լուսանկար պատրաստելու գործընթացն ու արդյունքն է տարբեր լուսանկարներ կտրտելու ու միակցելու միջոցով։ Բաղադրյալ նկարը երբեմն լուսանկարվում էր, որպեսզի վերջնական պատկերը նորից վերածվեր հարթ լուսանկարի։ Այն լայնորեն կիրառվում է ցուցապաստառների, գովազդների, քաղաքական ծաղրանկարների պատրաստման մեջ։ Ֆոտոմոնտաժի մեկ այլ անվանում է ֆոտոկոլաժը, որը, սակայն, սովորաբար վերաբերում է խոշոր ու ավելի հավակնոտ աշխատանքներին, որոնցում օգտագործվում են նաև տպված տեքստեր, գծանկարչական, գեղանկարչական դետալներ.


    Հաննա Հյոխ, 1919


    Ռիչարդ Համիլթոն, Ջոն ՄակՀեյլ, 1956


    Սերգեյ Փարաջանով

    Թվային տեխնոլոգիաների զարգացման ու տարածման շնորհիվ մեր օրերում ֆոտոմոնտաժն անհամեմատ ավելի հեշտ է, մինչդեռ ֆոտոմոնտաժի վաղ ստեղծագործությունները պատրաստվում էին մեծ դժվարությամբ ու հաճախ տարիներով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.04.2013), Yevuk (01.05.2013), ԱնԱիդա (29.04.2013), Զաքար (22.08.2015), Շինարար (29.04.2013), Ռուֆուս (30.04.2013)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլաժի տարատեսակներից մեկն էլ ասամբլյաժն է (assemblage), որը կերպարվեստում տարբեր պատրաստի իրերի համակցումից ստացված երկչափ կամ եռաչափ կոմպոզիցիա է։ Այս տեխնիկայի վառ ներկայացուցիչներից են Պաբլո Պիկասոն, Մարսել Դյուշամպը, Կուրտ Շվիթերսը, Սերգեյ Փարաջանովը, Վլադիմիր Տատլինը.


    Պաբլո Պիկասո, 1913


    Սերգեյ Փարաջանով


    Կուրտ Շվիթերս, 1919 թ.


    Վլադիմիր Տատլին


    Վլադիմիր Տատլին


    Վլադիմիր Տատլին


    Եռաչափ կոլաժը եռաչափ առարկաների համակցումն է՝ նոր ամբողջություն կամ նոր առարկա ստեղծելու նպատակով։ Դրա համար կարող են օգտագործվել, օրինակ, թղթի, փայտի կտորներ, ուլունքներ, քարեր, մետաղադրամներ և բազմաթիվ այլ իրեր։

    Եռաչափ կոլաժն ու ասամբլյաժը հաճախ նույնացվում են։ Դրանց անունները սովորաբար գործածվում են կողք–կողքի մի խումբ ստեղծագործությունների մասին խոսելիս, բայց տարանջատում սովորաբար չի լինում, այդ առումով սահմանն այնքան էլ հստակ չէ։ Ես ինքս էլ կարգին չեմ պատկերացնում դրանց տարբերությունը։ Կարծես թե գտնում եմ ինչ–որ հատկանիշներ, որոնցով այդ երկուսը տարբերվում են, բայց հաջորդ պահին հանդիպում եմ կոնկրետ «պիտակը» կրող ինչ–որ աշխատանքի, որը հերքում է պատկերացումներս։ Ինտերնետում էլ ինչքան փնտրեցի, տարբերությունների մասին ոչ մի կոնկրետ ինֆորմացիա չգտա։ Եթե որևէ մեկը բացատրի դրանց տարբերությունը, շնորհակալ կլինեմ։

    Մեր ժամանակներում կոլաժի տեխնիկան բավական տարածված է ոչ միայն պրոֆեսիոնալ արվեստագետների շրջանում։ Վառ երևակայություն ու մի քիչ էլ համապատասխան հմտություններ ունենալու դեպքում շատերը կարող են կիրառել այն հետաքրքիր ու յուրօրինակ նվերների պատրաստման և ձևավորման մեջ։

    Կերպարվեստից բացի, կոլաժի տեխնիկան կիրառվում է նաև կինոյի, գրականության, երաժշտության մեջ։ Բայց այս թեմայում քննարկում ենք կոլաժը միայն կերպարվեստի համատեքստում։ Թվային, այսինքն՝ ինտերնետային ծրագրերի միջոցով պատրաստվող կոլաժները, թեև սկզբունքորեն կերպարվեստի մաս են կազմում, բայց նույնպես չեն քննարկվում այս թեմայում, քանի որ դրանց համար Ակումբում առանձին բաժին ունենք Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթաֆորումում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (30.04.2013), Sambitbaba (30.04.2013), Yevuk (01.05.2013), ԱնԱիդա (29.04.2013), Գալաթեա (29.04.2013), Զաքար (22.08.2015), Շինարար (29.04.2013), Ռուֆուս (30.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •