Շինարար (11.05.2013)
Իմ կուրսերից մեկն էլ արդեն սկսվել է, երեկ էլ տնայինս եմ արել, ուղարկել: Հուսով եմ՝ լավ գնահատական կստանամ
Stuffed.jpg
StrangeLittleGirl (12.05.2013)
Նավսյակի էկա մի հատ էլ էս դասընթացը ռեկլամ անելու: Էսօր ներածական վիդեոները դրել էին, սաղ նայեցի: Շա՜տ հետաքրքիր ա լինելու, շա՜տ: Ու եթե կան մարդիկ, որ ուզում են նաև իրենց (ակադեմիական) գրելը լավացնել, էս կուրսը շատ հարմար ա: Ինչ-որ աբստրակտ բաների վրա չես սովորում, այլ հենց քո կարդացած գրքերի:
Ուրեմն էս կուրսերայի դասընթացները բոցեր էլ են անում
Էսօր վերջացրեցի ստատիստիկայի կուրսը (հույս ունեմ՛ բարով-խերով): Ամենավերջին վիդեոն լեկցիա չէր, դասախոսներից մեկը երգում էր, ու երգը լրիվ ստատիստիկայի կուրսի մասին էր: Ծիծաղից թուլացել էի: Ասածս ինչ ա. արժե մինչև վերջ ձգել սենց բոցերի համար:
Ռիփ, այ Ռիփ, ստե՞ղ ես, մի հատ արի արտահայտվի Բացի էդ խոհարարական կուրսերից, ինչ-որ գրելու բան-ման էիր գրանցվել: Ո՞նց էղավ դա: Մեկ էլ էդ խոհարարականն ինչքա՞ն ժամանակ ա խլում: Ռեալ ինչքան, ոչ թե էն, ինչ գրած ա իրանց էջում (իսկ դա հաճախ սուտ ա):
Բյուր, իսկ ես Կուրսերայի պատճառով ծանր տրաուր եմ տանում, անիծյալ վիվա սելը մեր մարզում ի-նետ աշխատանքներ էր տանում, կապը անընդհատ կորում էր, կեսից ռելոադ անել չէր լինում, հասցնում էր կաթվածի, ստիպված հետաձգեցի մինչև ավելի լավ ի-նետի, լավ նորություն էլ ունեմ, Էրիկն էնքան պարզ էր խոսում, 100 տոկոս հասկանում էի, ինչ բառ էլ որ չէի հասկանում, գոնե հասկանում էի, թե ոնց ա գրվում, թարգմանում էի
StrangeLittleGirl (04.07.2013)
Բյուր, նկատի ունեի՝ Կուրսերայում մինչև հիմա ընդհանրապես մի կուրսի եմ մասնակցել, ոչ թե կոնկրետ գրելու վերաբերյալ մի կուրսի:
Իմ մասնակցած կուրսը էն էր, որ ուտելիքներ էի սարքում՝ որպես տնայիններ:
Իսկ գրելու հետ կապված կուրսին ոնց գրանցվեցի, էդպես էլ մնաց, սկի չեմ էլ նայել՝ ինչի մասին էր...
Հա, հասկացա, որ ասածդ ուտելիքների մասին ա: Ես ընդհանրապես, անկախ թեմայից նկատի ունեի, որ միաժամանակ մեկից շատ չեմ ձգում: Ստատիստիկան ու նեյրոգիտությունն իրար հետ սկսեցի, բայց մեկը թողեցի: Էս սայ-ֆայ-ֆենթըզիի հետ էլ արանքում հոգեկան հիվանդությունների հետ կապված մեկը սկսեցի, էլի թողեցի:
Ես էլ գրանցվել էի Sustainability of Food Systems: A Global Life Cycle Perspective կուրսին: Մի շաբաթից ավարտում եմ: Իմ թույլ անգլերենով շաբաթական մի վեց ժամ էր տևում նյութերի հետ ծանոթանալը, հանձնարարություններն անելը: Ընդհանուր թեմային ծանոթ լինելու պատճառով շատ նոր ինֆորմացիա չստացա, թեկուզև մի քանի անհրաժեշտ բան թե սովորեցի, թե աչքիս տակ առա, որ հետո ավելի խորն ուսումնասիրեմ:
Բյուրակն, քեզ էլ շնորհակալություն: Էս թեման բացած չլինեիր, երևի էս ամառ օրով շաբաթական էդ վեց ժամերն անիմաստ անցկացրած լինեի :
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
StrangeLittleGirl (04.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ