Չէի ուզի սկսել նույն շաբլոն նախադասությամբ « բարև ձեզ» ու չսկսեցի: Ծնվել եմ այնտեղ, որտեղ սովորաբար ծնվում են, ապրել և ապրում եմ այնտեղ, որտեղ ապրում է լիքը մարդ: Փոքր տարիքում ինձ գրավում էին վաճառողները, որոնք արագ-արագ կտկտացնում էին հաշվիչի վրա : Ի տարբերություն ընկերներիս, խաղում էի տիկնիկով, էն էլ մի ոտնանի : Կյանքում սիրում եմ լինել պարզ, դիմակն ինձ համար չի, դրա համար էլ ոչ բոլորն են սիրում ինձ, ես կասեի քչերը: Առաջին հայացքից սառն անձնավորություն եմ. չնայած ինչի մենակ առաջին հայացքիցՍիրում եմ կտրուկ փոփոխություններ, միապաղաղությունից ձանձրանում եմ: Հաճախ եմ ուզում մենակ մնալ բայց քիչ ժամանակով: Ու էտքան ուշադիր մի կարդացեք, դժվար էլ հուշող բան գտնեք: Անցաք գործի, գտեք ինձ:
Էջանիշներ