Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
տենց էլ կա, բայց կա նաև հեռախոսների համար A-GPS, որին երկինք պետք չի, այլ առնվազն 2 բջջային վիշկա (ամեն սոոտկա իր աշխարհագրական կոորդինատները ունի ու վիշկաներով հեռախոսդ որոշում ա որ սոտկաում ա գտնվում: Առավելություն ունի -արագ ա ու փակ տեղ էլ ա աշխատում՝ մենակ ցանց լինի)
Վիկիպեդիան մի քիչ ուրիշ բան ա ասում A-GPS-ի մասին.
http://upload.wikimedia.org/wikipedi...80px-A-GPS.png

Էլի կապվում ա արբանյակին, ուղղակի բջջային ցանցը օգնում ա, որ շուտ կապվի ու թույլ ա տալիս աշխատել նաեւ թույլ ազդանշանի պայմաններում: Բայց, ոնց ես հասկացա, միայն բջջային ցանցով չի որոշում ու բջջային ցանցի կայանների քանակն ու կոորդինատները էական չեն, դրանք LBS-ի (Location-based service) դեպքում են էական:

Բայց մոտս սենց հարց առաջացավ. Google Nexus 4 եմ ուզում առնեմ, պարամետրերում էլ գրած ա «with A-GPS support and GLONASS», սա նշանակում ա՞, որ GPS-ը առանց բջջային ցանցի կաշխատի:


Հայաստանում քիչ չեն նենց տեղերը, որտեղ բջջային օպերատորներից մեկնումեկը (կամ բոլորը միասին) ծածկույթ չունեն, դրա համար, կարծում եմ, արժի էնպիսի սարք ունենալ, որի GPS-ը առանց բջջային ցանցի աշխատի: Ու փաստորեն իմ 5 տարեկան հեռախոսը տենց լավ առավելություն ունի : Ճիշտ ա, մի 5-10 րոպե տեւում ա, մինչեւ կապնվում ա արբանյակներին ու սկսում ա կոորդինատներ տալ, բայց ոչ մի ցանցի կարիք չկա: